ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ԲԱՔՎՈՒՄ
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է այն շախմատիստների անունները, ովքեր պետք է հանդես գան Գրան-պրիի մի շարք մրցաշարերի, որոնք անցկացվելու են Բաքվում:
ՖԻԴԵ-ի հրապարակած տվյալներով, այդ մարզիկների թվում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Այսպիսով, ապրիլի 20-ից մայիսի 6-ը Բաքվում տեղի ունենալիք Գրան-պրիի մրցաշարին Հայաստանից մասնակցելու է Լևոն Արոնյանը, Ռուսաստանից Պ. Սվիդլերը, Էռնեստո Ինարկովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ադրբեջանից՝ Շահրիյար Մամեդյարովը, Վուգար Գաշիմովը, Թեմուր Ռաջաբովը, Նորվեգիայից՝ Մագնուս Կառլսենը, Անգլիայից՝ Մայքլ Ադամսը և ուրիշներ: