20 ՈՒՍԱՆՈՂԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այս տարի տարբեր կրթաթոշակային ծրագրերի շրջանակներում Չինաստանը, Ռումիանիան, Բուլղարիան, Սլովակիան, Եգիպտոսը հայ ուսանողների համար իրենց բուհերում տեղեր են հատկացրել, ինչի համար արդեն համապատասխան հայտով դիմել են կրթության և գիտության նախարարությանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության առաջատար մասնագետ Նարինե Կաբակուլակյանը: Այսպիսով, Չինաստանը տրամադրել է 7 տեղ, Ռումինիան` 8, Բուլղարիան` 2, Սլովակիան` 1, Եգիպտոսը` 2: Նշենք, որ այս կրթաթոշակային ծրագրերն իրականացվում են միջպետական պայմանագրերով:
ԿԳՆ ներկայացուցիչը նշեց, որ Չինաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի բուհերի կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետն այսօր ավարտվել է, դիմումների թիվը դեռևս չի ամփոփվել: Ն. Կաբակուլակյանի խոսքով, մրցույթը տեղի կունենա մարտի 15-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում:
Սլովակիայի բուհերում կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթին մասնակցելու դիմումների ընդունումը ժամկետը ավարտվում է ապրիլի 15-ին, իսկ Եգիպտոսի բուհերում կրթաթաշակային տեղերի համար մրցույթը դեռևս չի հայտարարվել: