Տնտեսություն 13:15 11/03/2008

ԿԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2007 թ. նոյեմբերի 23-25-ը ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում և Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններից հետո: Ստորև ներկայացվում են այդ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք Panorama.am-ին են փոխանցվել Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ, նոյեմբերի 23-25-ն (ոչ աշխատանքային օրեր) ընկած ժամանակահատվածում տեղի ունեցածն արդյունք էր շուկայում գործող որոշ բանկերի, փոխանակման կետերի սպեկուլյատիվ բնույթի վարքագծի, ինչպես նաև մի քանի գործարար անձանց կողմից արտարժույթի խոշորածավալ կանխիկ գործարքների:

Նշված ժամանակահատվածում շուկայում գործող բանկերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն՝ իջեցնելով այն մինչև 280 դրամ: Հիշյալ բանկի մասնաճյուղը Երևանի Տիգրան Մեծ պողոտայում ցածր փոխարժեքով իրականացնելով արտարժույթի առք, նպաստել է նույն պողոտայի վրա (մոտ 100մ. հեռավորության վրա) գործող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում քաղաքացիների հերթերի կուտակմանը: Իսկ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն էլ իր հերթին զերծ չի մնացել ցածր փոխարժեքով ԱՄՆ դոլարի առքից եկամուտ հավաքագրելուց՝ սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 291 դրամ փոխարժեք: Նույն փողոցի վրա, մի քիչ ավելի հեռու (մեկ խաչմերուկ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 300 դրամ փոխարժեք՝ ավելի մեծ հերթեր է կուտակել իր մոտ:

Այս փաստի կապակցությամբ ԿԲ-ն, ի թիվս այլ անհրաժեշտ միջոցառումների, ստուգում է իրականացրել «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ում՝ ուշադրության կենտրոնում պահելով արտարժույթի առք ու վաճառքին վերաբերող բոլոր գործառույթներն ու գործընթացները: Հայտնաբերվել են նշված ոլորտը կանոնակարգող ակտերի կատարման խախտումներ, որի արդյունքում բանկի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ՝ այդ թվում ժամանակավորապես դադարեցվել է արտարժույթի առք ու վաճառքի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնաճյուղերից մեկի գործունեությունը: Մնացած մասնաճյուղերի մասով բանկին տրվել են հանձնարարականներ դրանց նկատմամբ վերհսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ, և որոշում է կայացվել երկամսյա ժամկետում նշված հանձնարարականները բանկի կողմից չկատարելու կամ թերի կատարելու դեպքում դադարեցնել նաև բանկի մնացած մասնաճյուղերի գործունեությունը: Բանկին նաև տրվել է հանձնարարական իր գործունեությունը վերանայելու և նոր ծրագիր ներկայացնելու, որը կսահմանի բանկի և վերջինիս տարածքային ստորաբաժանումների կողմից արտարժութային փոխարկումները որպես բանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկը որդեգրելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն՝ հանգեցնելով բանկի ընդհանուր եկամուտներում արտարժութային փոխարկումներից ստացվող եկամուտների տեսակարար կշռի նվազմանը:

Արձանագրվել են որոշ բանկերի («Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Արարատ բանկ» ԲԲԸ) և ֆիզիկական անձ հաճախորդների, որոնք միմյանց հետ փոխկապակցված անձինք էին, միջև ԱՄՆ դոլարով իրականացված մասնատված կանխիկ գործառնություններ: Նշված անձանց մի մասը շուկայում ճանաչված են որպես նախկին փոխանակման կետերի աշխատակիցներ: Պետք է նշել, որ այս խմբերի գործարքները դիտարկվող ժամանակահատվածում կրկնվել են ամեն օր: Նշված անձանց վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը հետագա քննության նպատակով ԿԲ կողմից ներկայացվել է իրավապահ մարմիններին:

2007թ. նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում բանկային համակարգում արձանագրվել են ԱՄՆ դոլարով խոշոր գումարների կանխիկացման դեպքեր` շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար գումարի հետագա «ճակատագիրը» ԿԲ տրամադրության տակ առկա տեղեկատության շրջանակներում հնարավոր չէ բնորոշել:
«Յունիբանկ» ՓԲԸ-ում և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում սպասարկվող խոշոր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կատարվել են ԱՄՆ դոլարով կանխիկ մուտքերի և ելքերի խոշոր գործառնություններ, որոնք մշտական բնույթ են ունեցել: Միևնույն ժամանակ, արձանագրվել են նույն բանկերի հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացրած արտարժութային մուտքերի և ելքերի խոշոր գործառնություններ, որոնք, ըստ մեր կողմից կատարված վերլուծության արդյունքների, մեծ հավանականությամբ սպասարկում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ստվերային շրջանառությունը: Այդ նյութերը ներկայացվել են հարկային պետական ծառայությանը:

Դիտարկվող ժամանակահատվածում գործող փոխանակման կետերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել են «Արմենիա հյուրանոցային համալիրը» առքի փոխարժեք՝ 274 դրամ, «Կերամիկա» ՍՊԸ՝ 275 դրամ, «ՓԻ ԷՍ ԱՌ» ՍՊԸ (Անի հյուրանոց)՝ 275 դրամ. այստեղ պետք է նշել, որ ընդհանուր առմամբ այս ընկերությունները միշտ էլ աչքի են ընկնում այսպիսի վարքագծով և շուկայում ամենացածր փոխարժեքները սահմանվում են վերջիններիս կողմից: Իսկ ինչ վերաբերում է այլ փոխանակման կետերին, ապա ամենացածր փոխարժեքը սահմանվել է 276 դրամը («Վալլետա» ՍՊԸ): Ինչպես «Վալլետա» ՍՊԸ-ում, այնպես էլ մի շարք փոխանակման կետերում, ԿԲ համապատասխան վարչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում գործարքը հավաստող անդորրագրերի չտարամադրում, դրամարկղում առկա փաստացի մնացորդի և հաշվառվող գումարի շեղում: Այս և այլ տիպի խախտումների համար տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ. տուգանքներ (50000 դրամից մինչև 750000 դրամ), ինչպես նաև 7 փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու ընթացքում են:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ, Ռուսասանը ներկայացնող Արման Ծառուկյանը կարծում է, որ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ. Արփինե Սարգսյան
«2024-ը լի է եղել մարտահրավերներով, չնայած դրան շարունակել ենք մեր աշխատանքը տարբեր ուղղություններով, գրանցել ենք մի շարք հաջողություններ,...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վահե Հովհաննիսյան. Քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը
«Ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով»,-այսպես է գնահատում Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Տեսանյութ Մհեր Սահակյանի մասին
«Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․․․ Այս խոսքերը պատգամավորի կյանքի գլխավոր ուղենիշն էին, որով էլ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտը. «Հայաստանը պայքարող տեսակ կորցրեց»
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունն է,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան
«Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է»։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թաքցնելն անիմաստ է. Նարե Գևորգյանը հրապարակել է, թե ինչպես է ընկնում բեմի վրա
Երգչուհի Նարե Գևորգյանն ինթսթագրամիր իր էջում կարճ տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնում համերգի ժամանակ բեմի վրա։ «Այն ինչ տեսավ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մենք ունենք շատ խնդրահարույց թերություններ, պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի. Անահիտ Մանասյանի քարը՝ Սուրեն Պապիկյանի այգում
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
13:33
Միրզոյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն տեղին է, այլև կարևոր
Հայաստան-ԱՄՆ  հարաբերությունները հասել են այն կետի, երբ դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ոչ միայն  տեղին է, այլև կարևոր՝...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները
«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արտառոց դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. Կալանավորը վնասազերծվել է
Հունվարի 9-ին «Արմավիր» ՔԿՀ-ում արտառոց դեպք է տեղի ունեցել․ կալանավորը ածելիով վնասվածքներ է հասցրել բանտի ծառայողներից երկուսին։...
Աղբյուր` Panorama.am
12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am
12:35
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ճայթուցիկների անզգույշ կիրառման պատճառով Ամանորի գիշերը «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահաս
Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է  հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}