ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ Է ՄՇԱԿՎՈՒՄ
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակում է մեծահասակների կրթության մասին օրենք: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:
Նրա խոսքով, օրենքը մեծահասականերին հնրավորություն կտա հայաստանյան քոլեջներում իրենց նախընտրած մասնագիտությամբ կարճաժամկետ դասընթացների միջոցով ստանալ մասնագիտական վերաորակավորում: «Մեծահասակները, ստանալով մասնագիտկան որակավորում, հնարավորություն կունենան ավելի հեշտ աշխատանք գտնել»,- նշեց վարչության պետը: Ա. Աղբալյանը տեղեկացրեց, որ օրենքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի այս տարվա վերջին: Պատրաստ լինելուն պես օրենքը կներկայացվի կառավարության հաստատմանը: