ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԿԽԱՂԱ «ՍԱԼՅՈՒՏԻ» ՀԵՏ
Այսօր Թուրքիայում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում իր ուժերը կչափի Վլադիմիր Զինիչի կողմից մարզվող բելգորոդյան «Սալյուտ» ակումբի հետ: Ավելի վաղ այս ակումբը հաղթանակ է տոնել բելոռուսական «Դինամո» թիմի նկատմամբ և պարտվել է ուկրաինական «Կրիվբասու» ակումբին:
Այժմ մեկնարկել են «Փյունիկ» և «Սալյուտ» ակումբների նախապատրաստական պարապմունքները: Ինչպես Panorama.am-ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանից, Թուրքիայում ընկերական խաղերով հայկական ակումբներից հանդես է գալու միայն «Փյունիկը»: