ԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ 9 ՏՈՒԺԱԾ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՆ համակարգի բոլոր բուժհաստատություններում դեռ բուժում է ստանում 9 տուժած` 1 զինծառայող, 1 ոստիկան, 7 քաղաքացի:
Ըստ հիվանդանոցների պատկերը հետևյալն է`
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 2 տուժած` 1 ոստիկան, 1 քաղաքացի:
N2 բուժմիավորումում բուժօգնություն է ստանում 1 տուժած:
N3 հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 1 տուժած
«Էրեբունի» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 2 տուժած քաղաքացի:
«Արմենիա» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 2 տուժած քաղաքացի, որից 1-ը` վերակենդանացման բաժանմունքում:
Պրոֆ. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մնացել է 1 զինծառայող, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ նշված անձինք տուժել և հիվանդանոց են տեղափոխվել մարտի 1-ին, երբ մայրաքաղաքում կազմակերպված չարտոնված հանարահավաքը վերածվեց զանգվածային անկարգությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան