ԱՅՍՕՐ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՀՈԼԱՆԴԻԱ
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հոլանդիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել Մարտի 26-ին Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայանալիք Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստան – Ղազախստան մրցավեճը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին, իսկ հանդիպման մրցավար է նշանակվել հոլանդացի Պիտեր Վինկը:
Մեր դարպասները Ղազախստանի ընտրանու հետ խաղում պաշտպանելու համար հայտագրված են Գևորգ Կասպարովը(«Ռահահան», Իրան) և Մայիս Ազիզյանը («Ուլիս»): Ազգային հավաքականի օգտին կփորձեն գոլեր գրանցել հարձակվողներ Էդգար Մանուչարյանը, («Այաքս», Հոլանդիա) Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Համլետ Մխիթարյանը («Ռահահան», Իրան) և Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա):