ԲՈՒԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է 8 ՏՈՒԺԱԾ
Այսօրվա տվյալներով հանրապետության առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում բուժումը շարունակում է 8 տուժած` 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը:
Նրա խոսքով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 2 տուժած` 1 ոստիկան, 1 քաղաքացի, Երևանի N2 բուժմիավորումում բուժօգնություն է ստանում 1 տուժած, իսկ N3 հիվանդանոցում՝ 1 տուժած: Բացի այդ, «Էրեբունի» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 2 տուժած քաղաքացի, «Արմենիա» ԲԿ-ում՝ 1 քաղաքացի, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ պրոֆ. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մնացել է 1 զինծառայող, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ մարտի 17- տվյալների համաձայն, բուժօգնություն ստացողների թիվը 12-ն էր` 2 զինծառայող, 2 ոստիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան