ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՄԱՐՏԻ 29-ԻՆ
IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության համար ռինգ դուրս կգա մարտի 29-ին: Այս անգամ Գերմանիայի Կիլ քաղաքում բռնցքամարտիկը կմենամարտի ամերիկացի Էլվին Այալայի հետ: Մարզասերները գերադասում են Աբրահամի հնարավորությունները:
Աբրահամի մրցակիցը նշել է, որ այդ բռնցքամարտիկի մարտավարությունում թերություններ չի տեսնում, քանի որ տիրապետում է նոկաուտ անող հարվածներին, ինչպես նաև լավ պաշտպանվում է: Այնուամենայնիվ, Այալան նշել է, որ հավատում է իր հաղթանակին:
Լրահոս
Տեսանյութեր
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան