ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
«Եվրոտեսիլ-2008» երաժշտական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն ինտերնետ-քվերկության արդյունքում գտնվում է լավագույն հնգյակում:
Համաձայն մրցույթի պաշտոնական կայքէջի տեղեկատվության, մարտի 28-ին անցկացված հարցմանը, թե «Ո՞վ կհաղթի «Եվրոտեսիլ-2008-ում», այցելունեի մոտ 20 տոկոսը կամ 4350 մարդ ընտրել է Սիրուշոյին:
Լավագույն հնգյակի մեջ են նաև Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան՝ 24 տոկոս կամ 5262 մարդ, Ադրբեջանը (16 տոկոս), Թուրքիան (9 տոկոս), Իսպանիան (7 տոկոս): Քվեարկությանը մասնակցել է 22 հազար մարդ: Այսպիսով ինտերնետ-քվեարկության արդյունքում Սիրուշոն լավագույն հնգյակի 2-րդ հորիզոնականում է:
Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ-2008»-ում Սիրուշոն հանդես է գալու «Քելե-քելե» երգով, որի օգտին մարտի 8-ին հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած երաժշտական շոուի ընթացքում SMS քվարկության միջոցով ձայն էին տվել հեռուստադիտողների 86.5 տոկոսը: Երգի հեղինակն է Արթուր Տեր-Հովակիմյանը, իսկ բառերի հեղինակը երգչուհին է:
Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու 19 երկիր: Մրցույթն անցկացվելու է երկու կիսաեզրափակիչով՝ մայիսի 20-ին և 22-ին, իսկ եզրափակիչը մայիսի 24-ին է: Մրցույթին մասնակցում են ավելի քան 40 երկիր, որից եզրափակիչ անցնելու են միայն 25-ը:
Այս տարի Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցելու «Եվրոտեսիլ» մրցույթին: 2006թ. մայիսին Հայաստանը ներկայացրել է Անդրեն՝ Աթենքում կատարելով «Without Your Love» երգը, իսկ 2007թ. Հայկոն՝ ներկայացնելով «Anytime You Need» երգը: Երկու դեպքում էլ Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները