ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է IBF ՎԱՐԿԱԾՈՎ ՉԵՄՊԻՈՆԻ ԻՐ ՏԻՏՂՈՍԸ
IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը յոթերորդ անգամ պաշտպանել է իր տիտղոսը: Մարտի 29-ին կայացած մենամարտի 12-րդ ռաունդում նա նոկաուտի է ենթարկել 27-ամյա ամերիկացի Էլվին Այալային:
Դրան նախորդած բոլոր 11 ռաունդներն նույն սցենարով են անցել: Հակառակորդը գործել է շատ ակտիվ, շատ հարվածներ է տվել, բայց դրանք բոլորն հանդիպել են Արթուրի պաշտպանությանը: Արթուր Աբրահամն, աշխատելով հակագրոհներով, հարվածել է քիչ, բայց` կտրուկ: Հինգերորդ ռաունդում նա Այալային տապալել է գետնին, բայց նա կարողացել է կանգնել:
Արթուր Աբրահամը հաղթանակի հասավ երկրորդ փորձից: 12-րդ ռաունդի 3-ր րոպեի կեսին ձախից ապպերկոտն ամերիկացին բաց է թողնել, ինչը նրա համար ճակատագրական է եղել: Նա ոտքի է կանգնել, բայց այլևս ուժ չի ունեցել շարունակել պայքարը:
Նշենք, որ մարտը տեղի է ունեցել Գերմանիայի Քիլ քաղաքում:
Սա Արթուր Աբրահամի 26-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Դրանք բոլորն էլ ավարտվել են հայ մարզիկի հաղթանակով, ընդ որում` 21-ը` նոկաուդով: