ԵՐԿՈՒ ՏՈՒԺԱԾ ԴԵՌԵՎՍ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ
Արդեն մեկ ամիս առաջ երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածներից երկուսը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը:
Ըստ նրա, այսօրվա տվյալներով, առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում բուժումը շարունակում է 5 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 4 քաղաքացի: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողը բուժօգնությունը ստանում է Պրոֆ. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, իսկ քաղաքացին՝ «Արմենիա» ԲԿ-ում:
Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, մայրաքաղաքի N2 բուժմիավորումում և «Էրեբունի» ԲԿ-ում բուժումը շարունակում են մեկական տուժած քաղաքացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում