MICROSOFT-Ը ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ
Տասներկու տարի անց համակարգիչները կսկսեն կռահել օգտագործողների պահանջները և մտադրությունները: Այս մասին նշված է «Human-Computer Interaction in the year 2020-ը»-ի զեկույցում, որը մշակել է Microsoft կազմակերպության հետազոտական խումբը: Սպասվում է, որ 2020-ին մարդկությունը մուտք կգործի համակարգչային չորրորդ դարաշրջան, երբ մի օգտագործողին մի քանի համակարգիչ բաժին կընկնի: Մյուս երեք համակարգչային դարաշրջնները Microsoft-ի դասակարգմամբ, կոչվում են մայնֆրեյմների, անհատական համակրգիչների և բջջային սարքավորումների դարաշրջաններ:
Հասանելի հիշողությունը մարդկանց հնարավորություն կտա իրենց ամենօրյա կյանքից ավելի շատ պահեր հիշել: Կապի միջոցների հետագա զարգացումները կհանգեցնեն այն բանին, որ միմյանց հետ շփվելն ավելի հեշտ կլինի, իսկ սովորական հեռախոսների մասին կարելի է մոռանալ: Տեխնիկայի շրջանի առաջընթացը կհանգեցնի նրան, որ մեքենաներն ինքնուրույն որոշումներ կկայացնեն: Միաժամանակ համակարգիչը կազդի մարդկային հիմնական արժեքների վրա և այլ բաների վրա: Այդ պատճառով համակարգի անդադար ուսումնասիրության հետևանքով մարդիկ ապագայում կարող են կորցնել շրջակա աշխարհի տիրապետումը:
Զեկույցի հեղինակները միաժամանակ ենթադրում են, որ նոր տեխնոլոգիաները թույլ կտան բազմաթիվ նյութերից նոր էկրան արտադրել, ինչը նշանակում է, որ ավանդական թերթերն ու ամսագրերը կտեղափոխվեն նոր կրիչի` էլերտրոնային թղթի վրա: Դրանք կարելի է ծալել և գրպանը դնել, իսկ անհրաժեշտության դեպքում էլ հանել և կարդալ հետաքրքրող հատվածները: Էլեկտրոնայի կրիչներն այդ գործողություններից չեն փչանա: