Քաղաքական
11:43 15/04/2008
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ` ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրիգորիի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը ծնվել է 1952թ., մայիսի 1-ին, Վրաստանի ՍՍՀ, ք. Թեթրիծղարոյում: 1974թթ. Ավարտել է Թբիլիսիի ռազմահրետանային ուսումնարանը: Ծառայել է Սմոլենսկում, Պրիմորյեի երկրամասում, Ուսուրիյսկում` զբաղեցնելով հրետանային դիվիզիոնի դասակի, մարտկոցի, առանձին դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ:
1982-1985թթ. ուսանել է Մոսկվայի ռազմա- հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետում` նշանակվելով բելոռուսական զինվորական օկրուգի դիվիզիայի հրթիռահրետանային զորքերի շտաբի պետ: 1985-1988թթ. ծառայել է Աֆղանստանում, մասնակցել մարտական գործողություններին` ենթակա ստորաբաժանումների հմուտ ղեկավարման, անձնական արիության համար արժանանալով 4 մարտական շքանշանների:
1989թ. նշանակվել է բելոռուսական զինվորական օկրուգի առանձին հրետանային բրիգադի հրամանատար: 1992թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, մասնակցել Արցախյան ազատագրական պայքարին, նշանակվել է Լուսակերտում տեղակայված 2-րդ գնդի հրամանատար, ապա` ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար - պաշտպանության փոխնախարար:
1993թ. նշանակվել է Տավուշի և Կրասնոսելսկի ուղղությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար: 1994-1995թ. նշանակվել է ՀՀ ՊՆ 2-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, այնուհետև` նորաստեղծ 1-ին ԲԿ-ի հրամանատար: 1995թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2000թ. –ից զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: 2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Պարգևատրվել է «Կարմիր աստղե 2-րդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈԻ Հայրենիքին ծառայության համարե 3-րդ աստիճանի, ՀՀ «Մարտական Խաչե և ԼՂՀ «Մարտական Խաչե 2-րդ աստիճանի շքանշաններով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: