«ՆԱԻՐԻՏ»-Ի ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԵՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԴՆԻ 252 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Լեհական PBG PBGG.WA ընկերությունը հայտարարել է, որ 252 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արդիականացման և վերակառուցման նպատակով:
«Ռոյթերս» գործակալությանը վկայակոչելով, Մեդիամաքսը հաղորդում է, որ այս տարի` ավելի վաղ լեհական այդ ընկերությունը հայտարարել է իր գործունեության ընդլայման մտադրության մասին և ասել, որ չի սահմանափակվելու նավթի և գազի արտահանման համար անհրաժեշտ սարքավորումների կառուցմամբ:
Ընկերությունը հայտարարել է, որ «Նաիրիտ»-ի արդիականացումն ու վերակառուցումը կավարտվի 30 ամսվա ընթացքում: