Առողջություն 13:50 02/05/2008

ԱՐԱՐԱՏ. ՈՍԿՈՒ ՏԵՆԴ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Հեղինակ` Էմմա Սարգսյան, ԵՊՀ, ժուռնալիստիկա, մագիստրանտ

Աշխարհում ոսկու գնի աննախադեպ աճին հավասար Արարատ քաղաքում աճում են բնապահպանական և առողջապահական խնդիրները: Որքան էլ այդ ոլորտների մասնագետները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցություն են գործում ավելի գլոբալ երևույթներ, որոնց դեմ անհնար է պայքարել, Արարատցիների մտահոգության առարկան շարունակում է մնալ արդյունաբերության պատճառած վնասներն ու այդ վնասների չափը:

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային փորձը տվել է բազում օրինակներ, երբ ոսկու վերամշակումը իրականացվում է հատուկ տեխնոլոգիաներով, դրանք նվազագույնի են հասցնում բերած վնասները: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» (ԱՈԱՁ) նման տեխնոլոգիաներ չկան:

Մայրաքաղաքից 42 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Արարատ քաղաքը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ դեռևս Սովետական Միության տարիներին կառուցվել են ցեմենտի գործարանը, ոսկու կորզման ֆաբրիկան և շինանյութ արտադրող այլ ձեռնարկություններ: Քաղաքը կուտակել է արդյունաբերական բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև` ջրամատակարարման, թափոնների և կանաչ գոտիների նվազման այլ հիմնահարցեր:

Արարատի ոսկու գործարանի պոչամբարը, որտեղ թափվում է քիմիական նյութերով լի հեղուկը ոսկու կորզումից հետո, պարունակում է այնպիսի նյութեր, որոնք վտանգավոր են տեղի բնակչության առողջության համար, դրանցից տուժում են նաև քաղաքի ֆաունան և ֆլորան:

«Այդ պոչամբարը լի է նյութերով, որոնք բերում են շնչառական օրգանների, արյան հիվանդությունների, ժառանգական լուրջ խնդիրների, մինչև անգամ` հրեշածնության,» - ասում է «Հայաստանում Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Պոչամբարում կան ցիանիդ, կադմիում, երկաթ և արսեն (մկնդեղ):

2007 թվականի նոյեմբերի 13-ին Արարատ քաղաքի բնակչության շրջանում հարցում ենք անցկացրել` պարզելու, թե բնակչության որ տոկոսն է տեղեկացված պոչամբարի հետևանքով քաղաքին և իրենց առողջությանը հասցված էկոլոգիական վնասի մասին, և ինչ են նրանք մտածում: Հարցմանը մասնակցել է 50 մարդ: Նրանց 100%-ը տեղյակ էր, որ քաղաքում տեղակայված ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը պարունակում է այնպիսի քիմիական նյութեր, որոնք վնասակար են մարդկանց առողջության համար: Ավելին, նրանք գիտեին, որ այդ նյութերը վնասակար են կենդանիների և բնության համար: Հարցին, թե գիտեն արդյոք` ինչ նյութեր են այնտեղ կուտակվում, պատասխանը եղավ` ցիանիդ:

Տեղի բնակչությունը, սակայն, տեղյակ չէ մնացած ոչ պակաս վտանգավոր նյութերի առկայության մասին, որոնք, օրինակ, արդյունաբերական գործարաններով հարուստ Լոռվա մարզում հրեշածնության էին հանգեցրել:

«Մարդիկ այսօր իրական վտանգը թողել են և խոսում են այլ նյութերից: Չէ որ ցիանիդից էլ վտանգավոր նյութեր կան, որոնք բավական հմտորեն լռեցվում են գործարանի ներկայացուցիչների կողմից: Կապարն ու մոլիբդենը, իհարկե, ինչ-որ քանակով օգտակար են կենդանիների և բույսերի համար, բայց դրանց չարաշահումը մինչև 92%-ով սպանում է հողի բերրիությունը,» - ասաց Հակոբ Սանասարյանը:

Քաղաքի միակ հիվանդանոցի բժիշկները չցանկացան ներկայանալ, բայց հաստատեցին, որ պոչամբարում կուտակվում են վնասակար նյութեր, որոնք առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում: Ըստ նրանց տրամադրած տվյալների` վերջին 4 տարիների ընթացքում Արարատ քաղաքում արձանագրվել է օնկոլոգիական հիվանդությունների աճ` 2004 թվականի 211 հիվանդի փոխարեն 2007 թվականին գրանցվել է 290 դեպք: Նրանք ավելացրեցին, որ սրանք ընդամենը պաշտոնական տվյալներ են, կան մարդիկ, ովքեր պարզապես չեն գրանցվել:

Արարատ քաղաքը առողջապահական խնդիրներով է «ողողված», որը, ըստ մասնագետների, կարելի է տեսնել անզեն աչքով: «Ցեմենտի գործարանը մի իսկական բնապահպանական ոճիր է մյուսների կողքին: Այն դեպի մթնոլորտ է արձակում մեծ քանակությամբ մասնիկներ, որոնք լուրջ բացասական հետևանքներ կունենան տեղի բնակչության համար,» - ասաց միջազգային փորձաքննությունների փորձագետ Ավստրալիացի Ֆիլիպ Փեքը, ով Հայաստան էր ժամանել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP/GRID-Arendal) կողմից կազմակերպած «Բնապահպանական լրագրություն դասընթացի» անցկացման համար 2007 թվականի նոյեմբերի 12-15:

Եթե ոսկու պոչամբարի վնասների մասին պետք է իմանալ, ապա ցեմենտի գործարանի առաջացրած փոշին պարզապես երևում է` խողովակից դուրս են գալիս փոշի` լի ցեմենտի մասնիկներով, և գոլորշի. Ըստ էության` գոլորշին պետք է արագ անհետանա մթնոլորտում, բայց դա տեղի չի ունենում` օդի մեջ երկար ժամանակ նկատելի են ցեմենտի սև մասնիկները, որոնք պարզապես նստում են քաղաքի վրա:

«Եթե ես հնարավորություն ունենայի, ապա նույն րոպեին կվերցնեի կնոջս և երեխաներիս ու կմեկնեի Արարատից: Պայքարել այդքան շատ առողջապահական խնդիրների դեմ, համարյա անհնար է: Ես անվերջ մտածում եմ, որ իմ աղջիկներն այստեղ թունավորվում են, բայց չեմ կարող տունս փոխել»,-ասաց քաղաքի բնակիչ 47-ամյա Աշոտ Ծառուկյանը, փաստորեն «ելքը» տեսնելով կամ տունը փոխելու, կամ` արդեն առողջության հետ կապված խնդիրները լուծելու մեջ:

Այնինչ դրանք երկուսն էլ խնդրի հետևանքներ են. իսկական բժիշկը բուժում է պատճառը, այլ ոչ` հետևանքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}