ՄՆՋԱԽԱՂԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Oգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում տեղի կունենա Մնջախաղի առաջին միջազգային փառատոնը, որի հիմնական նպատակն է մշակութային միջոցառումների ապակենտրոնացումը»,-այսօրվա ասուլիսում ասաց փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը։ Նրա խոսքով, փառատոնի անցկացման համար ընտրվել է Ծաղկաձորը, քանի որ այնտեղ կան բոլոր նպաստավոր պայմանները նման փառատոն անցկացնելու համար:
«Փառատոնն ունի նաև կոմերցիոն նպատակներ` հանգստյան գոտում փառատոնի անցկացումը բազմաթիվ զբոսաշրջիկների և այդ ընթացքում Հայաստանում հանգստացողների ուշադրությունը կգրավի»,-ասաց նա` ավելացնելով, որ թատերական արվեստի բոլոր ժանրերից մնջախաղն ամենահասանելին է հանդիսատեսի համար։
Փառատոնի համակարգող Արուս Արամյանն ասաց, որ այսօրվա դրությամբ փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն 20 երկրների թատերախմբեր։ «Փառատոնին մասնակցել ցանկացողները շատ են, սակայն մասնակցելու համար մենք հրավիրել ենք ութ թատրոններ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից, Իսպանիայից և Հունաստանից»,- ասաց Արամյանը:
Փառատոնի բացումը նշանավորվելու է շքերթով, որին մասնակցելու են թատերական և կրկեսային կոլեկտիվներ և երաժիշտներ: Ներկայացուները անցկացվելու են բաց երկքնի տակ, ինչպես նաև Ծաղկաձորի փողոցներում։
Մնջախաղի փառատոնի անցկացման նախաձեռնողը Երևանի մնջախաղի պետական թատրոնն է՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մնջախաղի անցկացման համար պետբյուջեից հատկացվել է 8 միլիոն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները