ՏՆՏԵՍԱԳԵՏ. ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՂՕՐՈՐՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԻՆ
«Գազի գնի թանկացումն իր հետ բերում է շղթայական ռեակցիա, որն արդեն տեսնում ենք: Այդպիսի երևույթներն անխուսափելի են, տարբեր երկրներում էլ լինում են, իսկ Հայաստանի նման երկրում` առավել ևս նկատելի է»,-ասում է տնտեսագետության դոկտոր Թաթուլ Մանասերյանը
Մասնագետի խոսքով, այսօր պետք է ավելի շատ քննարկեն ու ուշադրություն դարձնեն ոչ թե այն հարցին, թե ինչու այսպես եղավ, այլ ինչպես փոխհատուցել անվճարունակ խավին: Ըստ Թ. Մանասերյանի, եթե ուշադրություն դարձվի միայն կենսաթոշակների բարձրացմանը` օրինակ 20 տոկոսով կամ նվազագույն աշխատանքի բարձրացմանը ևս 5000 դրամով, ու մյուս կողմից եթե թանկացում լինի ավելին` այդ դեպքում ջուրն է ընկնում կենսամակարդակը բարձրացնելու ամբողջ աշխատանքը, փորձերը:
Տնտեսագետության դոկտորը վստահեցնում է, որ պետք է ուշադրություն դարձվի սոցիալական այնպիսի կարևոր հանգամանքի վրա, ինչպիսին գնողունակությունն է և սոցիալական պաշտպանվածությունը և դա պետք է պետության համար լինի համար մեկ գերակայությունը: «Թույլ չտալ հարվածի տակ դնել անվճարունակ խավին, կենսաթոշակառուները չպետք է տուժեն: Նրանց պետք է տրվի բավարար, արդար փոխհատուցում, ոչ թե սիմվոլիկ»,-նշում է Թ. Մանասերյանը:
Ինչ վերաբերում է սուբսիդիայի վերացմանը, նա կարծում է, որ այդ մասին պետք է իշխանությունները հասարակությանը վաղօրորք տեղեկացնեին, որպեսզի վերջինս հանկարծակիի չգար: Թ. Մանասերյանը սխալ է համարում համատարած սուբսիդավորման փաստը: «Դրանից օգտվում էին սուբսիդավորման կարիքը չունեցողները: Սուբսիդիան պետք է նպատակային օգտագործվեր»,-ասում է տնտեսագետը` ավելացնելով, որ այսօր մենք պետք է հասնենք այն բանին, որ սոցիալապես անապահով խավը ստանա փոխհատուցում, որպեսզի նրա համար սոցիալական ցնցումներ չլինեն, ու դրանից չօգտվեն վճարունակները, գործարար շրջանակները, որոնց վրա թանկացումը նվազագույն ազդեցություն է թողնում, բայց փորձում են շահարկել:
«Մրցունակության բարձրացման և անհրաժեշտ մակարդակին հասցնելու դեպքում մեզ մոտ գազի թանկացումը չի կարող ավելի ազդեցություն ունենալ, քան մեր հարևան երկրներում, նաև Արևմտյան երկրներում, որտեղ գազն ավելի թանկ արժե, բայց ապրանքների մրցունակությունն ու ծառայություններն ավելի բարձր են»,-ասաց Թ. Մանասերյանը` ավելացնելով, որ այստեղ մենք շատ անելիք ունենք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա