«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱԳԱՆԻՆԻ»` ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ
Սանկտ-Պետերբուրգի Կինոյի տանը ապրիլի 28-ին տեղի է ունեցել «Նիկոլայ Պագանինի» ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանի 70-ամյակին և ֆիլմի 25-ամյակին նվիրված մեծ միջոցառում: Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: «Միջոցառմանը ներկա էին ֆիլմում նկարահանված խմբի գրեթե բոլոր անդամները, նաև դերասան Ալբերտ Ֆիլոզովը, կոմպոզիտոր Սերգեյ Բենևիչը»,-ասաց դերասանը:
Նրա խոսքով, երեկոն շատ հետաքրքիր է անցել, բոլորը հուզված էին, ֆիլմից հատվածներ է ցուցադրվել: «Այդ երեկոն նշանակալից էր նաև այն առումով, որ ինձ շնորհվեց շքանշան` «Սանկտ-Պետերբուրգի մշակութային և արվեստի կյանքում մեծ ներդրման համար»»,-նկատեց Վ. Մսրյանը:
Նշենք, որ «Նիկոլայ Պագանին» ֆիլմը նկարահանվել է 1982թ. «Լենֆիլմ»-ի կողմից: Այն կենսագրական կինոժապավեն է հայտնի իտալացի ջութակահարի և կոմպոզիտորի մասին: Իտալացիները Վլադիմիր Մսրյանին անվանել են «Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն Պագանինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները