Իրավունք
14:26 22/05/2008
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ Է ՊԱՀԵԼ
Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի և «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին այսօր Panorama.am –ին մանրամասներ փոխանցեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Կուսակցության ղեկավարի խոսքով, արդեն մամուլում շրջանառվում են իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ և փորձ է արվում իր արարքը ներկայացնել որպես ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանական արարք: Տիգրան Ուրիխանյանն, իր բնորոշմամբ` այդ սուտ տեղեկություններին, պատասխան չի տալու, պարզապես ցանկանում է ներկայացնել իրական փաստերը:
Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց ՀԱԿ ղեկավարը, նա ժամը 15-ի սահմաններում ծառայողական մեքենայով Տերյան փողոցով երթևեկելիս դիմացից ընթացող տաքսի ավտոմեքենայում նկատել է 2 պատուհաններից կիսադուրսպրծած երկու անձնավորության, որոնք բարձրաձայն անբարո արտահայտություններ են արել անցորդ աղջիկներին: Տաքսու ուղևորներից մեկն էլ, ըստ Տ. Ուրիխանյանի, նույնիսկ ձեռքը պարզել է դեպի աղջիկները: «Ես այդ տեսարանից հետո մեքենայից ազդանշան տվեցի` դիտողության կարգով, շրջանցեցի այդ մեքենան և անցա: 2 խաչմերուկ անց տաքսին եկավ մեր հետևից և հայելու մեջ տեսնում էինք, թե ինչպես են մեքենայի մեջից հայհոյական և մեքենան կանգնեցնելու մասին ժեստեր անում: Մեքենան կանգնեցրեցինք և դուրս եկա մոտեցա ու ճանաչեցի` իր պրովոկացիոն գործերով, երկիրն ապակայունացնելու գործում ջանք չխնայող հայտնի այդ անձնավորությանը: Փորձեցի ավելի զուսպ լինել, բայց նա սկսեց բղավել. հաբրգել եք արա, ձեր բոլորի…..»,-պատմեց Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահը:
«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանը մեքենայից իջել ու անմիջապես ինչ որ առարկայով հարվածել է Տ.Ուրիխանյանին: Վերջինն էլ իրեն օրինական կարգով ամրագրված գազային ատրճանակից, առանց գնդակի կրակոց է արձակել օդ»,-այսպես ներկայացրեց Տ. Ուրիխանյանը: Նրա խոսքով, եթե նույնիսկ կրակած էլ լիներ Մ. Դանիելյանի ուղղությամբ, ապա չէր կարող որևէ բան պատահեր, քանի որ ատրճանակը լիցքավորված չի եղել, այն ինչ, ըստ նրա, լուրեր են տարածվել, թե կրակոցից բեկորային վնասվածքներ է ստացել Դանիելյանը:
Տիգրան Ուրիխանյանն ասում է, որ ինքն անձամբ է զանգահարել ոստիկանություն և հայտնել միջադեպի մասին, իսկ Միքայել Դանիելյանն այդ ժամանակ բղավել. «մենթերին ես զանգում արա, սաղ երկիրը մենթա, սաղիդ …..»:
Ի դեպ, Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավարը տեղեկացրեց, որ անցկացվել է ալկոհոլի աստիճանը ստուգող փորձաքննություն և պարզվել է, որ «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահը չափից շատ խմած է եղել և դա արձանագրվել է փաստերով: Ուրիխանյանը նաև կասկածներ ունի, որ նրանք նաև թմրանյութ են օգտագործել և պահանջել է նաև այդ կապակցությամբ փորձաքննություն անցկացնել:
Կուսակցության նախագահը վստահեցնում է, որ մինչև ժամը 24-1-ը երկու կողմն էլ ոստիկանության բաժանմունքում են եղել և խոսակցությունները, թե Ուրիխանյանն ավելի շուտ է գնացել` իրական չէ:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից Տիգրան Ուրիխանյանը խնդրեց միջադեպի մասնակից աղջիկներին ներկայանալ ոստիկանություն և աջակցել ճշմարտությունը բացահայտելուն: Իսկ իր արարքը նա ցանկանում է, որ դիտվի ոչ թե կուսակցության ղեկավարի, այլ առաջին հերթին, որպես հայ տղամարդու արարք:
«7 տարի պայքարել եմ Հանրապետությունում կայունության ու աստիճանական զարգացման համար ու այսօր, ցավով եմ նշում, որ երկրում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ արտասահմանից ֆինանսավորվող, սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող, ականջողավոր ու պոչիկավոր կիսատղամարդը կարողանում է ձեռք տալ կամ լկտիություններ տեղալ հայ ուսանողուհիների հասցեին ու դրանից հետո լկտիաբար հարբած հայհոյել իրեն դիտողություն անող մարդուն»,-ավելացրեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Նշենք, որ գործը ստացել է օրինական ընթացք և հարուցված է քրեական գործ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։
Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
20:06
Հալիձորի մոտ ավտոճանապարհը միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:43
«Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի» բառերը, սա պարզապես աշխարհագրական տարբերություն է»․ ՔՊ-ականը՝ եղբոր գրառման մասին
«Ղարաբաղցի ես, թե հայ?»
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում. ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am