Հասարակություն 17:00 30/05/2008

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԵՐԿԱ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

Հեղինակ` Հարցազրույցը վարեց Լալա ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ

Հարցազրույց «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Կարեն Եդիգարյանի հետ:

-Այսօր քանի՞ ընկերություն է սպասարկում մայրաքաղաքի երթուղային ցանցը:

-Ներկայում մայրաքաղաքում գործում է 125 միկրոավտուբուսային երթուղի, որը սպասարակում է 65 ընկերություն, 46 ավտոբուսային երթուղի` 12 ընկերություն, 8 տրոլեյբուսային երթուղի, որը սպասարկում է «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ն և մետրոպոլիտենը: Բոլորը տեղական ընկերություններ են:

-Պայմանագիր կնքած ընկերությունների հետ հստակեցվո՞ւմ են աշխատանքային ժամերը, քանի որ հաճախ ժամը 20-21:00-ից հետո որոշ երթուղիներ չեն աշխատում:

-Աշխատանքային ժամերը մենք չենք հստակեցնում: Դրանք տնտեսվարող սուբյեկտի և աշխատողի ներքին աշխատանքային հարաբերություններն են: Տնտեսվարող սուբյեկտը մրցույթին մասնակցելիս պետք է բավարարի մրցութային կետերի որոշակի պահանջների` ապահովված լինի համապատասխան շարժակազմով, սպասարկման բազայով` մեխանիկներ, սպասարկող անձնակազմ, բժիշկ: Արդեն այն հարցը, թե ինչ աշխատանքային պայմաններ ունի տնտեսվարողն իր վարորդի հետ, մեզ հետ կապված չէ:

Երեկոյան ժամերին երթուղիները ոչ թե չեն աշխատում, այլ զգալիորեն նվազում են: Դա այժմ կապված է վարորդների պակասության հետ: Մեքնենաները կան, բայց սպասարկող անձնակազմ չկա: Բայց մենք տրանսպորտի զարգացմանն ուղղված երթուղային նոր ցանց ենք մշակել, որը քաղաքապետը կհաստատի առաջիկա տասն օրերի ընթացքում: Դրանով նախատեսվում է 1500-1600 միկրովատուբուսի կրճատում, ինչի արդյունքում մոտ 35 երթուղի կփակվի, մյուսների մոտ կլինի շարժակազմի պակասեցում: Բնականաբար կունենանք վարորդների մեծ հոսք, մի խոսքով, այդ հարցը կկարգավորվի: Միկրոովտոբուսների կրճատումը կլինի փոքր, միջին և մեծ տարողությամբ ավտոբուսների ավելացման հաշվին: Մենք պետական ավտոբուսային պարկը բաժանեցինք մասնավորի կազմակերպությունների միջև, պայմանով, որ ավտոբուսային տրանսպորտի զարգացումը վերցնում են իրենց վրա: Մինչև 2007-ի վերջը 72 ավտոբուս ներկրվեց մասնավորի կողմից, նրանք պետք է շարունակեն ավտոբուսների ներկրումը:

2008-2010 թթ. նոր ցանցում հստակ գրված է, թե այսինչ միկրովատուբուսային երթուղու փակումից հետո որ ավտոբուսային երթուղին է շահագործման հանձնվելու: Այսինքն, մենք միանգամից համարժեք քայլեր ենք ձեռնարկում` բնակչությանը փաստի առթիվ չկանգնցնելու համար: Ծրագիրը շարունակական է լինելու, և մենք
երկու տարվա ընթացքում պետք է ներկրենք 550-600 ավտոբուսներ:

Շարունակվելու է նաև տրոլեյբուսների ներկրումը: Նախորդ տարի բերել ենք 20, այս տարի ևս կբերվի 20 տրոլեյբուս: 2007-2012 թթ. տրանսպորտի զարգացման ծրագրով նախատեսվում է տարեկան 20 տրոլեյբուս է ներկրել: Բարեփոխումների և զարգացման փուլում է նաև մետրոն, ինչի համար հսկայական գումարներ են հատկացվել: Ներկա պայմաններում մետրոյի ծանրաբեռնվածությունն ավելացել է 20-22 տոկոսով:


-Ըստ Ձեզ, ի՞նչը բերեց ոլորտի այսչափ վատացմանը:

-Այս դաշտում 2005-ից հետո կատարվել են զգալի փոփոխություններ: 2005-ին մենք չունեին տաքսու մեծ պարկ Երևանում, իսկ այսօր ունենք պաշտոնապես գրանցված 5500 տաքսիներ, իսկ ճանապարհային ոստիկանության տվյալներով, դրանց թիվը գերազանցում է 23 հազարը: Հիմա տրանսպորտի նախարարությունը դրանց գրանցման գործընթացն է սկսել, դեռ հստակ չէ, թե դրանից հետո քանիսը կմնան:
Մենք մաքսային մարմնից ստանում մենք տվյալներ, որ յուրաքանչյուր տարի 30-35 հազար մարդատար մեքենա է ներկրվում Հայաստան, ինչը ևս մեծ ազդեցություն է ունենում երթևեկության վրա:


Այս վիճակը, որ գոյություն ունի հիմա մայրաքաղաքում, չի գոհացնում ոչ բնակչությանը, ոչ էլ նամանավանդ մեզ: Սա մի քաոսային, կատաստորֆիկ վիճակ է: Մշակված նոր ցանցը լուրջ գործընթաց է, դրանով մեծ փոփոխություններ են նախատեսվում, ողջ քաղաքային ցանցում տրանսպորտային նոր մոտեցումներ են սպասվում: Մենք չենք ունենալու երթուղիներ, որոնք քարավանի պես պետք է իրար հետևից շարժվեն, մենք չեն ունենալու այսքան շարժակազմ, մենք ունենալու ենք փոքր, միջին և մեծ տարողությամբ ավտոբուսներ, մետրոն բերենք հասցնենք վերջին կանգառներին, գնալով նմանվենք քաղաքակիրթ երկրի: Ուրիշ այլընտրանք չունենք: Մենք բոլոր միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպություններին զգուշացրել ենք նոր խոշոր ներդրումներ չանել մինչև նոր ցանցի հաստատումը, որպեսզի հետագայում փաստի առջև ոչ ոք չկանգնի: Դրա փոխարեն խորհուրդ ենք տվել ներդրումներ կատարել ավտոբուսային երթուղիներում:

Ցանցի մշակման ընթացքում հաշվի ենք առել թաղապետերի, պատգամավորների ստացած, հասարակության բողոքները, մեզ հասցեագրված դիմումները, բոլորը, բոլորը, քանի որ հետագայում, ճիշտն ասած, մենք այլևս չենք ուզում անդրադառնալ այդ խնդրին, ինչ-որ մեկի խնդրանքով կամ պահանջով երթուղին երկարացնել կամ կրճատել, մենք հնարավորինս փորձում ենք 15 տարվա շուկան նորմալացնել և բերել համպարփակ տեսքի: 2011-ից հետո ի՞նչ կունենաք, չգիտեմ, բայց դրանով հեշտ կլինի հետո ուղղորդվել, ներկայիս մեր բազան կատաստրոֆիկ վիճակում է, որակից խոսելն էլ սուտ կլինի` ունենք հսկայական պարկ, չունենք վարորդներ, ունենք աժիոտաժ, գների թանկացում, սպասարկող կազմակերպություններն էլ են ցայտնոտի մեջ: Սա հապճեպ լուծելու հարց է:

-Այսօր ոլորտի ցավոտ խնդիրներից մեկն էլ խցանումներն են: Ճանապարհային ոստիկանությունը մեղադրում է քաղաքապետարանին, քաղաքապետն էլ խիստ հանձնարարական է տալիս ճանապարհային ոստիկանությանը…

-Ասեմ Ձեզ: Ճանապարհային ոստիկանությունը քաղաքապետին մեղադրելու իրավունք չունի, քանի որ հիմա քաղաքաշինական մեծ ծրագրեր են ընթանում: Եթե վախենանք խցանումներից, ապա ոչ մի բարեփոխում չպետք է արվի: Մենք կառուցում ենք շրջանցիկ ճանապարհներ, ուրեմն ճանապարհային ոստիկանության գործը շուտով` 2008-ի վերջին 2009-ի սկզբին կբեռնաթափվի 50-60 տոկոսով: Քաղաքապետարանը կառուցում է շրջանցիկ ճանապարհներ` փոքրիկ կենտրոնը բեռնաթափելու համար: Եթե դադարեցնենք շինարարությունը, ապա մեկ տարի անց կանգնելու էինք ավելի կատաստրոֆիկ վիճակի առջև: Օր առաջ շրջանցիկ ճանապարհների հարցը պետք է լուծվի:

Սրանք խցանումներ չեն, այլ դանդաղ ընթացք: Եթե այդ տեղում 5 րոպե աշխատի ճանապարհային ոստիկանության տեսուչը, ապա մեքենաները կսկսեն շարժվել, դրանք խցանումներ չեն, խցանումները Մոսկվայում են, Մադրիդում, Նյու Յորքում որտեղ ստիպված են մի քանի ժամ սպասել: Ճանապարհային ոստիկանությունը բողոքելու պատճառ չունի, դա իր գործն է: Սա գալիս է նաև մարդատար ավտոմեքենաների վարորդների անճոռնիությունից, ոչ ոք չի ուզում զիջել:

Մենք շեղել ենք բոլոր երթուղիները, արդյունքում տուժում են բոլորը, հասարակությունը, գծատերը, վարորդը պետք է կատարի 7-8 ռես, կարողանում է կատարել միայն 4-5 ռես: Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է բարի լինի ու խցանումների ժամանակ տեղում լինի:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}