ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ԱՊՀ 1000 ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
2007 թվականի արդյունքներով հայկական առևտրային բոլոր բանկերն իրենց ակտիվների ծավալով ընդգրկվել են ԱՊՀ 1000 բանկերի ցուցակում: Համաձայն այդ ցուցակի, որը կազմել է «Ինտեֆաքս-ՏՎԿ»-ն HSBC բանկ-Հայաստանը զբաղեցրել է սանդղակի 272-րդ տեղը: Նրա ակտիվների ծավալը կազմում է 343 միլիոն դոլար է` 1 տարվա ընթացքում ավելանալով 55.4 տոկոսով:
Սրան հետևում են «Արդշինինվեստբանկը»` 249-րդ տեղ, ակտիվները` 308.1 միլիոն դոլար, աճը` 61.9, «ԱԿԲԱ բանկը»` 330(րդ տեղ, ակտիվները` 363.7 մլն, աճը` 81.5 տոկոս, «ՎՏԲ բանկ» 346-րդ տեղ, ակտիվները 230.1 մլն, աճը` 83.3 տոկոս, Կոնվերսբանկ` 408-րդ տեղ, ակտիվները 192.9 մլն, աճը` 97.3 տոկոս, «Հայէկոնոմբանկ» 458-րդ տեղ, ակտիվները` 165.6 մլն., աճը` 36.9տոկոս, «Յունիբանկ»-ը` 488-րդ տեղ, ակտիվներ` 149.7 մլն., աճը` 75.7: «Ինեկոբանկ» 564-րդ տեղ, ակտիվներ 117.5 մլն, աճը` 90.3 տոկոս, «Հայբիզնեսբանկ» 585-րդ տեղ, ակտիվներ 108.9 մլն, աճը 38.3 տոկոս, «Անելիք բանկ» 601-րդ տեղ, ակտիվներ 105.5 մլն աճ` 29.5 տոկոս, «Արարատ բանկ» 648-րդ տեղ, ակտիվներ`91.7 մլն, աճը` 187.8 տոկոս, «Արցախ բանկ» 734-րդ տեղ, ակտիվներ` 73.3 մլն, աճը` 16.4 տոկոս, «Արմսվիսբանկ» 7443-րդ տեղ, ակտիվներ ` 71.1 մլն, աճը` 64.5 տոկոս:
«Առեկսիմբանկ» 757-րդ տեղում է, ակտիվները` 68.4 մլն դոլար, աճը` 82.2 տոկոս, «ԲՏԱ Ինվեստ բանկ» 813-րդ տեղ, ակտիվներ` 58.7 մլն, աճը` 23.1 տոկոս, «Հայաստանի զարգացման բանկ» 903-րդ տեղ, ակտիվներ 45.9 մլն, աճը` 80.1 տոկոս, «Պրոմեթեյ բանկ» 908-րդ տեղ, ակտիվներ` 44 մլն, աճը` 87 տոկոս, «Մելլաթ բանկ» 923-րդ տեղ, ակտիվներ` 37.1 մլն., աճը` 44.6 տոկոս, «Կասկադ բանկ» 926-րդ տեղ, ակտիվներ` 36 մլն, աճը` 50.1 տոկոս, «Հայներարտ բանկ» 935-րդ տեղ, ակտիվներ` 33.2 մլն., աճը` 7 տոկոս, «Պրոկրեդիտբանկ» 960-րդ տեղ, ակտիվներ` 21.9 մլն, «Հայաստանի Բիբլոս բանկ» 965-րդ տեղ, ակտիվներ 19.3 մլն դոլար, աճը` 26.4 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան