ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ. ՈՎ ԻՐԱԳՈՐԾԻ, ՈՎ ՏԱ ԵՐԱՇԽԻ՞Ք
«Եթե բնակիչները հիվանդանան ծանր մետաղների արտանետումների պատճառով, ապա մեր ընկերությունը պատրաստ է լուծել այդ մարդկանց բժշկական ապահովագրությունը»,- հայտարարեց ACP ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը Հայ-ռուսական համալսարանում ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված Թեղուտի հանքավայի շահագործման հետ կապված քննարկման ժամանակ:
Ուսանողների հարցերը հիմնականում երաշխիքների մասին էին:
Արդյո՞ք ծանր մետաղների արտանետումները բացասաբար կանդրադառնան մարդկանց առողջության վրա, արդյո՞ք Թեղուտի հանքավայրի շահագործման համար 357 հա անտառի հատումը Էկոլոգիական տեսանկյունից բացասաբար չի անդրադառնա հանքավայրի տարածքում բնակվող ապագա մայրերի առողջության վրա և իր վատ հետևանքները չի ունենա ծնելիության վրա և այլ:
Ուսանողների այս հարցերին ի պատասխան ACP ընկերության գլխավոր տնօրեն Գ. Արզումանյանն ասաց. «Մեր երաշխիքները, որոնք առաջարկել ենք բնապահպանական կառավարման պլանում, համարում ենք այս պայմաններում լավագույնը. եթե որևէ մեկը ունի ավելի լավ երաշխիքներ, ապա թող առաջարկի մեզ այդ երաշխիքները»:
Գ. Արզումանյանը, ուսանողներին ներկայացնելով Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, նշեց, որ ծրագրի նախագծային փաստաթղթերի ամբողջ փաթեթը ներկայացվել է առողջապահության նախարարությունը, որտեղ երկու ամիս շարունակ փորձաքննվել է փաստաթղթի ամեն մի հատվածը:
«Երկամսյա աշխատանքի արդյունքում առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ ծրագրի շահագործման նկատմամբ որևէ առաջարկություն և դիտողություն չունի: Ծրագիրը նաև ներկայացվել է գյուղատնտեսության նախարարություն, որովհետև անտառային տնտեսությունը գտնվում է գյուղատնտեսության համակարգում, այնտեղից մենք նույնպես ստացել ենք դրական եզրակացություն»,- հավելեց նա:
Գ. Արզումանյանը տեղեկացրեց, որ ձեռնարկության գործունեությունը շինարարության փուլում ստեղծելու է 1700 աշխատատեղ, իսկ շահագործման ընթացքում` մոտ 1450:
Ծրագրի իրականացման համար հատվելու է 357 հա անտառ: Գագիկ Արզումանյանի խոսքով, որքան հեկտար անտառ որ հատվելու է, դրա կրկնակին պետք է տնկվի Թեղուտ և Շնող գյուղերի վարչական տարածքներում, անհրաժեշտության դեպքում` այդ գյուղերին հարակից վարչական տարածքներում:
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ավելի ուղղորդում էր հետագան. «Եկեք այդքան ուժեր և էներգիա չծախսենք այն խնդրի վրա, արդյոք պետք է հանքավայրը շահագործել, թե ոչ, քանի որ արդեն նախագիծը ընդունված է: Մեր խնդիրը պետք է լինի պատշաճ վերահսկողություն սահմանել հանքավայրի շահագործման ընթացքում և ստիպենք կազմակերպությանը, որ կատարի պայմանագրային բոլոր դրույթները»:
Եվ ամենևին էլ` ոչ անտեղի. թեև ACP ընկերությունը վստահեցնում էր, որ իրենք ձեռնարկել և առաջարկել են բավարար միջոցառումներ, որոնք թույլ են տալիս բնապահպանական տեսանկյունից այս ծրագիրը իրագործել, «այնուամենայնիվ, այս բոլոր ձեռքբերումներով հանդերձ, ծրագիրը ունի լրջագույն բնապահպանական ռիսկեր, որը մենք չենք թաքցնում», - չթաքցրեց տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան