ԱՌԱՋԱՏԱՐԸ ՊԵՏԵՐ ԼԵԿՈՆ Է
Նախօրեին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել են Կ. Ասրյանի հուշամրցաշարի 9-րդ և 10-րդ տուրերը: Ըստ Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի, վերջին տուրի բոլոր խաղերն ավարտվել են ոչ ոքի:
Այժմ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը` 6.5 միավորով առաջատարը Պետեր Լեկոն է, նրան 6 միավորով հաջորդում է մեր հայրենակից Լևոն Արոնյանը, այնուհետ` 5.5 միավորով Գաբրիել Սարգսյանը: Չինաստանի ներկայացուցիչ Բու Խսյանջին և իսրայելցի Բորիս Գելֆանդը 5 միավորով կիսում են 4-րդ հորիզոնականը: 4.5 միավորով նրանց հետևում է Ալեքսանդր Մորոզևիչը, 4 միավորով Մայքլ Ադամսը: Վերջին հորիզոնականում 3.5 միավորով Վլադիմիր Հակոբյանն է:
Հիշեցնենք, որ առաջնությունը մեկնարկել է հունիսի 8-ին Երևանում, այն կշարունակվի մինչև հունիսի 15:
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար դոլար: Առաջին տեղը զբաղեցնողը կստանա 70 հազար, 2-րդ տեղը` 50 հազար, 3-րդ տեղը` 40 հազար, 4-րդ տեղը` 30 հազար, հինգերորդ տեղը` 25 հազար, 6-րդը` 20 հազար, 7-րդը` 15 հազար, 8-րդը` 12 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա