Իրավունք 14:10 18/06/2008

Ա1+ Ի ԳՈՐԾ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՂԹԵԼ Է, ՔԱՆ ՊԱՐՏՎԵԼ»

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռներին չի կարելի նայել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, քանի որ ցանկացած վճիռ, որոշում նպատակ ունի ուղղորդել Հանրապետությանը, պաշտոնական անձանց ու պետական մարմիններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Մասնավորապես, արդարադատության փոխնախարարն անընդունելի է համարում երեկվանից «Մելտեքս» ընկերության տարած հաղթանակի մասին լուրերը: Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը երեկ` հունիսի 17-ին վճիռ է կայացրել «Մելտեքս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով:

Գևորգ Կոստանյանի կարծիքով, հաղթանակի մասին խոսակցությունները հակասում են ոչ միայն Եվրոպական դատարանի վճիռներին ու տրամաբանությունը, այլ նաև նրանց նպատակին: «Բազմիցս խոսել եմ, դրանց կարևորության, իմաստի և նպատակի մասին, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին` ամբողջությամբ վերցված, երբեք որևէ առիթով Եվրոպական դատարանի վճիռներին չի կարելի վերաբերել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից: Ցանկացած վճիռ ու որոշում ուղղորդում է ՀՀ պաշտոնական անձանց ու պետական մարմիններին որպեսզի ոչ միայն օրենսդրությունը կազմակերպեն այնպես, որ դրանք համահունչ լինեն եվրոպական չափանիշներին, այլ նաև, որ օրենսդրության կիրառման արդյունքում իրավակիրառ պրակտիկան ևս համահունչ լինի դրան:

Բացի այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչն անընդունելի է համարում հաղթանակի կամ պարտության մասին խոսելը, նաև նշում է, որ զուտ ֆորմալ առումով նայելով այս հարցին պաշտոնապես կարող է հայտարարել, որ ՀՀ-ն այս վճիռներով ավելի շատ հաղթել է, քան պարտվել: «Ես կարող եմ փաստել, որ 5/6-րդ մասով Հայաստանի Հանրապետությունը հաղթել է և միայն 1/6- ով է հաղթել «Մելտեքս»-ը: Ես փորձում եմ խոսել մեր հարգարժան փաստաբանների ոճով»,-ասաց Գ. Կոստանյանը ևս մեկ անգամ նշելով, որ եվրոպական դատարանի վճիռների մասին այդպես չեն խոսում:

3 ՊԱՀԱՆՋԻՑ 2-Ը ՄԵՐԺՎԵԼ Է

Բոլորովին չհմաձայնվելով Հայաստանի պարտվելու ձևակերպման հետ Գ. Կոստանյանն ասաց, որ այս դեպքում ևս չենք կարող ասել, որ պարտվել ենք, ավելին` «նրանք ներկայացրել էին 3 պահանջ, որոնցից 2-ը մերժվել է և միայն մեկի վերաբերյալ է կայացրել վճիռ ու արձանագրվել խախտման փաստ»: Համաձայն հայցադիմումի, ընկերությունը համարում էր, որ խախտվել է իր` խոսքի և ազատության, արդար դատաքննության և որ այդ իրավունքների խախտումներն իրականացվել են խտրականության արդյունքում:

Եվրոպական դատարանը համարել է, որ ներպետական ատյաններում «Մելտեքս»-ի արդար դատաքննության իրավունքը չի ոտնահարվել և խտրականության չի դրսևորվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը փաստում է, որ խախտվել է միայն ընկերության խոսքի ազատության իրավունքը, այն առումով, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մերժելիս հստակ չի նշել մերժման պատճառները:

Այս առումով, արդարադատության փոխնախարարը փաստեց, որ այս վճիռը կօգնի, որ այսուհետ Հանձնաժողովը ոչ միայն հաղթելու, այլ նաև մերժելու պատճառներն ու հիմնավորումները հստակ ներկայացնի:

ԱԿՆԿԱԼՎԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ԿԳՆԱ ԼՈՆԴՈՆ

Մեսրոպ Մովսիսյանն, ով այս գործով այդպես էլ Եվրոպական դատարանի կողմից տուժող չճանաչվեց ու «Մելտեքս» ՍՊԸ ակնկալում էին Հայաստանի կառավարությունից որպես փոխհատուցում ստանալ 1մլն 500 հզ դոլար, սակայն կառավարության բանակցությունների արդյունքում Եվրոպական դատարանը որոշեց որպես փոխհատուցում սահմանել 30 հզ եվրո:

«Մելտեքս» ընկերությունը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան էր դիմել նյութական, ոչ նյութական և փաստաբանական ծախսերի փոխհատուցման պահանջով, ընդորում փաստաբանական ծախսերն էլ բաժանված էին երկու մասի` ներպետական և միջազգային:

Եվրոպական դատարանը ներպետական փաստաբանական ծախսերի մասով մերժել է ընկերության պահանջը և միայն 10հզ եվրո սահմանել միջազգային փաստաբանական ծախսերի համար: Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նշեց, որ միջազգային փաստաբանական ծառայություններ «Մելտեքս» ընկերությանը տրամադրել է «ՔԵՅ ՋԵՅ ԱՐ ՓԻ» լոնդոնյան փաստաբանական ընկերությունը, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացնում է հիմնականում Ադրբեջանի քաղաքացիների շահերը: Նշված ընկերությանը գումարը կուղարկվի անմիջապես բանկային հաշվի վրա:

Իսկ ինչ վերաբերում է վճռից բխող հետևանքներին, ապա Գևորգ Կոստանյանն ասում է, որ «Մելտեքս» ընկերությունը, անկախ այս վճռի առկայությունից միշտ էլ իրավունք ունեցել է դիմել և մասնակցել հաճախականության համար հայտարարած ցանկացած մրցույթի:

Պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկելու մասին հարցին էլ, Գ. Կոստանյանը պատասխանեց, որ դա հնարավոր կլինի միայն քննություն անցկացնելուց ու հանգամանքները հստակ պարզելուց հետո:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում
ՏԿԵ նախարարությունից հայտնում են. «ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Հունվարի 15-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգազման գործակալության(USAID) գործունեությունը
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական  «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է փոխանցել։ Այն փոխանցել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան մտնել արգելելու մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան քաղաք մուտք գործել արգելելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}