Տնտեսություն 18:58 19/06/2008

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԲԱՑԵԼ, ԲԱՅՑ...»

Հարցազրույց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի հետ.
-Պարոն Արաբաջյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի կապի ոլորտը:

-Եթե կգնահատեմ մեր էլեկտրոնային հաղորդակցության բնագավառը. ասեմ, որ այս պահին այն ինտենսիվ զարգացող համակարգ է: Ինչպես գիտեք, մինչև անցած տարվա հոկտեմբերի 1-ը կապի ոլորտում հիմնական ծառայությունների համար ունեցել ենք մենաշնորհային իրավիճակ: Իհարկե, բացառությամբ մի մասի, որն ազատականացվել էր հոկտեմբերի 1-ից մի փոքր շուտ: Դա արբանյակային կապի միջոցով միջազգային կապուղու հնարավորությունն էր: Բայց ծառայությունների մատուցման մասով, հիմնականում հեռախոսային տվյալների փոխանակման ծառայությունները, ԱրմեՏելին տրված թիվ 61 լիցենզիայի համաձայն մենաշորհային էին: Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից հետո մենք արդեն բավականին մեծ դրական շարժ ունենք. ինտերնետի և տվյալների փոխանցման մյուս ծառայությունների սակագներն անկում են ապրել և դեռ շարունակվելու են: Չեմ ուզում գաղտնինքները բացել, բայց լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ինտերնետ ծառայություններից օգտվողների համար սակագները մոտակա մեկ-երկու ամսում կրկին կիջնեն: Զուգահեռաբար կբարձրանա հուսալիությունը:

- Շուկան գնալով ազատականացվում է: Ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով: Ի՞նչ տեղ ունեն ազգային օպերատորներն այսօր: Եվ ի՞նչ դիրքում է Հայաստանն իր մոտակա հարևանների հետ համեմատած:

-Ըստ էության, բոլոր երկրներում էլ ազգային օպերատորներ կան: Դրանք հենց ֆիքսված հեռախոսային ցանցերը տիրապետող ընկերություններն են: Պատճառն այն է, որ կապի այդ տրադիցիոն ոլորտը հիմնականում հիմնադրվել է ազգային օպերատորների կողմից: Սակայն շատ երկրներում դրանք մենաշնորհային են եղել մինչև այն պահը, երբ մեզանից շատ ավելի շուտ շուկան ազատականացվել է: Որոշ երկրներոմ ստեղծվել են ալտերնատիվ կապուղիներ ու ցանցեր: Այս պահին կցանկանայի ասել, որ շատ երկրներ, հիմնականում եվրոպական երկրները, ուշադրությունը կենտրոնացրել են պատմականորեն ստեղծված այդ ազգային օպերատորների ակտիվների համատեղ օգտագործման, դրանց ազատականացման վրա. ցանցեր ազատ մուտքի իրավունք, այլ օգտագործողի կամ ծառայություններ մատուցողի կողմից «վերջին մղոնի» օգտագործման հնարավորություն, ենթակառուցվածքների համատեղ օգտագործում և այլն: Սա է այն ճանապարհը, որը մենք պետք է անցնենք:
Նշեմ, որ Վրաստանն ու Ադրբեջանը մոտավորապես այն մակարդակի են, ինչ-որ մենք ենք այսօր՝ մի փոքր ավել կամ պակաս:
Բնականաբար մենք պետք է ուսումնասիրենք ու դիտարկենք միջազգային փորձը: Այդ ուսումնասիրության, հնարավոր կարգերի ընունման ու կիրառման մասով արդեն բավականին աշխատանք կատարված է: Ի դեպ, վերջերս արդեն հանձնաժողովի կողմից գրանցվեցին և մոտ օրերս հրապարակման փուլում են նաև հեռախոսային ծառայություններից օգտվելու կանոնները (որոնք վերջին անգամ ընդունվել էին 1998թ.), ինչը նույնպես արդեն հաշվի է առնում այս մրցակցային դաշտի հնարավոր զարգացումները:

Այսօր ֆիքսված հեռախոսացանցի ոլորտում լուրջ մրցակցություն ունենալու բոլոր հիմքերը կան: Այսօր առնվազն երկու ընկերություններ արդեն սարքավորումներն են պատվիրել ու ներկրել: Կարծում եմ, որ մինչև ամառվա վերջ առաջին ընկերությունն արդեն կհայտարարի շուկա իր մուտք գործելու մասին, որից հետո կսկսվի արդեն իրական մրցակցություն: Ես չեմ կարող ասել, որ լիցենզիայի վերախմբագրումից հետո մենաշնորհն իրականում վերացել է, որովհետև մենաշնորհը կվերանա այն պահին, երբ շուկան մրցակցային կդառնա: Այս պահին, դե ֆակտո և դե յուրե իրավիճակներ ունենք, բայց երկու-երեք ամսից կունենանք կոնկրետ օպերացիոն ընկերություններ, որոնք օպերատորի կարգավիճակով կսկսեն և ֆիքսված հեռախոսակապի և DSL` լայնաշերտ ծառայություններ մատուցել:

-Կարծիք կա, որ ֆիքսված հեռախոսակապի շահագործումը քիչ եկամտաբեր է, և նույնիսկ առանձին դեպքերում խոսվում է դրա վնասով լինելու մասին: Այդպե՞ս է արդյոք:

- Նման միտում, այո, կա: Քանի որ բջջային հեռախոսն օգտագործման տեսանկյունից ավելի հարմար է, բնականաբար, բջջային ցանցերն ավելի շատ են զարգանում, բջջային ցանցերի վրա սովորաբար ավելի շատ ուշադրություն է դարձվում: Երկրներ կան, որտեղ հենց գների մրցակցության պարագայում ու այդ պատճառով ֆիքսված ցանցերն ավելի անմրցունակ են դառնում: Ֆիքսված ցանցերի ենթակառուցվածքների շահագործումն ավելի թանկ է, օրինակ պղնձալարն անընդհատ թանկանում է, դրանց սպասարկումն անընդհատ թանկանում է և այլն, ինչը չես ասի բջջային ցանցի պարագայում, որի դեպքում մեկ անտենան բավականին մեծ տարածք է սպասարկում: Այս իմաստով անլար տեխնոլոգիաներն ավելի ձեռնտու են: Բայց որակի առումով, հատկապես եթե խոսքը ինտերնետի ու լայնաշերտ ծառայությունների մասին է, իհարկե նախընտրելի է լարային կապը:
Եթե մենք հիմա խոսում ենք IT ընկերությունների զարգացման մասին, բնականաբար, դրանց սպասարկումը պետք է լինի օպտիկա-մանրաթելային կապով, քանի որ նրանց առաջին հերթին որակյալ ու հուսալի կապ է պետք: Այս իմաստով երկրին անհրաժեշտ է ունենալ ինչպես այդ կապուղիները, այնպես էլ՝ դրան զուգահեռ՝ ալտերնատիվ անլար տեխնոլոգիաները:
Ինչ վերաբերում է ցածր կամ բարձր եկամտաբերությանը, դրանք տարբեր բիզնեսներ են և եթե համեմատենք օրինակ բջջային ցանցերի, բջջային ընկերությունների հետ, ավելի ցածր եկամտաբերություն ունեն: Կարծում եմ, դա նորմալ է, քանի որ նախ բջջային ցանցերն ավելի հասու են, ավելի զարգացող տեխնոլոգիաներ են ներդնում և ծառայությունների բազմազանությամբ գերազանցում են ֆիքսված կապին: Այստեղ մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ նույնիսկ այն դեպքում, երբ մի միավոր ծառայության արժեքը մի քանի անգամ իջնում է, փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր վճարման ենթակա բաժանորդի ամսական հաշիվը չի պակասում, քանի որ նա ավելի շատ է օգտվում դրանից: Հենց դրա հաշվին էլ ոլորտը զարգանում է:

-Այսօր առաջին հայացքից ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում, կարծես թե, խոշորացում է տեղի ունենում: Հանձնաժողովը տվյալներ ունի՞: Ինչիսի՞ն է իրականում շուկայի վիճակը:

-Խոշորացում դեռևս չի գնում: Բայց, կարծում եմ, ինչ-որ ժամանակ կգնա: Այսօր երկրում կան կայացած և բավականին մրցունակ ընկերություններ, որոնք սեփական ցանցերի միջոցով, սեփական ներդրումների շնորհիվ, կարող են ալտերնատիվ ծառայություններ, ալտերնատիվ հնարավորություններ ստեղծել և մրցակցել միմյանց միջև, ու ինչու չէ՝ նաև ԱրմենՏելի ողջ համակարգի հետ: Սա մի այլ ոլորտ է, որը հատկապես հեռախոսային ծառայությունների մատուցման ազատականացման պարագայում, ավելի մրցունակ կդառնա, քանի որ կարող են լրացուցիչ պրոդուկներ առաջարկել:

-Իրական մրցակցություն ապահովելու համար անհրաժեշտ կլինի նաև սպառողների լուրջ քանկ: Կա՞ այսօր նման պահանջարկ Հայաստանում:

-Այսօր մեր երկրում ամբողջությամբ վերցված մոտ 600 հազար ֆիքսված հեռախոսի բաժանորդ կա, այդ թվում՝ պետական մարմինները, բիզնեսները: Վերջիններիս թիվը մոտ 100 հազար է, և եթե այդ հեռախոսահամարները հանենք ու հիմք ընդունենք այն, որ ունենք 3.2 միլիոն բնակչություն և այն, որ հայկական միջին ընտանիքը բաղկացած է 4-5 անձից, ապա կստացվի, որ ֆիքսվածի հեռախոսակապի մասով մենք մոտավորապես 55-60 տոկոս հասանելիություն ունենք: Այսինքն մենք դեռ 40 տոկոս պահանջարկ կունենք: Ֆիքսվածի մասով շուկայի զարգացման տեղ ունենք: Դրանից բացի, կարծում եմ, եթե որակյալ և լուրջ ծառայություն մատուցվի այդ ընկերությունների կողմից, որոշակի քանակի բաժանորդներ կփոխեն իրենց հիմնական օպերատորներին:

-Իսկ ինչ փուլում է հեռախոսացանցի թվայնացման գործընթացը: Շարունակվում է, թե ոչ:

-Այո, ընկերությունն իրականացնում է: Սակայն չմոռանանք, որ այդ թվայնացումից բացի մենք ունենք մոտ 50 հազար բաժանորդներ, ովքեր ընդհանրապես ավտոմատ հեռախոսազանգ չեն կարողանում կատարել: Դա շատ ավելի անհանգստացնող ցուցանիշ է, հատկապես՝ 21-րդ դարում: Դրանք բոլորն էլ գյուղական վայրերում են: Մենք ԱրմենՏելի լիցենզիայում ամրագրել ենք համապատասխան դրույթ, և նրանք պարտավորվել են մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բոլոր այդ բաժանորդների հեռախոսագծերը արդիականացնել այնպես, որ հնարավոր լինի նրանց կողմից կատարել ավտոմատ հեռախոսազանգ: Դրանք հիմնականում կատարվում են CDMA տեխնոլոգիայի կիրառմամբ, որը ենթադրում է անլար հեռախոսակապի ապահովումը, որն իր հետ հնարավորություն է տալիս մինչև 256 կիլոբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետ տալ:

-Իսկ հանրապետության ամբողջ տարածքըհեռախոսաֆիկացնելու ծրագիր կա՞:

-Ուղղակի ծրագիր բնականաբար չկա, և չէր էլ կարող լինել: Ցանկալի իրավիճակ, ուղենիշ, որին պետք է հասնել, իհարկե կա: Բայց դրան հասնելու համար մի քանի ուղիներ կան: Առաջին այն է, ինչ որ ես ասեցի՝ շուկա ազատականացման միջոցով: Երկրորդը: Աշխարհի փորձը ցույց է տալիս և մենք էլ հասկանում ենք, որ կլինեն բնակավայրեր, որոնց հեռախոսաֆիկացումը ֆինանսապես, տնտեսապես երբեք էֆեկտիվ չի լինի: Սակայն արդեն կա փորձ, որը կոչվում է ունիվերսալ ծառայությունների հիմնադրամ, ինչը նաև ամրագրված է էլեկտրոնային հաղորդակցության մասին մեր օրենքում: Հանձնաժողովը պետք է հիմնի այդ հիմնադրամը, որտեղից էլ պետք է կատարվեն համապատասխան ֆինանսավորումներ, որպեսզի այդ տարածաշրջաններում ևս հեռախոսային ծառայությունները հասանելի դառնան: Այս պահին մենք Համաշխարհային բանկի օգնությամբ ներգրավվել ենք խորհրդատու, ով այս պահին աշխատում է, որպեսզի այդ հիմնադրամի ստեղծման, համալրման, թափանցիկության, ծախսերի կանոնակարգման, հանրության առջև հաշվետու լինելու մեխանիզմները մշակվեն և ներկայացվեն մեզ: Երկու-երեք ամիս հետո մենք կունենանք խորհրդատուի վերջնական հաշվետվությունը: Որոշակի քննարկումներից, համապատասխան մարմինների հետ քննարկելուց ու համաձայնեցնելուց հետո մենք հիմանդրամը կհիմնենք, որը հիմնական ուշադրությունը կդարձնի այն բնակավայրերին, որոնցում այդ ծառայությունը հասու չի և տնտեսապես էֆեկտիվ չի:

-Իսկ հեռախոսակապի հասանելիության ցուցանիշն ինչպիսի՞ն է զարգացած երկրներում և ինչ նշաձող կարելի է դնել:

-Կարծում եմ, ամեն դեպքում այդ համակարգը տնտեսական զարգացման համար լուրջ հիմքեր ունի:
Ինչ վերաբերում է հասանելիությանը, նշեմ, որ երկրներ կան, որտեղ գործակիցը մեկից ավել է: Բայց դրա հետ մեկտեղ կան երկրներ, օրինակ մերձբալթյան երկրներ, երբ այդ ցուցանիշն իջնում է, քանի որ մարդիկ բջջային հեռախոսակապի զարգացման հետ մեկտեղ հրաժարվում են ֆիքսված կապից, որովհետև այն սպասարկման իմաստով ավելի թանկ է: Իսկ մեր նման երկրներում, որտեղ ենթակառուցվածքները զարգացած չեն եղել, հակառակ միտումն է՝ փորձում են զարգացնել:

-Անդրադառնանք բջջային կապի ոլորտին: Ե՞րբ է լինելու երրորդ օպերատորի մուտքը շուկա:

-Կառավարությունը նախորդ նիստում հավանության է արժանացրել մրցութային փաթեթին: Սահմանված կարգով ուժի մտնելուց հետո հանձնաժողովը տասնօրյա ժամկետում կհաստատի փաթեթը: Դրանից հետո կհրապարակենք միջազգային մրցույթ: Հայտարարություն կտրվի միջազգային թեթրերում: Մասնավորապես նախատեսված է, որ մրցույթի մասին հայտարարություն կտրվի Financial Times-ում: Ակնկալում ենք, որ հետաքրքրություն կլինի և կունենանք երրորդ օպերատոր: Տարվա վերջին կունենանք ռեալ երրորդ օպերատոր, որը արդեն մուտք է գործել Հայաստան:

-Որքանով է պահանջված մեր շուկայում երրորդ օպերատորի ներկայությունը: Կա՞ դրա պահանջարկը, և արդյո՞ք մեր նման փոքրածավալ շուկաներում օպերատորների նման բազմազանություն կա:

- Ավելի շատ էլ կան: Խնդիրն այն է, որ բոլոր ակտիվ քարտերը միասին վերցրած այսօր բջջային շուկայում ևս հասանելիությունը կազմում է 60 տոկոս: Զարգացած երկրներում այս գործակիցը 110-120 տոկոս է: Եվ եթե հաշվի առնենք, որ շատերը դուբլ-քարտեր ունեն, այսինքն օգտվում են երկու օպերատորների ծառայություններից, պարզ կդառնա, որ իրական շուկայի պոտենցիալն ավելի բարձր է: Իմ դիտարկումն այն է, որ ամեն դեպքում տնտեսական աճի ու վճարունակության բարձրացման հետ մեկտեղ աճում է նաև պահանջարկը: Այն մարդիկ, ովքեր վճարունակության պատճառով, այսօր չունեն հեռախոս, վաղը նրանք ևս կդառնան բաժանորդներ: Երկրորդը, կլինեն նաև գործող երկու օպերատորների բաժանորդների որոշ զանգված կտեղափոխվի երրորդ օպերատորի մոտ: Այսինքն` երրորդ օպերատորը լուրջ և ճկուն ծրագրով շուկա մուտք գործելու դեպքում շուկայում լուրջ տեղ զբաղեցնելու բավական լավ հնարավորություններ ունի: Սրա հետ մեկտեղ մենք ունենք, տուրիստներ, որոնք տարվա որոշակի ժամանակահատվածում այցելում են մեր երկիր և դառնում են պոտենցիալ բաժանորդներ:

-Շուկայի զարգացման տեսանկյունից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք երրորդ օպերատորից:

- Կարծում եմ, որ հիմնականում Երևանում և խոշոր քաղաքներում 3G ծառայությունների ներդրման ժամանակն է: Երրորդ սերնդի ցանցերի ներդրում, որը ենթադրում է ավելի արագ կապ, ավելի որակյալ ինտերնետ հասանելիություն և այլն:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}