«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենի հարցազրույցը Panorama-ին
Պարոն Գրիթեն, որակյալ ինտերնետային կապի նշանակությունը մեր հանրապետության համար առավել քան ակնհայտ է: Այսօր Ձեր ընկերությունը տրամադրում է կապ` լայնաշերտ օպտիկամանրաթելային հաղորդման միջոցով: Ինչպիսին է ADC ընկերության ներկայիս գործունեությունը, ինչպիսին են մոտակա պլաններին։
Հայ-նորվեգական «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) ընկերությունը հանդես է գալիս, որպես օպտիկամանրաթելային ինտերնետի և տվյալների հաղորդման ծառայությունների օպերատոր՝ 2007 թվականի ապրիլ ամսից։ Այսօր ընկերությունը տրամադրում է ծառայություններ միայն ձեռնարկություններին, սակայն պլանավորում է նաև սկսել մատուցել կապ բնակարանային բաժանորդների համար։ Ներկայումս ընկերությունը պատրաստվում է սկսել նման ծառայությունների մատուցումը։
Կարո՞ղ էք նշել Ձեր ցանցի երկարությունը այսօրվա դրությամբ և արդյո՞ք շարունակում էք ընդլայնել այն։
Մեր մալուխի ընդհանուր երկարությունը ավելի քան 350 կմ է։ Մենք անընդհատ, գործնականում ամեն օր, շարունակում ենք մեր ցանցի ընդլայնումը, որը կախված է պոտենցիալ և առկա հաճախորդների պահանջարկի աճից։ Այդ պատճառով դժվար է ասել ինչ որ հստակ թիվ այն մասին, թե օրինակ տարվա վերջին մեր ցանցի երկարությունը որքան կլինի։
Ցանցը կառուցելու համար ինչ՞ ներդրումներ է արվել ADC ընկերության կողմից մինչ այսօր։
Ներդրված ֆինանսական միջոցների ծավալը այսօր արդեն գերազանցում է 6 մլն ԱՄՆ դոլարը, սակայն ընկերությունը շարունակում է իրականացնել իր զարգացման պլանները, ինչը նշանակում է, որ ներդրումների ծավալը բնականաբար անընդհատ կաճի։
Հիմնականում ինչպե՞ս են ծախսվում ներդրված միջոցները։
Ներդրված գումարները ծախսվում են հիմնականում ցանցի ընդլայնման նպատակով ձեռք բերվող նոր նյութերի, սարքավորումների և ծառայությունների համար։ Միայն բարձր որակի նյութեր և սարքավորումներ են օգտագործվում հայաստանյան բաժանորդներին անսահմանափակ հզորությունների և ծավալների ծառայություններ առաջարկելու նպատակով։
Դուք հանդես էք եկել որպես DigiTec Expo 2007–ի պաշտոնական հովանավոր։ Նաև որոշել եք մասնակցել հունիսի 26-ից 27-ը կայանալիք Digitec Business ֆորումին և հանդես գալ որպես միջոցառման ինտերնետ կապի մատակարար։ Ինչ՞ նպատակ ունի Ձեր մասնակցությունը այդ միջոցառմանը։
Digitec-ը հրաշալի հնարավորություն է ADC ընկերության համար հանդես գալու ինչպես պոտենցիալ բաժանորդների, այնպես էլ ողջ ՏՏ հանրության առջև և ստեղծել նոր կապեր՝ ապագա համագործակցության ակնկալիքով։