ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԱՆՁՆԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Հայաստանի հարկային պետական ծառայության պետի հրամանով 2008թ. հուլիսի 1-ից երկրում հեշտացվել է հարկային հաշվտվությունների ընդունման կարգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով, եթե նախկինում հաշվետվություններն ընդունվում էին հանձնաժողովների միջոցով, ապա` այժմ հարկատուները կարող են ընտրել: ՀՊԾ-ն նախատեսում է հարկային հաշվետվությունները ներկայացնելու չորս կարգ:
Առաջինն էլեկտրոնային տարբերակն է, որն առայժմ չի մշակվել, քանի որ որոշակի տեխնիկական խնդիրներ կան: Ա. Ալավերդանը տեղեկացրեց, որ հարկային հաշվետվություններն էլեկտրոնային տարբերակով հանձնելու կարգը Հայաստանում կներդվի 2009թ.-ից: Նրա խոսքով, զարգացած երկրներում նման հաշվետվությունների 80 տոկոսը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով:
Երկրորդը` հաշվետվությունները փոստով առաքելու կարգն է, որը սակայն պետք է նշվի ընդահնուր գրանցամատյանում: Երրորդ կարգով նախատեսված է հարկային ծառայության ստորաբաժանումներում տեղադրել հատուկ արկղեր, որոնցում կարող են ձեռնարկատերերը թողել իրենց հաշվետվությունները: «Եթե փոստային կարգով քաղաքացիները որոշակի ծախսեր ե կատարում, ապա այս դեպքում դրանք չկան»,- նկատեց ՀՊԾ պետի տեղակալը:
Իսկ չորրորդ կարգի համաձայն`հարկատուն կարող է հարկային հաշվետվություններ ներկայացնելու գործը հանձնարարել իր աշխատակիցներին որևէ մեկին, ով մեկ պատուհանի սկզբունքով կաշխատի հարկային մարմինների հետ: Ա. Ալավերդյանը հայտնեց որ մեկ պատուհանի սկզբունքը կիրառելու նպատակով առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում հարկային պետական ծառայությունը մտադիր է լուրջ աշխատանքներ իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան