ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ՀՖՖ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Կիպրոսում կայացած Ինտերտոտոյի Գավաթի առաջին տուրի «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) - «Բեսա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը հունիսի 28-ին սպասարկում էր Հայաստանի մրցավարական կազմը` Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ:
ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, հանդիպման հաջորդ օրը` մինչ Երևան վերադառնալը, Լիմասոլ քաղաքի հյուրանոցներից մեկի խանութում գողություն է իրականացվել, ինչում մեղադրվել են մրցավարի օգնականներ Արման Երիցյանն ու Արթուր Իգիթյանը, այս մասին Կ. Նալբանդյանը տեղեկացվել է մոտ մեկ ժամ անց:
Հուլիսի 2-ին գումարվել է Մրցավարական կոմիտեի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են միջադեպի մանրամասները` հիմնված Ա. Երիցյանի ու Ա. Իգիթյանի գրավոր խոստովանությունների վրա: Արդյունքում կայացվել է հետյալ որոշումը`
Բարոյաէթիկական նորմերը խախտելու և Հայաստանի քաղաքացու պատիվը արատավորելու համար Ա. Իգիթյանին և Ա. Երիցյանին ընդմիշտ որակազրկել մրցավարական գործունեությունից և հեռացնել ՀՖՖ համակարգից: