ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Հայտարարվում է երիտասարդ դասախոսների վերապատրաստման (Junior Faculty Development Program/JFDP) մրցույթ: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի մի շարք ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար և հասարակական գիտությունների ասպարեզում հետևյալ մասնագիտություններով՝ ամերիկաբանություն, ճարտարապետություն և քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության կառավարում, բնապահպանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, գրադարանավարություն, լեզվաբանություն, գրականություն, խաղաղություն/հակամարտությունների կարգավորում, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, պետական կառավարում, առողջապահության կառավարում, պետական քաղաքականություն, կրոնի ուսումնասիրում, հասարակական աշխատանք, սոցիոլոգիա, այլն:
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում JFDP մասնակիցները հաճախում են դասերի, մասնակցում են գիտաժողովների, ինչպես նաև հրավիրվում են դասախոսելու կամ համադասախոսելու համալսարաններում: Ծրագրի ավարտից հետո մասնակիցներին գիտական աստիճան չի շնորհվում: Ծրագրի բոլոր մասնակիցները պարտավորվում են վերադառնալ իրենց երկրները:
Յուրաքանչյուր JFDP մասնակից 2009թ. հունվարից մինչև 2009թ. մայիսի վերջը (հինգ ամիս) անցկացնում է ԱՄՆ-ում: Ամերիկյան խորհուրդները ծրագրի մասնակիցներին տեղավորում է ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարաններում, ինչպես նաև աջակցում է նրանց ԱՄՆ-ում գտնվելու ամբողջ ընթացքում: JFDP կրթաթոշակը տրամադրում է ճանապարհածախս, առողջության ապահովագրում, կրթաթոշակ (ապրելավարձ, առօրյա ծախսեր եւ այլն), միջոցներ մասնագիտական նյութերի և վերապատրաստման համար:
Նշենք, որ ցանկացողները պետք է հայտերը ներկայացնելու մինչև 2008 թվականի օգոստոսի 29-ը։
Ծրագիը հովանավորում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ հանձինս ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի, և իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան