«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ»` ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԿՈՉՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 24-ի հրամանագրով մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ վաստակի, ինչպես նաև ցուցաբերած բարձր կատարողական վարպետության համար Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչում: Այս մասին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ այսօր ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի հոբելյանական համերգը՝ նվիրված անսամբլի 20-ամյակին։ Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը: