ԳՅՈՒՂ ՉԻ` ԾԱՂԿԱՎԱՆ Է

Հեղինակ` Էդգար Ամիրխանյան

«Հայ աշխարհ, …»
Գյուղի մեջտեղը` խանութի ներսում, «բլոտ» են խաղում ու հետն էլ դարդ անում, թե ձմռան ցրտից վնասված այգին ինչպես էլ ջրես, մեկ է` խաղող այս տարի «մի տոն» քիչ կլինի: Կողքից միացած Ռազմիկ պապին էլ հոգոց է հանում ու ավելացնում, որ «թոխա տալու պահն անց է կացել, վազնուտի էտումն էլ` արդեն ավարտվել»:

Էսպես զրուցում, Ստալին-Բրեժնև իրար են խառնում, մի պահ էլ կռվում, օրն են անցկացնում կամ հանդն են գնում գյուղի պապերն ու «նոր ջահելները»:

Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող ժայռաբեկորների մի փոսակում ծվարած Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղն ապրում է իր հոգսերով, քաղաքին անծանոթ բարքերով, պատերազմից ապաքինվող վերքերով ու գյուղին բնորոշ կենցաղով:

«Հին ու նոր պատերազմ»
Սահմանամերձ գյուղերում արկի հարվածից ծտի բուն հիշեցնող սևացած կետեր դեռ շատ կան, մարդիկ դեռ չեն հասցրել սեփական ուժերով վերանորոգել քանդված տանիքը, փլված փուռն ու գոմը, լողասենյակը կամ ընդհանուր տան կես մասը, պետությունից էլ դեռ սպասում են մի նոր «փողօգնության»:

Ապաքինվող գյուղն իր անմիջական մասնակցությամբ Արցախյան պատերազմում պաշտպանել է Պառավաքարի սահմանը, կամավորական ջոկատներ կազմած շտապել Այգեպար, փրկել ընկերներին ու առաջ շարժվել` պաշտպանելու հերթական հրետակոծության տակ գտնվող գյուղերից մի քանիսը:

Ադրբեջանական սահմանը մոտ է: Երեկոյան անզեն աչքով կարողանում ես տեսնել, թե «թուրքական գյուղում» ինչպես են միաժամանակ նույն վայրկյանին մարում բոլոր լույսերը: Վազաշենում պատերազմի օրերին մի գյուղացի անգամ չէր մնացել` միայն կամավորական ջոկատների, սնունդ մատակարարող մեքենայի ու արկերի ձայներն էին արձագանքում այժմ արդեն ամբողջովին բնակեցված գյուղի տարածքում:

Օրեցօր ահագնացող պատերազմը ստիպել էր Ծաղկավանի, Վազաշենի, Պառավաքարի և Վարագավանի` մայրաքաղաքում հարազատ ունեցող գյուղացիներին մի կերպ փախչել քաղաք, իսկ մյուսներին`ապրել նկուղային հարկերում:

Շատերը ծնվել են առանց բժշկի միջամտության. շրջկենտրոն` Բերդ, տանող ճանապարհը շատ ավելի վտանգավոր էր, քան առանց բժշկի ծննդաբերությունը:

Օրերս մարդիկ ուրախանում են` «դիմացի» ցորենի սարերը պատահաբար արևից սկսել էին այրվել և մեծ տարածքներ ընդգրկել. սարն ամբողջությամբ սևով էր պատվել: Թշնամու «վատով» ուրախացող հոգեբանությունը դեռ ապրում է պատերազմից տուժած գյուղացիների մոտ:

Բայց սա գյուղացիների մոտ արդեն անցյալ է` սպիացած վերքերն օրեցօր աննկատ են դառնում. կա այդ ամենը չկրկնվելու անհագ ցանկություն:

Գյուղերը կամաց-կամաց ապրում են նորօրյա հրամայականով:

«Կանաչ ծխախոտ»
Ծաղկավանցի Ռազմիկ պապը, ում նախնիները Ղարաբաղից են տեղափոխվել գյուղ, վերջին տարիներին նախընտրում են զբաղվել միայն ծխախոտագործությամբ: Անտառահատումներն արգելումից հետո գյուղի բնակչության կեսից ավելին սկսել է զբաղվել ծխախոտագործությամբ, խաղողի այգիների մշակմամբ, անասնապահությամբ ու հացահատիկի մշակությամբ:

Ամեն տարի գյուղացիները իրենց հողերը վարում են ու ծխախոտի սածիլներ գնում` մեկ հատը` 2.5 դրամ, 30 լիտր «սալյարկա» են տալիս տրակտորիստին վարելու և հինգ հազար դրամ մարգելու համար: Ռազմիկ պապն այս տարի 3 հազար մետր հողակտոր է մշակել և վստահ գիտի, որ մեկուկես տոննա ծխախոտ կքաղի, արդեն 800 կգ-ը հանձնել է ընդունման կետ: Եթե նախկինում գյուղացին պետք է չորացներ և նոր հանձներ, ապա այսօր, պայմանագրի համաձայն, այն կհանձնի ընդունման կետ կանաչ վիճակում:

Այս ամենից գյուղացիները գոհ են. «Դե, եթե չորացնում էինք` ժամանակ էինք կորցնում: Հիմա առանց չորացման ենք տանում և հանձնում, համ էլ քաշն է շատ լինում»,-պատմում է Ռազմիկ պապին:

Ծխախոտի առաջին կարգի մեկ կիլոգրամը գյուղացիները հանձնում են 70 դրամով, իսկ երկրորդը` 35-50-ով:

«Վազնուտ»
Եթե Ռազմիկ պապին դեռ հույս ունի լավ բերք ստանալ, ապա գյուղի հայտնի խաղողագործ Աշոտ ամին (նրան գյուղի երիտասարդներն այսպես են անվանում) գիտի, որ այս տարի անցած տարվա համեմատ քիչ խաղողի բերք կունենա` ձմռանը վազնուտը ցրտահարվել է:

«Այս տարի շատ ուժեղ ձմեռ էր, և էս երկու օրը գնացի ու տեսա, որ մատղաշ խաղողի մատերը ցրտահարվել են ու քիչ բերք կա, մի տոննա պակաս կունենամ այս տարի… Չնայած, պայմանագիր ունեմ խաղող ընդունող գործարանների հետ` գոնե իրացման խնդիր չի լինի»,-ասում է Աշոտ ամին:

«Սեր ունդ»
Գյուղի մանկապարտեզում էլ քամուց օրորվում է վաղուց ժանգոտած ճոճանակը ու ցուրտ օդը լցնում ոչ թե մանկական ձայներով, այլ սեփական տաղտկալի զնգոցով:
Քսանհինգ երեխա է հաճախում մանկապարտեզ: Բոլորը նույն տարիքի չեն, բայց նույն խմբում են: Նախկին` հանդիսությունների դահլիճը վերածվել է ննջարան-խաղասենյակի, քանի որ այս սենյակի պատերը դեռ չեն հասցրել ճաքել ու բորբոսնել:

Երեխաները խաղալու համար տանից են խաղալիքներ բերում, չեն մոռանում ուտելիքի մասին, ամսվա վերջին էլ վճարում են 1500 դրամը: Նրանց համար նախատեսված ծախսերը սեփական բյուջեից հոգում է գյուղապետարանը: Ձմռանը գյուղապետի և վարիչի նախաձեռնությամբ փայտ են գնում, որ տաքանան, չնայած գյուղը գազաֆիկացված է. «Այս տարի գյուղապետը խոսք է տվել գազ քաշել, պետբյուջեից արդեն կա որոշումը, բայց ժամկետները չկան, կսկսվի մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը: Բարեգործական կազմակերպություններ խոսք են տվել օգնել մեզ. խաղալիք ու կահույք են նվիրելու»,-պատմում է գյուղի մանկապարտեզի վարիչ Սուդարիկ Ղայթմազյանը:

Գյուղի դպրոցն այս տարի տասներեք շրջանավարտ է ունեցել: Վերջին զանգի սցենարն իրենք են գրել ու ասում են, որ ծաղրող հումորներ չեն գրել. գյուղի ուսուցիչները շատ զգայուն են: Դպրոցը մի քանի տարի առաջ է վերանորոգվել, դասասենյակները կահավորված են, համակարգչային սենյակը 6 համակարգիչ ունի: Հիմա էլ ավագ դպրոցի փորձնական փուլին են պատրաստվում. սեպտեմբերից բարձր դասարանցիները հոսքային ուսուցման են անցնելու: Դպրոցի տնօրեն Էլյա Դալլաքյանը համոզված է, որ այն կօգնի աշակերտներին խորացնել նախընտրած առարկայից գիտելիքները և բուհ ընդունվել:

Դպրոցը դիմորդներ շատ է ունենում. «Միշտ մեր աշակերտները ինքնուրույն կամ մեր ուսուցիչների օգնությամբ պարապում են և դիմում բարձրագույն ուսումնական հաստատություններ և ընդունվում են ու շատ լավ սովորում: Հիմնականում դիմում են այն ֆակուլտետ, որի համար հնարավոր է ինքնուրույն պարապել, օրինակ` օտար լեզու ընտրողը անպայման մեզ մոտ կդժվարանա. կադրերի և համապատասխան մասնագետների խնդիրը լուրջ է»,- ասում է տիկին Դալլաքյանը:

«Գիր»
Գյուղի գրադարանն էլ քսան տարի է, ինչ նոր գիրք չի ստացել: Քսան տարի նույն գրքերի ցանկն է ու շարունակ նույն գրադարանավարուհին: Մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում մի կերպ տեղավորել են 6200 կտոր գիրքը, իսկ գրադարանավարուհին` տիկին Լարիսան, խնամքով և զգուշությամբ կազմակերպում է դրանց պահպանումը: Խոնավությունից, ցրտից ու մաշվածությունից էջերը պատռտվում են, թելահան լինում: Հեքիաթների պակաս ունեն, իսկ ավելի շատ երիտասարդները նախընտրում են ընթերցել դասական գրականություն:

«Ընտանեկան բժիշկ»
Գյուղի բուժկետը, որ արկի հարվածից հիմնովին վնասվել էր, գյուղապետարանի ջանքերով վերջերս վերանորոգվել է: Ճիշտ ժամանակին ստանում են բոլոր անհրաժեշտ դեղերը, կատարում պատվաստումները: Բուժկետի պետ Անահիտ Ղազարյանը վերապատրաստվում է` որպես ընտանեկան բժիշկ: «Բուժկետում միայն խնդիրը սարքավորումներ չունենալն է, եղածն էլ արդեն շատ հին է, և աշխատում ենք չօգտագործել»,-ասում է բուժկետի պետը:

«Մշակույթ»
Գյուղի ակումբում էլ հերթական ամառային համերգն է. երգում են ծիծեռնակները: Վաղուց ակումբում հնդկական ֆիլմերի ցուցադրության ավանդույթն արդեն չի գործում, համերգներ չեն անցկացվում. շենքը արկի հարվածից վնասվել է և համարվում է վթարային, բայց գյուղապետի ջանքերով կառավարությունն այս տարի կարող է վերանորոգման համար գումար հատկացնել: «Գյուղը նոր փուլում է. սերունդը երիտասարդներն են, և նրանց ջանքերով ամեն բան փորձում ենք անել, որ գյուղը զարգանա և բարգավաճի: Ուրախալի է, որ երիտասարդների արտահոսք չկա, ամեն ընտանիք աշխատում է, մենք էլ` նրանց աջակցում: Համոզված եմ, որ մի քանի տարի հետո գյուղը կապրի նոր կյանքով, միայն թե պատերազմ չլինի»,-վստահությամբ ասում է գյուղի գյուղապետ Արթուր Ղազարյանը և հավելում, որ Ծաղկավանը մի օր նորօրյա կյանք է ապրելու:

Ուզում է ապրի:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}