Սպորտ 16:28 07/08/2008

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ ԿԱ

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը չինական «Xinhua» տեղեկատվական գործակալությանը.                                                                                                                                                                                     

 
-Պարոն Նախագահ, ի՞նչ սպորտաձևեր եք սիրում: Ի՞նչ կցանկանայիք մաղթել Չինաստանի և Հայաստանի օլիմպիական հավաքականններին: Ի՞նչ հույսեր եք կապում Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ:

-Հայաստանը սպորտային երկիր է: Նաև անվանի հայ մարզիկների ու հայկական սպորտի հաղթական էջերի շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկիրը հայտնի է աշխարհում: Չնայած մեր ազգաբնակչության փոքր թվաքանակին, Հայաստանը մարզական բավականին հարուստ հետագիծ է թողել համաշխարհային սպորտի, օլիմպիական շարժման կենսագրության մեջ: Հայոց միջնադարյան արքաներից մեկը` Վարազդատ թագավորը, ըստ պատմական աղբյուրների, 4-րդ դարում դարձել է ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն: Արդեն մեր օրերում շատ հայ մարզիկներ են իրենց անունն անմահացրել Օլիմպիական խաղերի հաղթողների ու ռեկորդակիրների մատյանում: Այնպես որ, հայերի մեջ օլիմպիական արյուն կա:

Սպորտ չսիրել հնարավոր չէ: Ինքս սպորտի սիրահար եմ, ղեկավարում եմ Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սպորտաձև, որտեղ Հայաստանի ու Չինաստանի մարզիկները մշտապես փայլուն արդյունքներ ունեն, իսկ մեր հավաքականը գործող Օլիմպիական չեմիպոնն է: Ինչպես և յուրաքանչյուր երկրի նախագահ, ուրախանում եմ, երբ իմ երկրի մարզիկները հաղթում են, տխրում եմ, երբ ինչ-որ բան չի հերիքում լավ արդյունքներ ցույց տալու համար: Այսօր, Հայաստանում ևս բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Պեկին: Ընդունում եմ Օլիմպիական հայտնի կարգախոսը, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարզիկ Օլիմպիական մայրաքաղաք է մեկնել լավ արդյունքներ ցույց տալու և հնարավորության դեպքում նաև օլիմպիական մեդալներ նվաճելու համար: Պեկին եմ մեկնում բարձր տրամադրությամբ, լինելու եմ մեր մարզիկների կողքին և քաջալերելու եմ նրանց:
- Ի՞նչ եք կարծում, սպորտը կապ ունի քաղաքականության հետ:

-Սպորտը նախ բարեկամություն է, հետո նոր` մրցակցություն: Համաշխարհային պատմությունը տարբեր հաջողված էջեր ունի, երբ սպորտը նպաստում է երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը, բարեկամության հաստատմանը: Հիշենք թեկուզ, թե ինչպիսի մեծ դերակատարություն ունեցավ սեղանի թենիսի մրցաշարը Չինաստանում, այսպես կոչված «պինգ-պոնգի դիվանագիտությունը» 1970-ականների առաջին կեսին չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործում: Այսօր Չժուան Ցզեդունի (Zhuang Zedong) անունը հավասարապես հայտնի է ինչպես սպորտաշխարհում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շրջանակներում: Վստահ եմ, որ այսուհետ ևս սպորտը աշխարհի ժողովուրդների միջև բարեկամության նոր դռներ է բացելու:

- Յոթ տարի է անցել, երբ Դուք այցելեցիք Չինաստան որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ի՞նչ տրամադրությամբ եք մեկնում Չինաստան այս անգամ: Ինչպե՞ս եք գնահատում Օլիմպիական խաղերի նախապատրաստման ուղղությամբ չինական կառավարության կատարած աշխատանքը:

-Դուք իրավացի եք, յոթ տարի է անցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած իմ վերջին այցից: Այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի: Իմ վերջին այցը Ձեր մեծ երկիր անմոռանալի տպավորություն է թողել ինձ վրա: Վերջին ողջ ժամանակահատվածում ուշիուշով հետևում եմ Չինաստանի զարգացմանը, ուրախանում աշխատասեր ու խաղաղասեր չին ժողովրդի արձանագրած հաջողություններով: Այժմ, մեկնում եմ Ձեր երկիր վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր փոփոխությունները տեսնելու և ծանոթանալու մեծ ցանկությամբ և հետաքրքրությամբ: Չեմ կասկածում, որ Չինաստանը և չին ժողովուրդը արել են հնարավորը, որպեսզի ինչպես մարզիկները, այնպես էլ հարյուր հազարավոր երկրպագուները հիացած մնան XXIX ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական բարձր մակարդակից: Գիտեմ, որ Չինաստանի օլիմպիական հավաքականը ևս լրջորեն է պատրաստվել այս խոշոր ստուգատեսին: Հաջողություն և հաղթանակներ են մաղթում մեր երկու երկրների օլիմպիականներին:

-Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի հարուստ պատմություն: Վերջին մի քանի տարիներին երկկողմանի հարաբերությունները զարգանում են ավելի արագ և դինամիկ: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարը, ի՞նչ կոնկրետ ոլորտներում է Հայաստանը տեսնում առավել սերտ համագործակցության հեռանկարներ:

-Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ամուր իրավական հիմքեր ունի, որը ներառում է ստորագրված ավելի քան 40 միջպետական և միջկառավարական համաձայնագիր: Քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են որևէ հիմնախնդրի բացակայությամբ, տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ: Հայաստանում մեծ ակնածանքով են հետևում զարգացման և արդիականացման, ներդաշնակ սոցիալիստական հասարակության կայացման ուղղությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդների կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ աճել է մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները, ավարտին է մոտենում համատեղ ամենախոշոր ծրագրերից մեկը` «Շանսի-Նաիրիտը»` Դատոն քաղաքի մերձակայքում, տարեկան 30 000 տոննա արտադրողականությամբ քլորոպրենային կաուչուկի արտադրության գործարանի կառուցումը: Գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և հումանիտար բնագավառներում ևս առաջընթաց նկատելի է: Մշակույթի և սպորտի բնագավառում երկարաժամկետ փոխգործակցության ծրագրեր են նախապատրաստվում: Չնայած այս ամենին, ես մեր երկրների միջև փոխգործակցության մեծ պոտենցիալ եմ տեսնում և պետք է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

Հայաստանը մեծ ոգևորությամբ ընդունեց «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, որը կանցկացվի Շանհայում: Այնտեղ մենք կփորձենք ներկայացնել ինչպես մեր ձեռքբերումները, այնպես էլ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների ակտիվացման մեր ներուժը:

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնման գործում, ինչն, անկասկած, դրական ներգործություն կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար: Մենք ողջունում ենք վերջին տարիներին Չինաստանի արձանագրած հաջողությունները և ձեռքբերումները միջազգային ասպարեզում: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Չինաստանն առաջատար դերակատարում ունի համաշխարհային քաղաքականության մեջ: Չինաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է և մենք զգում ենք Չինաստանի անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային նշանակության շատ հարցերի վերաբերյալ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրագանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}