Քաղաքական 16:40 20/08/2008

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ԳԼՈԲԱԼ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ-2

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ինչպես արդեն նշվել է, վրաց-օսական, կամ ավելի ճիշտ` ռուս-վրացական հակամարտությունը տարածաշրջանում ուժերի վերադասավորման և գլոբալ տեղաշարժերի հիմք հանդիսացավ: Նախորդիվ մենք արդեն անդրադարձել ենք զինված հակամարտության` անմիջական և միջնորդավորված կողմերի ներքաղաքական կյանքում վերադասավորումների վրա ունեցած ազդեցության մասին:

Թվում է, թե տրամաբանական կլինի, որպեսզի այսօր արդեն վերլուծվեն ու վեր հանվեն հակամարտության հետևանքով տարածաշրջանում գրանցված տեղաշարժերի բնույթն ու զարգացումների հնարավոր սցենարները: Սակայն իրավիճակի նրբությունն ու անորոշության բարձր մակրադակը հեռուն գնացող կանխատեսումների հիմք չեն տալիս: Մյուս կողմից, Վրաստանում տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքի խաթարումն ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտերկրից հնչող արձագանքներն այսօր ավելի կարևորում են հակամարտության` Հայաստանի վրա ունեցած ազդեցությունն ուսումնասիրելու և հնարավոր ռիսկերը բացահայտելու խնդիրը:

Ուստի այսօր կփորձենք նմանատիպ անդրադարձ կատարել և գոնե մակերեսորեն հասկանալ` ինչ կորցրեց ու ինչ ձեռքբերեց Հայաստանը մի պատերազմի հետևանքով, որին մասնակցած ու շահագրգիռ բոլոր կողմերի հետ պաշտոնական Երևանը բարիդրացիական կամ դաշնակցային հարաբերություններ ունի: Խնդիրները ճիշտ վերհանելու համար նպատակահարմար ենք համարում ռուս-վրացական հակամարտությունների` Հայաստանի վրա ունեցած և ունենալիք ազդեցությունը տարբեր տեսանկյուններից դիտարկել:


Տրանսպորտային հասանելիություն
Ռուս-վրացական քառօրյա պատերազմի առաջին ազդեցությունը Հայաստանի վրա, անկասկած, կապված էր Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքների խաթարման հետ: Ընդ որում` այդ ազդեցությունը նկատելի էր ռազմական գործողությունների արդեն իսկ առաջին օրվանից: Պատերազմական գործողությունների հետևանքով Վրաստանի տարածքով գազամատակարարման ծավալների 30 տոկոսով կրճատումն ու երկաթուղային ու ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գրաֆիկների խափանումն անմիջապես ակնհայտ դարձան` ընդամենը հաշված ժամերի ընթացքում Հայաստանի որոշ բենզալցակայաններում ու գազալցակայաններում հերթեր գոյացան, հասարակության առանձին խմբեր սկսեցին խնայողություններն ուղղել պարենային ապրանքների պահեստավորմանը: Այս խուճապը երկար չտևեց: Կառավարության համոզիչ հայտարարություններն ու գործողությունները նպաստեցին իրավիճակի հանդարտեցմանը:

Սակայն մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Գորիի մերձակայքում` Կասպի կամրջի պայթեցման արդյունքում երկաթուղային կապը Վրաստանի մայրաքաղաքի ու վրացական նավահանգիստների միջև խզված է` հետևաբար երկաթուային մատակարարումներն անորոշ ժամկետով դադարեցված են: Բնականաբար, սա իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի վրա, քանի որ կամրջի պայթեցմամբ խզվեց նաև Հայաստանի համար արտաքին բեռնափոխադրումների համար հիմնական դարպաս հանդիսացող Փոթիի հետ կապը: Սրանից հետո կամրջի շինարարությանը հայ մասնագետների ներգրավումն ու կապի շուտափույթ վերականգնման մասին վստահեցումները որոշակի հույս տվեցին: 

Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական զինված ստորաբաժանումները մուտք են գործել Փոթիի նավահանգստի քաղաքացիական տերմինալ ու խափանել են նավահանգստի աշխատանքը, իսկ վրացական աղբյուրների տեղեկացմամբ, նույնիսկ սկսել են նավահանգստի սարքավորումներն ու համակարգիչները տեղափոխել: Եթե սրան հավելենք նաև պաշտոնական Մոսկվայի այն հայտարարությունները, որ դադարեցվելու են Կավկազ-Փոթի և Կավկազ-Իլյիչևսկ ուղղություններով լաստանավային փոխադրումները, հասկանալի կդառնա, որ գոնե այս ուղղությամբ Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ կտրվելու է, մեղմ ասած, անորոշ ժամկետով:

Պատահական չէ, որ նախօրեին տեղեկատվական դաշտում հնչող գնահատականների մեջ հանդիպում էր նաև «Հայաստանի լիակատար շրջափակում» ձևակերպումը: Անշուշտ այն ամենևին էլ այդպես չէ, քանի որ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումները դեռ չեն խափանվել, իսկ մյուս կողմից, նույնիսկ Վրաստանի միջոցով արտաքին ապրանքաշրջանառություն իրականացնելու լիակատար անհնարինության ու Ադրբեջանի ու
Թուրքիայի կողմից շրջափակումը շարունակելու դեպքում, Հայաստանը կշարունակի կապ պահպանել արտաքին աշխարհի հետ` այս անգամ հարևան Իրանի միջոցով (միևնույն ժամանակ չպետք է բացառել, որ հնարավոր է շատ մոտ ապագայում, որոշ փորձագետների գնահատականներով արդեն այս տարվա հոկտեմբերին Իրանը ևս հայտնվի պատերազմական իրադրության մեջ: Համենայնդեպս, որոշ վերլուծաբաններ վստահորեն նշում են, թե Իսրայելը մտադիր է Իրանին օդային հարվածներ հասցնել, ինչում նրան աջակցում է ԱՄՆ-ն):

Ամփոփելով վերը ասվածը` նկատենք, որ իսկապես Հայաստանը էական (առայժմ` տնտեսական, որը հետագայում կարող է նաև սոցիալական բնույթ ստանա) վնասներ է կրում մի պրոցեսի արդյունքում, որին ոչ միայն անմիջականորեն ներգրավված չէ, այլև` կողմերից որևէ մեկի հետ լուրջ տարաձայնություններ չունի:

Հայրենակիցների անվտանգություն
Նախօրեին ինչ-որ մարդիկ հանդես են եկել Ջավախքի անկախության պահանջի հայտարարությամբ: Ճիշտ է հայտարարության անստորագիր լինելն ու ռուսական աղբյուրներում շրջանառվելը ենթադրել է տալիս, որ այն, ամեն դեպքում, տեղական ծագում չունի: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ վրաց-ռուսական ճակատում հակամարտության սրացմանը զուգահեռ Հայաստանում, բնականաբար` նաև Ջավախքում, որոշակի շրջանակներ հանդես եկան «պատեհ առիթն» օգտագործելու մտադրությամբ: Այսօր արդեն Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունները հանդես եկան մեկ այլ, ավելի զուսպ հայտարարությամբ, որով պահանջվում է ընդամենը Վրաստանը դարձնել դաշնային երկիր և, ապահովելով ջավախահայության (ինչպես նաև մյուս փոքրամասնությունների) ազգային ինքնությունը, պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը:

Անշուշտ այսօր` կրքերի ծայրահեղ շիկացած իրավիճակում, դժվար է գնահատական տալ նմանատիպ նախաձեռնությունների անհրաժեշտությանն ու հեռանկարներին:

Սակայն մեկ բան ակնհայտ է. վերջին շրջանում ռուս-վրացական բավականին բարդ հարաբերություններում բազմիցս են փորձեր կատարվել ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով շահարկել Վրաստանի ազգային փոքրամասնությունների` մասնավորապես ջավախահայերի գործոնը: Մինչ օրս, կարծես թե, նաև Հայաստանի քաղաքական իշխանությունների ողջամտության շնորհիվ դա չի հաջողվել: Համոզված ենք, որ այսօր և ապագայում ևս չի կարելի ռիսկի գնալ և իրավիճակից օգտվելու գայթակղությունից դրդված ինչ-որ գործողություններ ձեռնարկել, որոնց արդյունքում հնարավոր է մեր հայրենակիցների առանձին հատված, տվյալ դեպքում` ջավախահայությունը, հայտնվի «հինգերորդ էշելոնի» դերում: Կարծում ենք, նման արկածախնդրությունն ուղղակիորեն կվնասի նաև Հայաստանի անվտանգությանը:

Սրանով հանդերձ, օսական ու աբխազական ճակատում գրանցված վերջին զարգացումները կարող են որոշակիորեն նպաստել (դրական իմաստով) Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա: Խոսքը հատկապես վերաբերում է տեղեկատվական-քարոզչական դաշտին: Մասնավորապես, կարելի է օգտագործել հարավ-օսական ու աբխազական հակամարտությունների վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի վերջին կոշտ հայտարարությունները, զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ (ցույց տալով այն հսկայական առավելությունները, որոնք ԼՂՀ պարագայում ակնհայտ են իրավական ու քաղաքական հարթությունում) և վերահաստատել այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն այլընտրանք չունի: Կարծում ենք, Հարավային Օսիայում ծավալված իրադարձությունները, մասնավորապես, էթնիկ զտումների փորձը, գալիս են ամրապնդելու Հայաստանի այն մտավախությունը, որ Արցախի խնդրի ցանկացած լուծում, որը ենթադրում է ԼՂ ենթակայություն Ադրբեջանին, արցախահայության ֆիզիկական բնաջնջման սպառնալիք է պարունակում: Թերևս` կարելի է այս կռվանն արդյունավետ օգտագործել և մոտ օրերս այս ուղղությամբ քարոզչական արշավ սկսել:

Խաղի կանոնների սրբագրում
Այն, ինչի մասին խոսվեց վերը, վրաց-ռուսական հակամարտության տարածաշրջանային դրսևորումներն են, որոնց հետևանքներն իրենց զգացնել տվեցին կարճաժամկետ հատվածում: Սակայն, կարծում ենք, հակամարտության թեժացման հետևանքը գլոբալ մակարդակում շատ ավելի մեծ, և որոշակի զարգացումների դեպքում դրա ազդեցությունը Հայաստանի վրա կարող է շատ ավելի մեծ լինել, քան տրանսպորտային ենթակառուցվածքների կամ տարածաշրջանային խնդիրների դեպքում է:

Գաղտնիք չէ, որ Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից ուժի կիրառման (այստեղ չի քննարկվում դրա հիմնավորվածության կամ համաչափության հարցը) փաստը գլոբալ զարգացումներում ջրբաժան դարձավ: Առանց մանրամասների մեջ խորանալու արձանագրենք միայն, որ փաստը, որ էներգակիրների սակագների բարձրանալուն զուգահեռ Ռուսաստանը որոշակի գործողությունների ազատություն ստացավ, և չունենալով արդյունավետ այլ գործիքներ` փորձեց իր շահերն իրացնել ռազմական ուժի կիրառմամբ: Թե որքանով այն արդյունավետ կլինի` ցույց կտա ժամանակը: Տվյալ դեպքում մեզ այն այնքան էլ չի հուզում:

Փոխարենը մենք ստիպված ենք արձանագրել, որ անկախ կողմերից որևէ մեկի (խոսքը գլոբալ խաղացողների մասին է) հաջողություններից ու անհաջողություններից, արդեն մոտ ապագայում Արևմուտքը որոշակիորեն սրբագրելու է Ռուսաստանի հանդեպ իր մոտեցումներն ու հարցերը լուծելու մեթոդոլոգիան: Կարելի է կանխատեսել, որ նախորդ 10-15 տարիների ընթացքում տեղ գտած սիրաշահումներն ու ըմբռնողականությունն Արևմուտքը փոխարինելու է դիվանագիտական կոշտ լեզվով, ճնշումներով ու նույնիսկ վերջնագրերով:

Ահա այս առումով Հայաստանը, կարծում ենք, կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, չի կարող ամբողջությամբ խուսափել ենթադրյալ հակառուսական արշավի ազդեցությունից: Հակառակ դեպքում` ստիպված ենք լինելու փաստել, որ ընդամենը չորս օրվա ընթացքում միջազգային թատերաբեմում Հայաստանի դիրքերն էականորեն թուլացան: Եվ որպեսզի այն իրականություն չդառնա, կարծում ենք, պաշտոնական Երևանը պետք է հեռատեսություն դրսևորի և կողմերի հետ հարաբերությունները կառուցի այնպես, որպեսզի գալիք աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական փոխհրաձգությունները չանցնեն մեր երկրի վրայով:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}