Մեկնաբանություններ
18:12 26/08/2008
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ
«Ռոսիսկայա բիզնես-գազետա» (Российская Бизнес-газета) ռուսական թերթը ուշագրավ հրապարակում է ունեցել, որտեղ հեղինակը կարծիք է հայտնել, որ Վրաստանում տեղ գտած զարգացումները կարող են հանգեցնել Բաքու-Ջեյհան նավթամուղը Հայաստանով անցկացնելուն: Սա էլ իր հերթին ենթադրում է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, այլև` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի գոնե ժամանակավոր լուծում: Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
ՎՐԱՑԱԿԱՆ ԲԼՈՒՐՆԵՐԻ ԿՈՂՔՈՎ
Հյուսիսային Կովկասով կասպիական նավթի տարանցումը մեծանում է
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Կասպից ծավից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղների մրցունակությունը կտրուկ անկում է ապրել: Այսպես, Վրաստանի տարածքով նավթի տարանցումը գրեթե դադարեցված է, իսկ Բաքու-Թբիլիսի-Էրզրում-Ջեյհան (ԲԹԷՋ) խողովակաշարով նավթի արտամղումը կիսով չափ կրճատված է և, առկա տվյալներով, կվերականգնվի հոկտեմբեր ամսից ոչ շուտ: Փոխարենն աստիճանաբար ավելանում է կասպիական նավթը Հյուսիսային Կովկասով` Նովոռոսիյսկի ու Տուապսեի նավթային տերմինալներով տարանցումը: Սակայն, երևում է, ԲԹԷՋ-ի նոր տարբերակ է հայտնվել:
Արևմտյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են հանդիպում մի շարք օտարերկրյա նավթային ընկերությունների ու Հայաստանի միջև տարվող բանակցությունների մասին` այդ երկրի հյուիսով, այսինքն` Վրաստանից հարավ, ԲԹԷՋ-ի առավել անվտանգ ճյուղավորում կառուցելու շուրջ (Այրում-Գյումրի-Ախուրյան ուղղությամբ): Դրան նպաստում է նաև վերջերս Երևանի նախաձեռնությամբ սկսված Թուրքիայի հետ «բարիշելու» գործընթացը: Սակայն նավթամուղի այդ տարբերակին կարող է ընդդիմանալ Ադրբեջանը, որը, ինչպես և Թուրքիան, պնդում են Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելիությունը և Նախիջևանի ինքնավար հանրապետության` Հայաստանի կողմից ապաշրջափակումը:
Վրաստանով նավթա- և գազամուղների խոցելիության հետ կապված Հայաստանին էներգոտարանցիկ նախագծերում «ընդգրկելու» շրջանակներում Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը օրերս աննախադեպ քայլի գնաց: Հանրապետական Թուրքիայի ողջ պատմության մեջ առաջին անգամ նա ցուցադրաբար այցելեց Անիի հայկական քրիստոնեական եկեղեցի և մոտակայքում գտնվող նախկին Արևմտյան Հայաստանի Ամենափրկիչ եկեղեցի (Panorama.am` ռուս լրագրողը պատմական տեղանունների ու հուշարձանների անուները սխալ է ներկայացնում): Այնտեղ նա հայտարարեց, որ շնորհակալություն է հայտնում Հայաստանի նախագահին Երևան այցելելու հրավերի համար և որ «տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում մենք նրա բոլոր երկրներին կհրավիրենք մասնակցելու Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նման նախագծերին»: Դրանով իսկ Անկարան պաշտոնապես Երևանին հասկացրեց, որ Հայաստանը կասպիական նավթը Ռուսաստանի շրջանցմամբ արտահանելու նախագծերին մասնակցությունից դուրս չի դրվում:
Ադրբեջանցի վերլուծաբան Արիֆ Խալամովի տվյալներով, «նավթի արտամղումը Ջեյհան մնում է ռազմավարական խնդիր և օտարերկրյա ընկերությունների, և նախագծի մասնակից երկրների համար: Սակայն ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս բնույթը էականորեն մեծացնում է Վրաստանի միջով երթուղու ռիսկայնությունը: Ուստի հնարավոր են այսպիսի տարբերակներ. խողովակաշարի ճյուղավորման կառուցում դեպի Թուրքիա` Վրաստանից Հայաստանի միջոցով (Թբիլիսի-Գյումրի-Ախուրյան-Կարս-Էրզրում), կամ ուղիղ` Ադրբեջանի հյուսիս-արևմուտքից Հայաստանի միջոցով դեպի Թուրքիա: Սակայն երկրորդ տարբերակն անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ու Նախիջևանի շրջափակման հետ: Իմ կարծիքով, Հայաստանը մեծապես հետաքրքրված է ոչ միայն տարանցման, այլև հենց կասպիական նավթի մեջ, իսկ տարանցման հուսալիության մեջ հետաքրքրված են ինչպես ներկրողները, այնպես էլ Ադրբեջանն ու Թուրքիան: Ուստի չի բացառվում, որ արտաքին աջակցություն կլինի Երևանի ու Բաքվի միջև երկխոսությանն ու Լեռնային Ղարաբաղի թեկուզ ժամանակավոր լուծմանը»:
Ուշագրավ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ պաշտոնական առևտրի ծավալները մեծանում են, այդ թվում` Իրանի ու Վրաստանի միջոցով, արագ աճում է Հայաստանի ու Թուրքիայի ապրանքաշրջանառությունը: Բնութագրական է նաև այն, որ ադրբեջանական ապրանքներ են հայտնվում նաև Մոսկվայի «Արմենիա» խանութում: Երևում է, երկու երկրներն էլ գիտակցում են փոխհարաբերությունների կարգավորման փոխադարձ հետաքրքրվածությունը:
Սակայն օգոստոսի կեսից ի վեր հենց Ռուսաստանի միջոցով տարանցվող կասպիական նավթի ծավալներն են աճել: «Ռուսաստանը պատրաստ է մեծացնել ադրբեջանական նավթի ընդունումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մինչև ամսական 250 հազար տոննա,-օրերս հայտարարել է Ադրբեջանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Յուրի Շչեդրինը,- «Տրանսնեվտի» ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջև այդպիսի պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել»:
Նա պարզաբանել է, որ օգոստոսին Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի արտամղումը հուլիս ամսվա հետ համեմատած կրկնակի անգամ աճել է: Եվ որ Բաքու-Նովոռոսիյսկ զարկերակով նավթի արտամղման ծավալների մեծացման նախաձեռնությունը գալիս է ադրբեջանական կողմից:
Սակայն, դատելով վերը նշված` թուրք-հայկական հարաբերությունների աննախադեպ նորորարություններից, Կասպից ծովից նավթի տարանցման հյուսիսկովկասյան ուղին միակ անայլընտրանքը չի լինի:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում