Հասարակություն
14:13 02/09/2008
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԻՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՐ
1912 թ. ամռանը երկու հայ մարզիկներ` Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը, մասնակցելով Ստոկհոլմում կայացած 5-րդ միջազգային օլիմպիական խաղերին` առաջին անգամ Օսմանյան կայսրությունը ներկայացրել են մարզական հերթական օլիմպիադայում:
Հայ ժողովրդի չվերծանված կյանքի էջերի նոր փաստագրություններ, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թ. հայկական մարզական ակումբների և ֆուտբոլային թիմերի կազմավորման մասին:, Փաստաթղթեր, պարբերականներ, 70 լուսանկար… Պարզվեց օրինակ, որ Աբդուլ Համիդի օրոք արգելվում էր կիսամերկ հանդես գալ հասարակության առաջ և անգամ կարող էին այդ պատճառով ձերբակալել մարզիկներին խաղի ժամանակ: Դրա հետ մեկտեղ` հատուկ ուշադրություն է դարձվել կանանց մարմնամարզությանը:
Հայկական մարզական ակումբների թիվն ամբողջ Օսմանյան կայսրությունում հասել է ավելի քան 100-ի: 1911-1914 թթ. Կոստանդնապոլսում կազմակերպվել են հայկական օլիմպիական խաղերը, իսկ 1911 թվականից մինչև 1914 թ. Շավարշ Քրիսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մարմնամարզ» մարզական թերթը, որը, փաստորեն, կայսրության առաջին սպորտային պարբերականն էր:
Այսօր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրությունը:
«Հայկական սպորտային ակումբները և մարզիկները նշանակալի ավանդ են ունեցել Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացման պատմության մեջ: Արևմտահայերի սպորտային ոլորտի ուսումնասիրության ժամանակ եկա այն եզրակացության, որ արևմտահայերը այս ոլորտում ունեցել են լուրջ ներդրումներ, սպորտը ներ են մուծել գավառ,- բացմանը ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատմաբան, թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով աշխատանքները դեռ շարունակվում են, քանի որ այս թեման առաջին անգամ է ուսումնասիրվում և քննարկվում հասարակության շրջանում:
-Հայկական օլիմպիական խաղերն առաջինն էին Ստամբուլում և այդ խաղերի ժամանակ միշտ թուրքերը պարտություն են կրել հայ մարզիկներից: Կարծիք կա, թե ատելությունը հայ ժողովրդի հանդեպ ձևավորվել է այդ ժամանակից ի վեր,-ասում է Սուրեն Մանուկյանը:
Սա` մինչև 1915-1920 թվերին, օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանությունը...

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: