ԵՐԵՎԱՆՆ` ԱՅՍ ՊԱՀԻՆ
Մինչ Երևանի քաղաքապետարանի մոտ ՀՅԴ-ն բողոքի հավաք է կազմակերպել Թուրքիայի նախագահ Գյուլի ժամանման «առթիվ», մարդկանց մի ստվար հոսք էլ ուղղված է դեպի «Հրազդան» մարզադաշտ, ուր շուտով կկայանա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:
Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, մուտքի տոմսերը դեռ վաճառվում են. այս պահին` 10.000-ից 12.000 դրամ: Թեպետ մարզադաշտը մարդաշատ է, ոստիկանները ամենայն մանրակրկտությամբ ստուգում են բոլորին` պայուսակները, լրագրողներին... Տեղում հատուկ մարզաշապիկներով աշխատակիցները ուղեկցում են «ցավողներին» իրենց տեղերը: