Կրթություն, գիտություն
20:25 17/10/2008
Մատաղ արվող սերունդը
Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:
ՀՀ Սահմանադրություն (2005 թ.), Հոդված 36.
Սիրու՞մ եք երեխաներին». Շատերս կպատասխանենք`«Այո, դե իհարկե»:
Որքանո՞վ ենք անկեղծ մեր պատասխանում: Փորձենք պարզել` ուսումնասիրելով, թե ի՞նչ ենք առաջարկում մեր երեխաներին, ի՞նչ չափով ենք բավարարում նրանց ֆիզիկական, հոգեվոր և այլ պահանջները:
Մեր հանրապետությունը կտրուկ շրջադարձ կատարեց ԽՍՀՄ-ից դեպի անկախ Հայաստան և այդ փոփոխությունների «փորձարկման» առարկան դառան նաև մեր երեխաները: Միանման դպրոցական համազգեստ, գորշ հագուստ, գրենական պիտույքներ և խաղալիքներ, պետական միանման մանկապարտեզներ և դպրոցներ: Սա խորհրդային միության շրջանի երեխայի միջավայրն էր: Այսօր մեծ է ընտրությունը` տարբեր գների և ճաշակների հագուստ, խաղալիքներ, քաղցրավենիք, մանկական սրճարաններ, նույնիսկ` մասնավոր և պետական մանկապարտեզներ ու դպրոցներ: Լայն ընտրությունն, իհարկե, շատ լավ է, եթե հաշվի չառնենք, որ այն ավելի է ընդգծում սոցիալական երկփեղկվածությունը, ինչը չի կարող չանդրադառնալ երեխայի հոգեկան աշխարհի վրա:
Արտասահմանից ընդօրինակված մասնավոր մանկապարտեզի և դպրոցի գաղափարը մեզանում յուրահատուկ դրսևորում է ձեռք բերել: Մասնավոր մանկապարտեզ և դպրոց են հաճախում մեծամասամբ այն երեխան, ում մայրը աշխատում է, որ ամուսնուն օգնի հոգալ ընտանեկան բյուջեի հոգսերը: Պատճառը պարզ է` ի՞նչ անի մայրը, երբ անվճար պետական դպրոցը չունի «երկարօրյա», կամ էլ երեխան կարող է երկրորդ կամ երրորդ հերթով ստիպված լինել հաճախել դպրոց: Իսկ եթե հաշվի առնենք պետական դպրոցներում վերջերս «մոդայիկ» դարձած աշակերտին «պարապել տալու» անհրաժեշտությունը, ապա ծնողը պետք է ծախսի նույն չափի գումար, որքան արժե մասնավոր դպրոցում ուսումը:
Պետական դպրոցում կողք-կողքի սովորում են և շքեղ մեքենաներով դպրոց ուղեկցվող, և մեծ եղբորից կամ քրոջից մնացած հնամաշ հագուստ «ժառանգած» երեխաններ: Չնայած` որոշ դպրոցներ այս հարցի լուծումը մասամբ գտել են: Բացվում են «էլիտար» և սովորական դասարաններ: Առաջինը հարուստների, երկրորդը` «մյուսների» երեխաների համար: Պարզ է, որ էլիտար դասարաններում դասավանդում են լավագույն ուսուցիչները և այլն:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա այստեղ նմանատիպ խնդիր կա: Ժամը 18.00-ից (լավագույն դեպքում) հետո պետական մանկապարտեզներում երեխա չկա: Դեռ ավելին. հայտնի են դեպքեր, երբ մանկապարտեզում ծնողից լրացուցիչ գումար են պահանջում (ոչ օրինական), որ երեխան մնա մանկապարտեզում ժամը 16.00-ից հետո: «Չվճարած» երեխաներին նշված ժամից հետո մեկուսացնում են խմբից: Ի դեպ, պետական մանկապարտեզներից մեկում երկու «էլիտար» խումբ է բացվել ապահոված ծնողների երեխաների համար: Այսինքն, մինչ հարուստի երեխան կողքի սենյակում տապակած հավ ու կոտլետ է ուտում և շքեղ պայմաններում խաղ անում, աղքատինը` ոսպ ու բրնձով մի կերպ կշտանում է և չունի քնելու հնարավորություն, քանի որ այդ խմբում նույնիսկ մահճակալներ չկան:
Իսկ հիմա խոսենք մեր երեխաների առողջության ապահովման մասին:
Հիշու՞մ եք «սովետական» դպրոցի ճաշարանը: Կաթ, մածուն, հացաբուլկեղեն… Այսօրվա դպրոցական ճաշարաններում կարելի է հանդիպել գազավորված ըմպելիքներ, կարտոֆիլի չիփսեր, անհայտ ծագման շոկոլադներ: Մի խոսքով` երեխայի առողջությանը ոչ օգտակար սննդամթերք:
Մանկական պոլիկլինիկաներն էլ առանձին խոսելու թեմա են: Եթե երեխան մի քանի օր չի հաճախում մանկապարտեզ, ապա ծնողը պետք է «շրջապատի թուղթ» ներկայացնի, որի համար դիմում է մանկական պոլիկլինիկա: Սա նորություն չէ: Նորամուծությունն այն է, որ ամեն անգամ այդ թուղթը ստանալու համար երեխայի հետանցքից քերուկ է վերցվում` այսպես կոչված «ճիճվի հետազոտության» համար: Այսինքն, եթե երեխան ամեն ամիս հարբուխով հիվանդ լինի և չգնա մանկապարտեղ մի քանի օր, նա պետք է ամեն անգամ այդ հետազոտությունն անցնի: Դեռ ավելին, ծնողը իրավունք չունի իր երեխային հետազոտել այլ բժշկական հաստատությունում (որին գուցե ավելի է վստահում) և պատասխանները ներկայացնել մանկական պոլիկլինիկա: Այս ամենից հետո ավելորդ եմ համարում նույնիսկ խոսել երեխային դպրոց կամ մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթի համար սենյակից-սենյակ քաշքշուկի, երբեմն երկու և ավելի օր տևող գործընթացի մասին, որ լի է կոռուպցիոն ռիսկերով: Հոգնած և նյարդայնացած ծնողը պատրաստ է ցանկացած գումար վճարել, միայն թե շուտ ազատվի այս ամենից: Սակայն, մի կողմ թողնելով կոռուպցիայի խնդիրը, ծնողների ուշադրությունը դարձնենք մեկ այլ` երեխայի կյանքի համար վտանգավոր ռիսկի մասին: Այսպես` եթե քաշքշուկից խուսափելու համար երեխան «իրական» բժշկական զննում չի անցնում, առկա է երեխայի մոտ առկա հիվանդության չհայտնաբերման վտանգը: Չմոռանանք, որ կան հիվանդություններ, որոնք հնարավոր է բուժել սկզբնական շրջնում: Հետազոտումից խուսափելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Եթե հոդվածից տպավորություն ստեղծվեց, որ հարուստ խավի երեխաները երանության մեջ են, ապա սխալվում եք: Նրանք էլ են ստիպված ծխախոտի ծուխ կուլ տալիս մանկական սրճարանում ծնունդ նշելիս (ի՞նչ գործ ունեն մանկական սրճարաններում մոխրամանները), ինտերնետային ակումբներում պարտքերի կուտակում, կախվածություն համակարգչային խաղերից և դրանցով` դասերի փոխարենում:
Առաց ձայնագրիչ սարքի, յուրաքանչյուր ծնող պատրաստ է արտահայտել իր վրդովմունքը և հազարավոր նման օրինակներ պատմել: Հարցը բարձրաձայնելուց` պարզ պատճառներով, վախենում են: Վախենում են, որ երեխայից «մուռ կհանեն»: Սակայն եթե բոլորը լռեն, ապա ինչպե՞ս կձերբազատվենք այս արատավոր, անարդարացի և երեխայի անհատի ձևավորման համար վտանգավոր երևույթներից:
Եկեք նորից մեզ հարց տանք. «Սիրու՞մ ենք երեխաներին»:
P.S. «Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը և մանկությունը գտնվում են հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո» (ՀՀ Սահմանադրություն, 1996 թ. Հոդված 32. ):
Չգիտես ինչու` 2005 թվականին Սահմանադրությունը խմբագրելիս, այս նախադասությունները այլևս չի ընդգրկվել նոր տեքստում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին անդրադարձել է BBC-ին։
Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։
«Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․
«1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․
«Հարգելի գործընկերներ, քանի որ Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։
Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am