«ԵՐԲ ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ` ՄԱՅՐԻԿՍ ՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ ԷՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՆՔ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՉԷԻՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»

Հեղինակ` Աննա Լիտուս

Յուրաքանչյուր մայր նշված փաստով ուրախ կլինի: Տվյալ դեպքում խոսքը հայուհու մասին է, իսկ խոստովանությունը` նրա զույգ որդիներինը: Երջանիկ մոր տղաները սովորում են երկրորդ դասարանում, իսկ վերնագրված նախադասությամբ ընդամենը ավարտել են իրենց շարադրությունը` անտառային զբոսանքի մասին:

«Երբ վերադարձանք, մայրիկս շատ երջանիկ էր, որովհետև մենք թմրանյութ չէինք օգտագործել»: Սա տարօրինակ միտք չէ: Տարօրինակ է, որ այն շատ օրինաչափ է: Այս մտքին երեխաները հանգել են` դիտելով «Կլոն» սերիալը: Չպատմեմ, քանի որ մի-երկու դրվագի նկարագրությամբ չենք պրծնի:

Չեմ գովում խորհրդային ժամանակները(այն չսիրողներին չվանելու համար), բայց պիտի ասեմ, որ կրթական համակարգն ու դաստիարակությունը դրված էին նպատակային ռելսերի վրա: Չքննարկենք այժմ, թե ինչպիսին կամ որն էր այդ նպատակը: Տվյալ դեպքում կարևորն այն է, որ դաստիարակչական և կրթական մեթոդները ձգտում էին ուղղորդվել դեպի այդ նպատակները: Իդեալոգիա, որի պրոպագանդան չէր հանգստանում ո°չ դասագրքերում, ո°չ արտադասարանային ժամանցներում ու ընթերցանության հանձնարարականներում, ո°չ էլ իհարկե` հեռուստատեսությամբ: Ինչևէ:

Մի պահ հանգիստ թողնենք նաև այժմյան դասագրքերը, դրանց«տարերային և նպատակավրեպ լինելը, որովհետև կրթադաստիարակչական նպատակը, որին պետք էր հասնել դրանցով, այսպես թե այնպես` դրված չէ (Կարդա` «Վատ ժառանգություն» հոդվածը «Panorama.am» թերթի ռուսալեզու տարբերակի առաջին համարում):

Այս պարագայում արդեն ավելորդ է խոսել անգամ մեթոդական գրականության կամ ձեռնարկների մասին, որովհետև ցույց տալ, թե ինչպես պետք է անել մի «բան», երբ հայտնի չէ, թե «բանն ինչումն» է ` իրոք անհնարին խնդիր է:

Անցնենք դաստիարակության «այլընտրանքային» ձևերի ուսումնասիրմանը: Պայմանականորեն «այլընտրանքային» եմ անվանել այն գործոններն ու սուբյեկտներին, որոնք դուրս լինելով պետական կրթական միասնական ու նպատակաուղղված քաղաքականությունից, այնուամենայնիվ էական և որոշիչ ազդեցություն են ունենում սերունդների և անձերի ձևավորման և հասարակության մեջ նրանց` այս կամ այն կերպ դրսևորման վրա:

ա. ՈՒսուցիչ: Զարմանալ պետք չէ, քանի որ ուսուցիչը, որ չգիտե, թե ում և ինչպես պիտի դաստիարակի, այո` ընդամենը «այլընտրանքային» դաստիարակության աղբյուր է: Չունենալով աչքի առաջ «կերպար», որի նմանը ինքը պետք է կերտի իր աշակերտից և չունենալով ուղեցույցներ, որոնցից օգտվելով ինքը պիտի հասնի իր աշակերտի այդ «կերտվածքին», ուսուցիչը ստիպված է օգտվել իր ձեռքի տակ եղածից. մնում են իր սեփական աշխարհայացքը, իր սեփական մարդկային կերպարը, իր կյանքի փորձն ու օրինակները: Այսպիսով` այժմ յուրաքանչյուր այդպիսի ուսուցիչ ունի մի' ճշմարտություն` իրենը, և մի' կերպար, ում արժե նմանվել ` ինքը: Եվ այս նպատակին են ծառայում  ուսուցչի(ների) դաստիարակչական նկրտումները:
Սա դեռ ուսուցիչները. Դասատուներին դասագրքերի հետ` առայժմ հանգիստ կթողնեմ:

բ. Շրջապատը: Այստեղ պետք է պարզապես կարողանալ գոյատևել, որովհետև պատկերացնու±մ եք, թե տարբեր ընտանիքների, տարբեր ուսուցիչների տարբեր հաջողությամբ տված դաստիարակության արդյունքները որքա°ն տարբեր պետք է որ լինեն: Քավ լիցի, չեմ ասում` վատ. ասում եմ` տարբեր: Իհարկե, որքա~ն ավելի ողջունելի են տարբերությունները միօրինակ նույնություններից, սակայն ուրեմն որքա~ն հասունություն և սեփական ջանք (կամ` նպատակաուղղված դաստիարակություն) է պետք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը պատրաստ լինի ընդունելու մյուսի` իրենից տարբեր լինելու ու միաժամանակ նույնպիսի իրավունքների տեր լինելու ճշմարտությունը: Եվ ինչպես ոմանք փորձում են այս տարբերությունների մեջ երևան հանել իրենց յուրահատուկ լինելը և փորձում են ինքնահաստատվել, այնպես էլ շատերը խեղդում են իրենց դրսևորումները, որպեսզի, ինչպես բոլորը, պարզապես աննկատ գոյատևեն... Այժմեական «այլընտրանքային» դաստիարակության էական և ամենաազդեցիկ գործոն, ինչպիսին շրջապատն է, ամենևին էլ նպատակաուղղված չէ անհատի ինքնաարտահայտման և ինքնաարժեվորման դրսևորումները խրախուսելուն. ստացվում է ինչպես պատերազմում` հաղթում է ուժեղագույնը: Մնացածը դառնում են` «ոնց որ բոլորը, մենակ ես չէի, սաղն էլ արեցին, ասեցին...»:

գ. Հեռուստատեսություն: Յուրաքանչյուրը, ով ուժեղագույններից չէ կամ սովոր (դաստիարակված, ինքնադաստիարակված և հմտացած) չէ շրջապատի դժվարությունները հաղթահարելուն, միևնույն ժամանակ կարիք ունի (մարդ է) հասկացված, ընդունված, գնահատված, կարևորված լինելու այն միջավայրում, որում ապրում է, գնում է հեշտ ճանապարհով` դեպի մենություն ու անուրջներ: Եթե այս ճանապարհին սկսի տարբեր գրքեր ուսումնասիրել, էլի լավ է: Սակայն հիմնականում հեշտ ճանապարհ ընտրողները գնում են նաև հեշտագույնով` օրինակ հեռուստատեսություն: Եվ ‎‎չընտրված ֆիլմերը, սերիալները, գովազդները, հաղորդումները դառնում են այս խմբի ամենաոչպահանջկոտ «այլընտրանքային» դաստիարակները:

Հիմա երբ այդ աչքով նայենք հեռուստատեսությանը, հասկանալի կդառնա, որ դրանից ծնողական սպասելիքները նույնքան պիտի լինեին, որքան և երեխայի դպրոցից, ընկերներից և ցանկալի շրջապատից:

դ. Ընտանիք: Թերևս պետք էր առաջինը անվանել, սակայն այս անգամ այն չվերլուծենք. պարզապես անցկացնենք նախորդ թվարկած դաստիարակչական գործոնները ընտանիքով և կրկին դրանք վերագնահատենք: Եթե դպրոց, ընկեր, շրջապատ ինչ­որ կերպ, փոխփխելով կամ լրացնելով հնարավոր է դեռ վերահսկել, ապա թերևս քիչ ծնողներ կդիմանան այն լարվածությանը, երբ օրվա ընթացքում վերջապես «թուլանալու» ու հանգստանալու, հեռուստատեսությամբ մի երկու «թեթև» բան նայելու փոխարեն` պետք է նաև հետևեն ու վերլուծեն, թե ինչ է «սովորեցնում» կամ ինչպես է «դաստիարակում» երեխային հեռուստատեսությունը:

Եվ ընդգծենք` ընտանիքի մեծերին բաժին ընկած փորձությունները ամենևին էլ փոքր չեն փոքրերիններից. ընտանիքը, աշխարհ բերած երեխայի ուսուման ու ապագայի պատասխանատվության բեռը, իր աշխատանքը, իր շրջապատը, այսօրվա հացն ու վաղվա ամեն ինչը...: Դեռ ավելացրեք մեծերի` դրանց տված գնահատականը:

Ուրեմն հանգիստ կարող ենք ենթադրել, որ բացի դեպքերից, երբ երեխան բավական ազատ տնօրինում է իր շրջապատը, հեռուստալիքներն ու հետաքրքրությունները իր միայնակության ժամերին, նաև միանգամայն «լեգիտիմ» օգտվում է մեծերի հանգստի իրավունքի` գոնե հեռուստատեսային դրսևորումներից:

Վերադառնանք շարադրությանը: Փաստորեն երկվորյակները ճիշտ էին ընկալել թմրանյութերի` երեխայի կողմից դրանց օգտագործման ահասարսուռ ազդեցությունը ծնողի վրա, արել էին միանգամայն հասուն վերլուծություն և իրատեսական հետևություն. այո, իրենց մայրիկը միանգամայն երջանիկ պիտի դիմավորեր անտառ, թեկուզ և մտքով, գնացած-­եկած իր ութամյա տղաներին, որ այսքան փորձություններով անցել, սակայն «թմրանյութ չէին օգտագործել»:

Գոնե:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}