Մշակույթ
19:15 24/10/2008
ՄԻՈՒԹԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԵՐԹ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
Հայաստանի նկարիչների միությունն տոնում է իր 75-ամյակը, որի կապակցությամբ միության նորակառույց ցուցասրահներում անընդհատ բացվում են նորանոր ցուցահանդեսներ: Ապագա անելիքների, նախագծերի, ցուցահանդեսների, միության նախագահի գալիք ընտրությունների մասին Panorama.am-ը զրուցեց Նկարիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանի հետ:
Panorama.am-Պարոն Աղամյան, ինչպես եք գնահատում տաս տարվա Ձեր նախագահության օրոք միության ձեռքբերումներն ու կորուստները, ի՞նչ եք ցանկացել անել ու չեք կարողացել, ի՞նչն է խոչընդոտել և ի՞նչ անելիքներ ունեք:
Կ. Աղամյան-Անելիքներ շատ ունենք, նախագծեր ու պլաններ` նույնպես: Կան այնպիսիք, որ դեռևս նախատեսված են եղել տարիներ առաջ, սակայն գումարի սղության պատճառով` շատ դանդաղ են առաջ գնում: Մինչև տարեվերջ, իհարկե, ունենալու ենք ևս մի քանի ցուցահանդեսներ: Ընդհանրապես, միության վերանորոգումից հետո` այս տարվա հուլիսի 15-ից հետո, նախատեսել ենք 30 ցուցահանդես, որոնց մի մասն արդեն իրականացրել ենք: Այժմ էլ մեզ մոտ բացված է դեկորատիվ արվեստի հանրապետական ցուցահանդես, նոյեմբերի 5-ին բացվելու է Նունե Թումանյանի, իսկ 7-ին` Հովհաննես Զարդարյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսներ:
Այն, որ շատ անելիքներ կան, հասկացա դեռևս 1998 թվականին, երբ ընտրվեցի միության նախագահ. Այն տեմպով, որ գործում էր միությունը, հնարավոր էր միության գործունեությունը հավասարվեր զրոյի: Խնդիրներ դրեցի իմ առջև, որոնցից շատերը լուծվեցին, որոշները դեռ մնում են: Մեր խորհրդի կազմից ինձ շատ օգնողներ կային: Շատ բան փոխվեց առաջին 5 տարվա ընթացքում: Վերընտրվելով 2003-ին` իմ աշխատանքը շարունակեցի նույն տեմպով: Իմ նախագահության տարիների մեծագույն ձեռքբերումն եմ համարում այն, որ նկարիչների միությունը վերականգնեց իր համբավը: Շատերն այն համարում էին ստալինյան կառույց ու պնդում էին, որ պետք է վերացվի, բայց ես համոզված էի հակառակում` պետք է ծաղկի ու զարգանա: Կարծես այդպես էլ լինում է: Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև միության ադմինիստրատիվ մասի ու ցուցասրահների վերանորոգումը:
Panorama.am-Շուտով տեղի են ունենալու միության նախագահի ընտրություններ: Առաջադրելու՞ եք Ձեր թեկնածությունը և, ընտրվելու դեպքում, ի՞նչ նոր անելիքներ ունեք:
Կ. Աղամյան-Այո, միության նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մինչև այս տարեվերջ: Ես արդեն ներկայացրել եմ իմ թեկնածությունը: Իրենց թեկնածություններն են առաջադրել ևս երկուսը: Ընտրությունը տեղի է ունենում երկօրյա համագումարի արդյունքում` փակ քվեարկությամբ: Իսկ անելիքներ շատ եմ տեսնում. նախ` Հայաստանում չկա ստեղծագործական միությունների մասին օրենք, չկան արվեստանոցներ, ինչը շատ է բարդացնում միության անդամների աշխատանքը: Այս հարցերի հետ կապված 3-4 նախագիծ ենք ներկայացրել Ազգային ժողով, մշակույթի նախարարին` հետամուտ եմ լինելու դրանց քննարկմանը, կատարմանը: Իսկ ինչ վերաբերում է արվեստանոցների հարցին, խորհրդային միության փլուզումից հետո դրանք տրվեցին գործող նկարիչներին, ինչն ինձ, իհարկե, շատ մտահոգեց. Իրոք դրանց մեծ մասը կամ վաճառվել են, կամ տրվել վարձով: Իսկ, օրինակ, Ուկրաինայում դրանք տրվեցին նկարիչների միությանը, միությունը դրանք պարբերաբար վերաբաշխում է` որպես ստեղծագործական խրախուսանք: Այստեղ էլ պետք է այդպես արվեր: Հիմա դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի քաղաքի ծայրամասերում տարածքներ տրամադրեն մեզ` նկարիչները հավաքվեն և կոորպորատիվ տարբերակով իրենց համար արվեստանոցներ կառուցեն:
Ցանկանում եմ նաև Հայաստանում միջազգային բիենալեի հիմքեր դնեմ, ունեմ նաև պայմանավորվածություններ, սակայն արդեն քանի տարի է չեմ կարողանում իրականացնել` գումար չլինելու պատճառով:
Կարևոր եմ համարում նաև միջազգային կապերի ընդլայնումը: Կար մի ժամանակ, որ նկարիչների միությունը գործում էր փակ երկրում` Խորհրդային միությունում: Այսօր թեև փոքրացել ենք, բայց ամբողջ աշխարհն է մեր դաշտը: Այսօր կա ազատ մրցակցություն, բայց միայն լավ կտավ ստեղծելով չես կարող համբավ ձեռք բերել: Ոչ մեկը չի ցանկանում քեզ ընդունել` մրցակցությունը չափազանց բարձր է. Այսօր ոչ միայն ապրում, այլև ստեղծագործում ենք շուկայական պայմաններում: Ստեղծագործությունը պետք է դառնա նյութական արժեք, ինչն էլ կշահագրգռի ստեղծագործողին, որ էլի աշխատի: Իսկ խորհրդային ստեղծագործողն այդ մասին չէր մտածում:
Panorama.am-Խորհրդային ժամանակաշրջանում մշակույթը տվյալ ժամանակաշրջանի գաղափարախոսության, քարզչության հիմնական միջոցն էր: Այսօր չունենք գերիշխող գաղափարախոսություն: Այս համատեքստում ինչպիսի՞նն է ստեղծագործական միությունների և հատկապես նկարիչների միության դերը: Ո՞րն է ձեր առաքելությունը:
Կ. Աղամյան-Դեռ փարավոնների ժամանակ, միջնադարում, խորհրդային շրջանում, եթե կար իշխանություն ու ուներ գաղափարախոսություն, մշակույթը ծառայեցնում էին հենց այդ գաղափարախոսության համար: Մեր երկրում այդ մասին մոռացե՞լ են, թե՞ չունենք գաղափարախոսություն: Չգիտեմ: Մենք պատրաստ ենք այն անելու: Մեր ժողովուրդը ազատագրական մեծ հաղթանակ տարավ, սակայն չկան բավարար քանակությամբ ֆիլմեր, արվեստի ստեղծագործություններ, որոնց միջոցով հաճախ հիշեցնենք այդ մասին: Նկարիչը երբեք ինքնուրույն չի նկարի մեծ, բազմաֆիգուր կտավ: Դա հնարավոր է անել միայն պետպատվերի շրջանակներում: Նույնիսկ միջնադարի ամենաբարձրարվեստները պատվերների արդյունքում էին ստեղծվում:
Panorama.am-Ի՞նչ կասեք Հայաստանում մշակույթի ոլորտում շուկայական հարաբերությունների առաջխաղացման մասին, զարգացման ի՞նչ մակարդակում է գտնվում մենեջմենթը:
Կ. Աղամյան- Մենք թույլ ենք ներկայացված միջազգային շուկայում և չկանք միջազգային խաղերի մեջ: Ընդհանրապես, նկարիչների միությունը չի զբաղվում կտավներ վաճառելով: Դրա համար գոյություն ունեն մասնավոր ցուցասրահներ, որոնք Հայաստանում գնալով զարգանում են:
Panorama.am- Ձեր անելիքների մասին` արդեն որպես ստեղծագործող:
Կ. Աղամյան- Անշուշտ, շարունակում եմ ստեղծագործել, տարբեր երկրներում ունենում եմ անհատական ցուցահանդեսներ: Ուզում էի իմ աշխատանքներն էլ ներկայացնել միությունում, սակայն մոտ ժամանակներում ծրագրված ցուցահանդեսներն այնքան շատ են, որ որոշեցի զիջել «հերթս» (ժպտում է) գործընկերներիս:
Panorama.am (ժպտում է) -Ափսոսու՞մ եք:
Կ. Աղամյան- Ոչ իհարկե. Իմը, թե գործընկերոջներինս, այսպիսի ցուցահանդեսները ես, որպես միության ղեկավար, նվաճումներ եմ համարում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում