... ԻՍԿ ԱՍՈՒՄ ԷԻՆ ՊԱՏՃԱՌԸ ՋՈՒՐԸ ՉԷ
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց բարձր ջերմությամբ և լուծով օրերս տեղափոխվածների վարակվելու հավանական պատճառը ջուրն է: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Panorama.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, ով այժմ գտնվում է Վանաձորում: «Ուումնասիրություններ են արվում, ու այդ հայտարարությունները կատարվում եմ դրանց հիման վրա: Եվ մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպքերի արձանագրման հավանական վարակման աղբյուրը ջուրն է»,-ասաց Լ. Թորոսյանը:
Իսկ «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնում Panorama.am-ին հավաստիացրել էին, որ վարակի պատճառ ջուրը չի կարող լինել, մասնավորապես, նշել էին. «99.9 %-ով համոզված են, որ վարակի պատճառը ջուրը չէ»: Մինչդեռ, այդ ընթացքում ևս Վանաձորի քաղաքացիները շարունակում էին օգտվել ջրից:
Այժմ, Վարաձորում են գտնվում առողջապահության նախարարը, հանրապետության գլխավոր համաճարակաբանը, նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատակիցները, ովքեր, Լ. Թորոսյանի խոսքով, քննում են ստեղծված իրավիճակն ու համապատասխան եզրակացություններ կատարում: Իսկ խմելու ջուրը` ամբողջ ջրամատակարարման ցանցը, ինչպես մասնագետը նշեց, խիստ վերահսկողության տակ է գտնվում` թույլատրելի սահմաններում գերքլորացում է ապահովվում: «Բոլոր կանխարգելող միջոցառումներն իրականացվում են, հիմա մարդիկ կարող են հանգիստ խմել այն: Վարակից բարդացումներ չեն կարող գրանցվել, քանի որ համապատասխան բուժումներ են իրականացվում, իսկ հիվանդանոցներից դուրս գրվածների նկատմամդ դիսպանսեր հսկողություն է սահմանված»,-ասաց Լ. Թորոսյանը:
Իսկ «փսևդամոնա աէրոգինոսան» կոչվող պայմանական ախտածին հարուցիչի առաջացման պատճառների մասին խոսելիս, Լ. Թորոսյանը նշեց, որ այդ հարուցիչը պարբերաբար կարող է գլուխ բարձրացնել: Նշենք, որ վերջին տվյալների համաձայն, ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել ևս 2 հոգի, ներկայում մասնագետներն իրավիճակը հանգիստ են գնահատում: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում բացառվել է վարակի` սննդի միջոցով փոխանցման հավանականությունը:
Հիշեցնենք, որ բարձր ջերմությամբ և լուծի առկայությամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց մարդիկ սկսել էին դիմել հոկտեմբերի 22-ից:
http://www.panorama.am/am/health/2008/10/23/hivandanoc/
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան