Առողջություն 17:50 30/10/2008

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ «ԼՈՌԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ՞Ն», ԹԵ՞ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞վ է պատասխանտու Վանաձորում ու Ալավերդիում բռնկված համաճարակի համար, ջրամատակարարում իրականացնող ընկերությունները, թե՞ առողջապահության նախարարությունը: Այս հարցերի պատասխանն առայժմ միանշանակ չէ: Panorama.am-ը խոսելով տարբեր կողմերի ներկայացուցիչների հետ փորձել է հնարավորինս պարզել հարցի պատասխանը:

Խմելու ջրի հսկողության վերաբերյալ ՀՀ ԱՆ նորմերի համաձայն, երկրում խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն և պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն: Խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն ապահովվում է ջրամատակարարման համակարգի շահագործումն իրականացնող կազմակերպության կողմից: Պետական անիտարահամաճարակային վերահսկողությունը խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է ՊՀՀ տեսչության մարմինների կողմից` պլանային կարգով և սանիտարահամաճարակային ցուցումներով:

Panorama.am-ին «Երևան Ջուր» ընկերությունից տեղեկացրին, որ ընկերությունը պատասխանատու է միայն քաղաքի ու մերձակա 30 գյուղերի ջրամատակարարման համար, «Լոռի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը` Վանաձոր քաղաքի ու շրջակա տարածքների համար է պատասխանատու, «Շիրակ ջրմուղ-կոյուղի»-ն` Գյումրիի ու շրջակայքի, Արմավիրի տարածքում պատասխանատու է «Նոր ակունք» ընկերությունը, իսկ հանրապետության մյուս տարածքների խմելու ջրի որակի համար պատասխանատու է «Հայ ջրմուղ-կոյուղի» ընկերությունը:

Այս առիթով Panorama.am-ը զրուցեց «Լոռի ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Արարատ Գինոսյանի հետ և հիշեցրեց, որ դեպքերի հաջորդ օրը ընկերության հանրության հետ կապերի պատասխանատուն նշել էր, թե ընկերության փորձագետների հավաստմամբ, «համաճարակի պատճառը 99.9 %-ով ջուրը չի կարող լինել», սակայն այժմ առողջապահության նախարարության հակահամաճարակային ու հիգիենիկ տեսչության վարչությունը նշում է, որ հիվանդների կղանքների մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերած պայմանական հարուցիչները կարող են առաջանալ միայն ջրի պատճառով:

«Սկսած առաջին օրվանից մենք մեր գործունեությունը վարում ենք նորմատիվ ակտերի համապատասխան և մինչս օրս տված տվյալները չեն ապացուցում, որ վարակի պատճառը ջուրն է: Մենք չենք կարողանում հասկանալ, թե ոնց են այդ կարծիքները հիմնավորվում: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ իրենք են մասնագետները, ոչ թե մենք: Հենց իրենք են ասում, որ եթե այդ բացիլը լիներ ջրում, ապա ջրամատակարար կազմակերպությունը չէր կարող բացահայտել դա, քանի որ, իրականում, մենք չունենք այդ բացիլի դեմ պայքարելու հնարավորությունը»,-նշեց Ա. Գինոսյանն ու ավելացրեց, որ քլորի միջոցով դրա դեմ հնարավոր չէր պայքարել, իսկ ընկերությունը կարողանում է միայն քլորով ախտահանում իրականացնել:

Բացի այդ, ընկերության տնօրենը նշեց, որ իրենց նույնիսկ ինֆորմացիա չեն տրամադրել, թե բացիլը ջրատարի որ հատվածում է հայտնաբերվել և «եթե այն հայտնաբերել են, ապա ինչու՞ չեն տեղեկացնում ընկերությանը»: Իսկ այն հարցին, թե արդյունքում ո՞վ է մեղավոր հարյուրից ավելի մարդկանց հիվանդանոցում հայտնվելու համար, Ա. Գինոսյանը նշեց, որ դրան կարող է պատասխանել միայն տեսչության կողմից կազմված մասնագիտական խումբը:

«Այդ ինչպես եղավ, որ վիրուսը նաև Ալավերդիում հայտնաբերվեց: Այն դեպքում, երբ մենք ջրատարներով առանձին ենք: Ալավերդու ջուրը մատակարարում է «Հայ ջրմուղ» ընկերությունը, մենք նրանց հետ ոչ գործ ունենք, ոչ էլ ջրատարներով կապված ենք»,-նկատեց ընկերության տնօրենը և ավելացրեց, որ ընկերության կողմից իրականացվող ամենօրյա ստուգումներն այժմ եռակի անգամ խստացվել են:

Այս նույն հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով Panorama.am-ը զրուցեց պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի հետ ով, ևս մեկ անգամ փաստեց, որ տեսչության մասնագետների հավաստմամբ վարակի հիմնական պատճառը ջուրն է և ավելացրեց, որ ջրի որակն ապահովում են համապատասխան տարածքը ջրով ապահովող ընկերությունները: «Իսկ մեր կողմից իրականցվում է որակի վերահսկողություն, արդյոք մատակարարվող խմելու ջուրը համապատասխանում է մեր ստանդարտներին, թե ոչ: Այդ ընկերություններն ունեն համապատասխան լաբորատորիաներ, որտեղ էլ, որ իրականացվում են համապատասխան հետազոտությունները»,-նշեց Լ. Թորոսյանն ու ավելացրեց, որ տեսչությունը յուրաքանչյուր տարածքում ստուգման աշխատանքներն իրականացնում է ըստ նախապես կազմված ժամանակացուցի, որը կազմում է յուրաքանչյուր տեղամաս: Առաջատար մասնագետը կրկին նշեց, որ դեպքերից հետո տեսչությունը ջրի որակի վերահսկման համար լրացուցիչ միջոցառումներ է իրականացվում՝ կատարվում է ամենօրյա նմուշառում, մանրէաբանական ու այլ հետազոտություններ:

Նշենք, որ առողջապահության նախարարությունն ու հանրապետության տարբեր տարածքներում ջրամատակարարումն իրականացնող ընկերությունների աշխատանքերը կանոնակարգվում են ըստ նախարարության ընդունած կանոնադրության՝ առանց որևէ պայմանագրի:

Նկատենք նաև, որ Վանաձոր ու Ալավերդի քաղաքների խմելու ջրերի սկզբնաղբյուրները տարբեր են: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրին «Հայ ջրմուղ- կոյուղի» ընկերությունից,Ալավերդին խմելու ջուր ստանում է Ստեփանավանի տարածաշրջանում գտնվող մի քանի աղբյուրներից, իսկ բնապահպանության նախարարությունում ասացին, որ Վանաձորը ջուրը ստանում է քաղաքի տարածքում գտնվող մի քանի աղբյուրներից: Բացի այդ, նախարարությունից տեղեկացրին, որ աղբյուրների ջրի մաքրության համար բնապահպանության նախարարությունը պատասխանատվություն չի կրում, քանի որ ջրօգտագործման իրավունքն արդեն պատկանում է տվյալ ընկերությունները: «Մինչև ջրի օգտագործման իրավունքը ընկերություններին հանձնելը, նախարարությունը պատասխանատու է ջրի որակի համար, իսկ օգտագործման իրավունքն իրենց հանձնելուց հետո պատասխանատուն այդ ընկերություններն են»,-ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արծրուն Պեպանյանը: Նույնը նաև հաստատեցին «Հայ ջրմուղ-կոյուղի» ընկերությունից:

Ո՞վ է պատասխանտու Վանաձորում ու Ալավերդիում բռնկված համաճարակի համար, ջրամատակարարում իրականացնող ընկերությունները, թե՞ առողջապահության նախարարությունը, թե՞ էլի ով:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}