Մեկնաբանություններ
18:56 08/11/2008
ԱՄՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Հայ հասարակության այն հատվածը, որը լավատես է և մեծ հույսեր ունի, որ Միացյալ նահանգները երբևէ կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, նոյեմբերի 4-ից ցնծության մեջ է. Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Բարաք Օբաման: Օբամայի և նրա վարչակազմի գալուստը լավատեսություն է ներշնչում հայ հանրությանը, քանի որ նախընտրական քարոզարշավի ընթացքում դեմոկրատ թեկնածուն խոստացել է ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը: Այդպիսի հայտարարությամբ, ի դեպ, հանդես են եկել Օբամային նախորդած և 1965-ից հետո ԱՄՆ-ն ղեկավարած բոլոր նախագահները, որոնք սակայն, իրենց ելույթներում սահմանափակվել են 1915-ը միայն որպես «ողբերգական իրադարձություն» որակելով:
«Ես և Ջո Բայդենը հավատում ենք, որ Հայոց Ցեղասպանությունը ոչ թե կարծիք է կամ տեսակետ, այլ փաստաթղթերով հիմնավորված եղելություն, որի հենքը պատմական ճնշող իրադարձություններն են»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Օբաման:
Նկատենք, որ սենատոր Ջո Բայդենը դեմոկրատ նախագահի երդմնակալությունից հետո փոխնախագահ դառնալու ամենահավանական թեկնածուն է, ով լինելով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հեղինակել է սենատում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը:
Օբամայի ընտրությունը ոգևորել է մասնավորապես Ամերիկայի հայկական համայնքին: ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ակնկալիքները ԱՄՆ նորընտիր նախագահ Օբամայից մեծ են. նա վստահ է, որ նորընտիր նախագահը ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
«Մեր հույսերը մեծ են, քանի որ նրա գործողություններն էլ դա են վկայում»,-Panorama.am-ին ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ նա կրկնել է իր խոստումը և Սենատում հանդես եկել Հայոց ցեղասպանության փաստը ընդունելու մասին հայտարարությամբ:
Այս հարցում խիստ զգուշավոր է սփյուռքահայ վերլուծաբան, քաղաքագետ Ռիչարդ Գիրակոսյանը: Panorama.am-ին տված հարցազրույցում նա ասաց, որ ԱՄՆ կողմից ցեղասպանության փաստի ճանաչումն անհնարին է, քանզի «թեկնածուի այդ դիրքորոշումը չի համապատասխանի ԱՄՆ պաշտոնական քաղաքականության սկզբունքներին»:
«Չի բացառվում, որ նախագահի պաշտոնն ստանձնելուն պես նախագահ Օբաման խուսափի ցեղասպանության փաստը ճանաչելուց և որոշի, որ ԱՄՆ հետաքրքրություններն ու շահերն ավելի կարևոր են` ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների զարգացման և դրանց բարելավման առումով»,- կարծում է պարոն Գիրակոսյանը:
Ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ի համար կարևոր է իր արտաքին քաղաքականությունն ամրապնդելը և այդ առումով նա չի սառեցնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ և իր դաշնակից Թուրքիայի հետ` ընդունելով Հայոց Ցեղասպանության փաստը:
«Այնուամենայնիվ, չնայած նրան, որ Օբամայի ընտրությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում տարբեր ուղղություններով սրընթաց փոփոխություններ կբերի, միևնույնն է` ԱՄՆ քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման հարցում կմնա նույնը»,- պնդում է Ռիչարդ Գիրակոսյանը:
Այս հարցի վերաբերյալ զգուշավոր արտահայտվեց նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը: Նրա համոզմամբ` Ցեղասպանության փաստի ճանաչման և դրա հետևանքով Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցման հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Սակայն, դիվանագետի կարծիքով, հայերի ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձևի ընդունումը «ոչ միայն չի խանգարի, այլև կնպաստի կայունության հաստատմանը»:
Վերլուծաբան Ռիչարդ Գիրակոսյանի կանխատեսմամբ` հնարավոր է, որ Օբամայի վարչակազմը, այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին հարցը առաջ տանի մինչև ԱՄՆ Կոնգրես կամ նույնիսկ աջակցի, որ Հայոց Ցեղասպանության հարցը ճանաչվի ԱՄՆ Կոնգրեսի մակարդակով: Այսքանը` ոչ ավելին:
Իսկ պարզելու համար թե ինչպե՞ս կզարգանան դեպքերը և արդյո՞ք նորընտիր նախագահը հետամուտ կլինի իր խոստմանը, պետք է սպասել` առավելագույնը 4 տարի` հունվարի 20-ից սկսած, քանի որ Օբամայի և փոխնախագահի պաշտոնում նրա թեկնածու Ջո Բայդենի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի կունենա հենց այդ օրը Վաշինգթոնում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում