«ԳԼՈԲԱԼ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ` ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
«Կենտրոնական Բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին մեզ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Այսօր մեր առջև խնդիր է` դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքներին»,- այսօր Ազգային ժողովում 2009-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ասել է, որ կառավարությունն առաջնորդվելու է «գլոբալ մտածողությունից կոնկրետ գործողությունների» կարգախոսով և ամեն ինչ անելու է «ծրագրավորված տնտեսական աճը, մակրոտնտեսական աճը և ֆինանսատնտեսական հատվածի կայունությունը ապահովելու համար»: Իսկ դրան հասնելու համար, ինչպես վարչապետն է նշել, պետությունը «տնտեսական գործընթացներում նախաձեռնողական դեր է ստանձնելու»:
Ըստ վարչապետի, տնտեսական աճին էապես խթանելու է հանրապետության նախագահի կողմից հայտարարված` պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո համահայկական ծրագրերի իրականացումը` այդ թվում նոր ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի և ներդրումային, հիփոթեքային հիմնադրամների ստեղծումը: Կառավարության ղեկավարի խոսքով, Հայաստանում, գների էլաստիկության ցածր մակարդակի պայմաններում, կարևորվելու է ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի դերը: Մասնավորապես` համաշխարհային և ներքին շուկաներում ձևավորված գների միջև անհիմն շեղվածության վերացման գործում, գերիշխող դիրքի չարաշահումների բացառման ուղղությամբ և այլն:
Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ պետությունը խթանելու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը Հայաստանում, պարզեցվելու է հարկային վարչարարությունը, կառավարությունն աջակցելու է բիզնես ծրագրերի մշակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան