ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ` ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր փոխըմբռնման եռակողմ հուշագիր են ստորագրել ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելա Վիդալը, ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարակ Սեյրանյանն ու «Կրթության ազգային ինստիտուտ» (ԿԱԻ)ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է «Հանրակրթության ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանմանը:»:
ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը նշեց, որ հուշագիրը երեք կողմերի համար էլ հետագա համագործակցության հիմք կհանդիսանա` հանդուրժողականությունը խթանող գործունության մեջ: Ինչպես նաև այն կաջակցի ԿԳՆ և ԿԱԻ կողմից հանարակրթության ոլորտում հանդուրժողականության դաստիարակությանն ու հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը:
«Կրթության ազգային ինստիտուտ»-ի տնօրեն Նորայր Ղուկասյանի խոսքով, հուշագիրը սահմանում է մի շարք փոխհամագործակցության ոլորտներ, որոնցից հատկանշական են ԿԳՆ և ԿԱԻ մասնագետներ վերապատրաստողների վերապատրաստումը՝ «Հանդուրժողականության ուսուցման նորագույն մեթոդաբանության» թեմայով: Նա նշեց, որ այս ամիս արդեն սկսվելու են դասղեկների և ԿԱԻ մասնագետների վերապատրաստման դասընթացները:
Կոնսուելա Վիդալի խոսքով, պատահական չէ, որ սույն հուշագիրը ստորագրվում է ՄՍԿ-ի հանդուժողականության միջազգային օրվանից՝ նոյեմբերի 16-ից երկու օր անց: «Միավորված ազգերի կազմակերպությունը ձգտել է մշտապես իրականացնել հանդուրժողականության խթանումն ուսուցման միջոցով, քանզի կրթությունն է ձևավորում ապագա սերնդի կարծիքն ու վերաբերմունքը»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում