ԳՐԱՆՑՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...ՀԱՅԵՐԻՑ
Դրեզդենում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ադրբեջանի հավաքականի հետ խաղում պարտության է մատնել մրցակցին: Մեր տղաները հաղթել են նրանց 2, 5:1, 5 հաշվով: Այս մրցաշարում սա մրցակցի առաջին պարտությունն էր:
Այսպիսով, Հայաստան-Ադրբեջան տղամարդկանց շախմատային պայքարն ընթացավ հետևյալ զույգերի միջև` Լևոն Արոնյան (2757) – Թեյմուր Ռաջաբով (2752, Radjabov Teimour) 0,5:0,5, Վլադիմիր Հակոբյանը 2679 և Շահրիյար Մամեդյարով` 1:0, Գաբրիել Սարգսյան (2642)– Վուգար Գաշիմով զույգի միջև հաշիվը կազմել է 0,5:0,5, այնուհետև Տիգրան Պետրոսյան (2629)– Ռաուֆ Մամադով (2631) զույգի միջև նույնպես գրանցվել է ոչ ոքի` 0,5:0,5: Փաստորեն մեր հավաքականին հաղթանակը բերել է Վլադիմիր Հակոբյան և Շահյրիյար Մամեդյարով զույգի միջև Հակոբյանի հաղթանակը: Այսպիսով, հայ տղամարդկանց հավաքականը հավաքեց 11 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Azerisport-ին տված հարցազրույցում, Լ. Արոնյանի մրցակից Թեյմուր Ռաջաբովն ասել է, որ իրեն լավ չէր զգում, ցավել է գլուխը: «Սկիզբը նորմալ էր, բայց Արոնյանը լավ էր պաշտպանվում: Փորձում էի խաղային ոչ մեծ առավելությունից արդյունք ստանալ, բայց չստացվեց»,- ասել է Ռաջաբովը:
Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի դրսևորած փայլուն հաղթանակի, կանանց հավաքականը անհաջողություն է գրանցել: Մրցաշարի վեցերորդ տուրում Կանանց հավաքականը 0,5:3,5 խոշոր հաշվով պարտվել է Ուկրաինայի հավաքականին: «Մխիթարական» կես միավորը մեր կանանց հավաքականին պարգևել է Նելլի Աղինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան