Իրավունք 17:52 21/11/2008

ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ. «ԴԱՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Հույս ունենանք, որ Փաստահավաք խումբը լույս կսփռի մարտյան իրադարձությունների վրա: Երբեմն դժվար է նման գործերով բացահայտումներ կատարել. չէ՞ որ հազարավոր մարդիկ են մասնակցել: Բայց հույս ունենանք, որ մանրակրկիտ ու շահագրգռված աշխատանքի դեպքում արդյունք կլինի»,- Panorama.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում խոսելով «Մարտի 1»-ի գործով նորաստեղծ ՓԽ-ի գործունեության մասին, ասաց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Panorama.am.- Ինչպե՞ս են Հայաստանի գործերը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, ինչքա՞ն և ի՞նչ բնույթի գործեր կան:

Ալվինա Գյուլումյան.-2002-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության դեմ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվել է շուրջ 650 դիմում: Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ին անդամակցել է 2001-ից, բայց քանի որ կոնվենցիան մենք վավերացրել ենք 2002 թվականի ապրիլի 26-ից, այդ պահից սկսած մեր քաղաքացիները իրավունք ունեին դիմելու Եվրոպական դատարան: Բայց դրանք բոլոր դիմումները չեն, որոնք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության դեմ. դիմումներ են ներկայացաված Ադրբեջանի քաղաքացիների կողմից, որոնց թիվը հասնում է 600-ի: Դրանք Ադրբեջանի քաղաքացիների դիմումներ են, որոնք տեղահանվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով: Դրանք ՀՀ դեմ դիմումներ են ներկայացնում, որ ՀՀ գործողությունների պատճառով խանգարվել է իրենց սեփականության իրավունքը և իրենց ընտանիքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, քանի որ իրենք տեղահանվել են իրենց տներից:

Panorama.am.- Եկեք խոսենք, Հայաստանի դեմ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերի մասին, ի՞նչ բնույթի են դրանք:

Ալվինա Գյուլումյան.- Դրանք տարաբնույթ են: Կարելի է ասել, որ ըստ էության, դրանք հաճախ վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, ցույցերի հավաքների ազատությանը, խոսքի ազատությանը, սեփականության իրավունքին: Հիմնականում այս հարցերն են, որոնք արծարծվում են մեր քաղաքացիների դիմումներում: Դժբախտաբար, ունենք նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դեպքեր, որը վերաբերում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքին: 2008 թվականին Եվրոպական դատարանում ՀՀ դեմ դիմումների քանակի նվազման տենդենց կա:

Panorama.am.- Ինչո՞վ եք դա պայմանավորում:

Ալվինա Գյուլումյան.-Դրան տարբեր բացատրություններ կան: Առաջինն այն է, որ քաղաքացիները բավարար համբերություն չունեն երկար սպասելու համար, իսկ Եվրոպական դատարանը գերծանրաբեռնված է, մոտ 90 հազար գործ կա, և դրանք կարող է տարիներով չքննվեն: Գործով վերջնական արդյունքի հասնելու համար առնվազն 3 տարի է պետք լինում: Երկրորդ պատճառը երբեմն, մարդկանց ոչ բավարար տեղեկացված լինելն է. եթե ուշադրություն դարձնեք, հիմնական դիմումատուները Եվրոպական դատարան Երևանից են, ես չեմ կարծում, որ մարզերում մարդու իրավունքների առումով ավելի բարվոք վիճակ է: Երևանցիները այս կամ այն կերպ տեղեկացված են: Միգուցե պատճառ է նաև այն, որ բարելավո՞ւմ են տեսնում դատական համակարգում, հույս ունենանք:

Panorama.am.- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ «Մարտի 1, 2-ի» դեպքերով գործերում Հայաստանը Մարդու իրավունքների դատարանում պարտություն կկրի: Այդ մասին ի՞նչ եք կարծում:

Ալվինա Գյուլումյան.-Մարդու իրավունքների պաշտպանը կարող է ցանկացած հայտարարություն անել մարդու իրավունքների վերաբերյալ, բայց եվրոպական դատարանի դատավորը նման իրավունք չունի, որովհետև կստացվի, որ ես գործով կանխակալ կարծիք եմ հայտնում: Դրա համար ես ձեռնպահ կմնամ, որովհետև ցանկացած դատական վճիռ ապացույցների, փաստերի մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում: Քանի դեռ այդպիսիք իմ տրամադրության տակ չեն եղել, չեմ ուսումնասիրել և առավել ևս եթե անգամ ես դրանք ուսումնասիրած լինեի, ես միայնակ վճիռ կայացնող չեմ: Դատարանը վճիռ է կայացնում 3, 7, 17 դատավորի կազմով: Իսկ նախնական որևէ բան ասելով, ես կասկածի տակ կդնեմ հետագայում իմ անաչառությունը:

Panorama.am.- Գտնվելով Ստրասբուրգում, դուք հետևու՞մ եք Հայաստանի դատական համակարգին, դատաիրավական բարեփոխումները մեր երկրում սկսվե՞լ են:

Ալվինա Գյուլումյան.-Ստրասբուրգի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում լինելով չի նշանակում, թե դադարում եմ Հայաստանի Հանրապետության դատավոր լինելուց: Ես պարտավոր եմ իրազեկ լինել բոլոր այն օրենսդրական փոփոխություններին, որ կատարվում են իմ երկրում: Դատաիրավական բարեփոխումներն ըստ էության ընթացքի մեջ են: Ես գիտեմ, որ հայեցակարգ է մշակվել Վճռաբեկ դատարանի կողմից և կարծում եմ, որ բավականին արագ քայլեր են կատարվում:

Panorama.am.- Ըստ պաշտոնական հայտարարությունների, 2005-ից սկսված դատաիրավական բարեփոխումների հիմքում դրվել է համակարգի ազատությունը, անաչառությունը և թափանցիկությունը: Ձեր կարծիքով, արդյո՞ք այդպես է և ՄԻԵԴ-ում ձեր հիշատակած գործերի թիվը արդյոք ցույց չի՞ տալիս, որ Հայաստանը խոցելի է:

Ալվինա Գյուլումյան.-Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը խոցելի է: Ես այդ տերմինը չեմ ընդունում, որովհետև Հայաստանը համենայնդեպս այն երկրների թվում է, որտեղից ներկայացված են փոքրաթիվ դիմումներ: Եվրոպական դատարան ներկայացվող դիմումների 60 տոկոսը ընդամենը 4 երկրներից են` Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա և Լեհաստան: Այնպես որ չի կարելի ասել, որ Հայաստանը խոցելի է: Դա բնական գործընթաց է: Քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու համար ունեն օժանդակ միջոց: ԵԽ-ին անդամակցել ենք մեր ցանկությամբ և այդպիսով որդեգրել ենք այն սկզբունքները, որոնք որդեգրել է այդ կազմակերպությունը, որի հիմնական խնդիրներից մեկը մարդու իրավունքների պաշտպանության առումով անդամ երկրներում նվազագույն ստանդարտների սահմանումն է: Պետք չէ ցավագին ընդունել որևէ որոշում, որով խախտում է ճանաչվում և որևէ որոշում, որով խախտում չի ճանաչվում: Արդեն 11 գործով ՀՀ դեմ վճիռ կա, որոնցից 8-ը հրապարակված է, երեքը դեռևս` ոչ և կհրապարակվեն դեկտեմբերին: Դա առանձնապես մեծ թիվ չէ:

Panorama.am.- Դուք Ձեր խոսքում հույս հայտնեցիք, որ միգուցե դատական համակարգում բարելավում կա և այդ պատճառով էլ նվազել է Հայաստանից ԵԴ դիմումների քանակը: Ի վերջո, տիկին Գյուլումյան, ինչպե՞ս եք գնահատում դատաիրավական բարեփոխումների ընթացքը Հայաստանում:

Ալվինա Գյուլումյան.-Գիտեք ինչ, եթե մենք կարողանանք ունենալ իսկապես անկախ գործող դատական համակարգ, իսկ բարեփոխումների հիմնական նպատակը դա է, եթե մենք կարողանանք ունենալ որակյալ դատավորներ, ապա բնականաբար այդ սխալները նվազագույնի կհասցվեն: Եվ ի վերջո, մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կարողանա մարդու իրավունքը պաշտպանել ներպետական մակարդակում:

Panorama.am.- Իսկ մենք չունե՞նք նման համակարգ:

Ալվինա Գյուլումյան.-Դա ոչ մի երկիր չունի, եթե էդպես լինի, ոչ մի երկիր էլ դիմումներ չի ներկայացնի: Բայց քայլեր, իհարկե, արվում են: Քայլեր արվում են, որպեսզի դրանք հասցվեն նվազագույնի:

Panorama.am.- Տիկին Գյուլումյան, դատաիրավական բարեփոխումների ընթացքից գոհ չեն եղել նաև իշխանական վերնախավում և տարբեր առիթներով, մասնավորապես դատական համակարգի վերնախավը ասել է, որ թերություններ եղել են: Իսկ ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգը իր այցելության ընթացքում փաստել էր, որ «անկախ դատավարություն չի իրականացվում»: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Ալվինա Գյուլումյան.-Դատարանների անկախության հետ կապված մեր երկրում, իսկապես, խնդիրներ կան: Ես դա կարող եմ ասել ոչ թե որպես Եվրոպական դատարանի դատավոր, այլ որպես նախկինում Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ: Մենք խնդիրներ ունենք, մեզ պետք չի ջայլամի քաղաքականություն իրականացնել և գլուխներս թաղել ավազի մեջ: Մենք իսկապես կայացած անկախ դատական համակարգ չունենք: 1999 թվականից մինչև հիմա ռեֆորմներ են եղել, բոլոր ռեֆորմները նպատակաուղղված են եղել դրան:

Panorama.am.- Ինչո՞ւ այնուամենայնիվ, բարեփոխումների արդյունքը չի երևում: Ինչի՞ հետ կապված խնդիր է դա:

Ալվինա Գյուլումյան.- Դրա համար կան տարբեր պատճառներ: Լավ դատական համակարգի կազմավորման, դատարանների ձևավորման հետ կապված պետք էր հասնել նրան, որ ունենայինք համապատասխան քանակի դատավորներ, ունենայինք դատավորների համար անհրաժեշտ նյութական պայմաններ: Եթե դատավորը մի անգամ թերացավ, օրենքի խախտում թույլ տվեց, նրա դիրքերը թուլանում են: Եվ արդեն նա ցանկացած պաշտոնյայից վախենում է, դառնում է նրա կամակատարը: Սրա վերջն է, որ մենք պետք է տանք: Դատավորն անկախ է մյուս իշխանություններից, իր շրջապատից, քաղաքական հոսանքներից, բայց նա չպետք է անկախ լինի օրենքից, իրավունքից: Նա պետք է իր ամբողջ գործունեությունը ուղղի նրան, որպեսզի ապահովի իրավունքի գերակայությունը: Այ սրան պետք է հասնենք, այ սա է դժվարը: Սա իրավական անհրաժեշտ գիտելիքների բարձրացման մակարդակ է պահանջում, սա նաև դատավորի ընտրության հարցում խիստ մոտեցում է պահանջում: Ի վերջո, բարեփոխումը սկզբունքային հարցերի շուրջ է լինում:

Panorama.am.- Իսկ սկզբունքային հարցերի շուրջ իրականացվող բարեփոխումների մասին ի՞նչ կասեք:

Ալվինա Գյուլումյան.-Ես, անկեղծ ասած, դժվարանում եմ այդ հարցերին պատասխանել: Թողեք, բարեփոխումների ծրագիրը դրվի սեղանի վրա, տեսնենք ինչ է լինելու:

Panorama.am.- Բայց արդեն 2005-ից իրականացվում են դատաիրավական այդ բարեփոխումները:

Ալվինա Գյուլումյան.- Այնտեղ փոփոխություններ կային, որոնք, անկեղծ ասած, իմ սրտով չէին: Օրինակ այն, որ կարող էին քաղաքացու վճռաբեկ գանգատը չընդունվել առանց որևէ պատճառաբանության: Ես այն կարծիքին եմ, որ եթե քաղաքացին գնում է դատարան, նա պետք է անպայման իմանա, ինչու իրեն մերժեցին: Այս պահին այլ օրինակ չեմ կարող հիշել:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:59
Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը.Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է. «Սիրելի երևանցիներ, Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և...
Աղբյուր` Panorama.am
22:46
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 3 ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորների թվում կա նաև ծանր վիճակում գտնվող
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
22:31
Նիկոլ Փաշինյանը միտումնավոր այնպես է անում, որ Հայաստանը երբեք ի վիճակի չլինի ինքնապաշտպանվել. Վահագն Մխոյան
Բլոգեր Վահագն Մխոյանը, որ հաճախ անդրադառնում է անվտանգության ու քաղաքական հարցերի, գրում է. «Դուք կարող եք դա կոնսպիրոլոգիա համարել,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայից. Վահան Կոստանյան
Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկայից և պատրաստ է հարաբերությունների լիակատար...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը
Իրանում մի քանի տարի առաջ ստեղծված հակաիսրայելական վարչության ղեկավարը պարզվեց, որ հրեական պետության հետախուզական ծառայության՝ Մոսադի գործակալն...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը այցելել է Մասիս բլուր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են. «Լսե՞լ եք օրերս Մասիս բլուր բնակատեղում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և...
Աղբյուր` Panorama.am
21:25
Հայաստանում են Բելառուսի,Ղազախստանի և Ռուսաստանի վարչապետերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ֆրանսիան Իսրայելի հարվածների պատճառով կավելացնի լիբանանյան բանակին տրվող աջակցությունը
Իսրայելական հարվածների ֆոնին Ֆրանսիան կամրապնդի լիբանանյան բանակին աջակցությունը, ինչպես նաև 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառի մասին խոսել են գիտնականները
Գիտնականները բացատրում են բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառը: Gismeteo-ի փոխանցմամբ՝ Սան Պաուլո (Բրազիլիա) ճանապարհորդները ապշել...
Աղբյուր` Panorama.am
20:19
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: «Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց ցանկում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սահմանադրական դատարանը «պայթեցրեց ականը»՝ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից․ Գոհար Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Միշուստինը վաղը՝ հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղար
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:28
Վեդի համայնքի բնակիչը էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի միջոցով ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ....
Աղբյուր` Panorama.am
19:13
«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին
Այսօր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրերի և Սաֆադ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և պետք չէ եկեղեցուն քննադատել․ Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում։ Եկեղեցին հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հրդեհ՝ Արմավիրում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտուժ. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկրների միջև կապերի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երևանում պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում
Սեպտեմբերի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100.000.000 ՀՀ դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի է ունեցել նորօրհնյալ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին. ո՞ր կուսակցությունների ցուցակներում կան հայեր
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները սեպտեմբերի 26-ին ներկայացրել են...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը...
Աղբյուր` Panorama.am
16:29
Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ
16:54 30/09/2024

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}