ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆ
Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները փայլուն թաղթանակներ են տարել մրցակիցների նկատմամբ:
Տղամարդկանց պայքարում մեր հավաքականը 8-րդ տուրում հանդիպել է Ֆրանսիայի հավաքականի հետ: Առաջին խաղատախտակին Լևոն Արոնյան- Էթիեն Բաքրոթ Bacrot Etienne 2705 պայքարն ավարտվել է ոչ ոքի: Երկրորդ, երրորդ և չորրորդ խաղատախտակներին հայ շախմատիստները մրցակցին ոչ մի միավոր վաստակելու հնարավորություն չեն տվել:
Վլադիմիր Հակոբյան - Մաքսիմ Վաչիեր (Vachier Maxime 2716), Գաբրիել Սարգսյան- Լաուրենտ Ֆրեզինի (Fressinet Laurent) և Տիգրան Լ. Պետրոսյան- Վլադիսլավ Տկաչով (Tkachiev Vladislav 2664) մրցապայքարն ավարտվել է հայ շախմատիստների առավելությամբ:
Այսպիսով Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթել է Ֆրանսիայի շախմատի տղամարդկանց հավաքականին և 15 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: 14 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է Իսրայելը, իսկ հաջորդը` 13 միավորով Ռուսաստանն է:
Հայաստանի շախմատի կանաց հավաքականը նույնպես փայլուն` 4-0 խոշոր հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի շախմատի կանանց հավաքականի նկատմամբ:
Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը (2513) հաղթել է Զեյնաբ Մամեդյարովային (Mamedjarova Zeinab ,2351) : Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել Տուրկան Մամեդյարովայի (Mamedjarova Turkan ,2269) նկատմամբ: 3-րդ խաղատախտակին Նելլի Աղինյանը (2305) հաղթել է Նարգիզ Ումուդովային (Umudova Nargiz,2219): Լիլիթ Գալոյանը (2290) չորրորդ խաղատախտակին առավելության է հասել Նարմին Քազիմովայի (Kazimova Narmin, 2171) նկատմամբ:
Կանանց հավաքականը դեռ 12 միավորով 7-րդ հորիզոնականում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան