«ԵՐԳԻ ՀՆՉՅՈՒՆԸ» ԳՐԱՎԵՑ 8-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ
«Մանկական Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովայի «Իմ երգի հնչյունը» երգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ մրցույթը տեղի է ունեցել Կիպրոսում` նոյեմբերի 22-ին:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող «Բզիկեբի» խումբը «Բզզ…» երգով»: Երկրորդ տեղը գրավել է Ուկրաինան, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է Լիտվան: Ի դեպ, նշենք, որ Վրաստանի հաղթանակի մեջ իր լուման ուներ նաև Ռուսաստանը, ով ամենաբարձր` 12 միավորը տվեց հենց նրանց:
Հայաստանը Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 2-րդ անգամ: Նախորդ տարի «Արևիկ» խումը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու