Տնտեսություն 16:47 04/12/2008

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ: ՁՄԵՌԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԾԱՆՐ ԼԻՆԵԼ

-Պրն. Մանասերյան, վստահաբար հետևում եք գործընթացներին, մի քանի հիմնական գծերով ներկայացրեք խնդրեմ Ձեր ախտորոշումը` կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ:

- Այս ճգնաժամը շատ ավելի վաղուց պետք է լիներ: Այն ձգձգվեց: Դեռ 2 տարի առաջ ամերիկյան տնտեսությունը ճգնաժամի նշաններ ցույց տվեց, բայց պետական միջամտությունը, որի համար, ի դեպ, անցումային փուլում գտվող երկրները շատ են քննադատվում, ակտիվորեն կիրառվեց հենց զարգացած երկրների կառավարությունների կողմից, այդ թվում` նաև ԱՄՆ-ի, ինչը բացասական հետևանքների բերեց:

Եթե բնականոն ճգնաժամը վրա հասներ այն ժամանակ, երբ պետք էր, հավանաբար այդքան ուժգին չէր հարվածի ոչ ԱՄՆ-ին, ոչ ամբողջ աշխարհին: Միշտ ասել եմ` արհեստական միջոցներով չի կարելի հեռահար նպատակների հասնել: Նույնը կարող եմ կրկնել հիմա` 700-800 մլրդ դոլարի ծրագրեր են իրականցվում, դրանք օգուտ չեն տալու: Միգուցե կտրուկ եմ հարցը դնում, բայց պետք է թողնել, որ հիվանդն ինքն ապաքինվի: Կան հիվանդության բնական փուլեր, որ պետք է անցնել: Չկան հրաշք դեղամիջոցներ: Եթե այդ միջամտությունները արվում են անընդհատ, դրանք կարող են հիվանդին վնասել:

Առանցքային դեր խաղաց ամերիկյան ազգային արժույթը: Ըստ էության` ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ կարող է առանց որևէ լիմիտի ազգային արժույթ թողարկել, եթե դա նպատակահարմար է ներքին շրջանառության կամ սեփական տնտեսության համար:

-Իսկ այդ թողարկված արժույթի սպասարկումը՞:

-Այս ճգնաժամն սկսվեց այն բանից, որ այդ վիրտուալ տնտեսությունը` ֆինանսական գործիքներն ու շուկաները, բանկերը, ընկերություններն` իրենց արժեթղթերով ու պարտատոմսերով, չափից շատ կտրվեցին իրականությունից: Երբ ասում են փուչիկը պայթեց, հենց դա նկատի ունեն:

Ճգնաժամն արհեստականորեն սառեցվեց և այժմ այն պարտադրվեց համաշխարհային տնտեսությանը: Այն ժամանակ կային երկրներ, որոնք բավական հաջող զարգացում ունեին, և դա կարող էր բուֆերի դեր խաղալ, բայց ամերիկյան տնտեսությունը, հարվածելով ֆինանսական շուկաներին, ճգնաժամի մեջ ներքաշեց բոլոր երկրներին, որոնք ինտեգրված են այդ շուկաներին: Այս դեպքում Հայաստանը նույնպես չէր կարող անմասն մնալ:

-Փորձենք կանխատեսել: «Հիվանդը» կապաքինվի՞:

-«Հիվանդը» կապաքինվի փուլեր անցնելուց հետո: Նախ պետք է ախտորոշումը տալ: Պետք է ճանաչել այդ հիվանդությունը: Մի քիչ թերահավատ եմ, որ Ամերիկայում դա գիտեն: Տպավորությունս այնպիսին է, որ այնտեղ չեն էլ ուզում խորանալ իրական պատճառների մեջ: Պարտքով ապրող հասարակությունը գալիս է մի վիճակի, երբ պարտքով ապրելն արդեն անհնար է դառնում: Իսկ պարտքով ապրում են ուրիշների հաշվին:

Աշխուժացումը կգա այն ժամանակ, երբ ճգնաժամն այլևս հարվածելու տեղ չի ունենա: Պետք է նպատակային ծրագրեր մշակվեն, միգուցե նոր, միգուցե` հիմնված անցյալի առավելությունների վրա:

- Ճգնաժամը որքա՞ն կտևի, ո՞ր փուլում ենք հիմա:

-Ես կդժվարանամ ասել, որովհետև այդ 700-800 մլրդը ավելի շատ կարող են վնասել, քան օգնել: Պետական գանձարանը ճգնաժամի փուլում ոչնչով չապահովված փող է տպում: Մենք դա չենք կարող անել: Մեզ ասում են, որ դրամական մասսան պետք է համապատասխանի ապրանքային մասսային: Իսկ Ամերիկան դա հաշվի չի առնում: Ինչի՞ հաշվին է այդ 700-800 մլրդը, որտեղի՞ց է ստացվում: Արժույթի միջազագային հիմնադրամը չի տալիս, Համաշխարհային բանկը չի տալիս, այլ երկիր չի տալիս, դրա ծագումը որտեղի՞ց է: Փողի սարքն է:

-Այդ ամենն ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա: Մենք անմասն չենք մնալու, չէ՞:

-Հայաստանի վրա արդեն ազդում է, որովհետև Հայաստանը 4 անգամ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում: Ներմուծում է համաշխարհային շուկայից` այդ շուկայում եղած գներով: Այդ շուկան այսօր ճգնաժամի մեջ է, և ազդեցությունն արդեն կա: Գնանկման մասով պարադոքսալ վիճակ է` մենաշնորհները թույլ չեն տալիս, որ գնանկումը համարժեք արտացոլվի մեր երկիր ներկրվող ապրանքների գների վրա: Սրա մասին այսօր արդեն խոսում է ոչ թե ընդիմադիր տնտեսագետը, այլ իշխանամետ գործարարը, ով մի քանի որ առաջ կրկնեց ճիշտ այն խոսքերը, որ տարիներ առաջ ասել եմ: Ես անգամ ավիացիայի ոլորտի մասին եմ խոսել ու ասել, որ ավիացիայի մենաշնորհը չարիք է դառնալու երկրի գլխին, և այսօր հենց իշխանության մարդն է դժգոհում: Չեմ հասկանում, պետք է ճգնաժա՞մ լիներ, որ առարկաներն իրենց անուններով կոչեին:

-Փորձենք լուծումների մասին խոսել:

-Հայաստանն, իհարկե, մեկուսի չի կարող լուծումներ գտնել: Ծիծաղելի է ասել, որ մենք պաշտպանված ենք, և ունենք լուծումներ, երբ ոչ ոք չունի: Մենք պետք է մի քիչ իրատես լինենք և կարողանանք օգտվել ճգնաժամից: Միգուցե` կարող ենք պաշտպանվել, բայց եթե պրոակտիվ քաղաքականություն վարենք:

Փորձենք տեսնել` Հայաստանը ի՞նչ օգուտ ու վնաս կունենա, ապա` նպատակադրված քաղաքականությամբ կարելի է օգուտներ քաղել:

Առաջինը` կարելի է օգտվել գնանկումից, և պետական ռեզերվները էժան գնով համալրել սպառողական ապրանքներով: Այլապես մենք 2-3 անգամ թանկ պետք է վճարենք:

Երկրորդը` պետք է գնել սարքավորումներ, տեխոնլոգիաներ, ինչն ամեն պարագայում օդի, ջրի պես պետք է տնտեսությանը: Ճգնաժամից երկրները դուրս են գալիս իրենց նորացրած արտադրական տեխնոլոգիաներով: Սա տնտեսագիտական օրենք է, և Հայաստանը կարող է այս փուլում իր մրցակիցների թուլացման հաշվին հզորացնել սեփական արտադրական կարողությունները:

Երրորդ` Հայաստանն այսօր կարող է աշխարհում արդեն շատացած վարկային միջոցներ բերել մեր երկիր, եթե գրավիչ պայմաններ ստեղծվեն: Օրինակ` վաղուց ժամանակն է, որ էժան դրամի քաղաքականություն վարեն, ինչը կխթանի թեթև արտադրությունը, արտահանումը և դրսի ներդրողի համար ձեռնտու կլինի այստեղ գումար ներդնելը:

Չորրորդ` Հայաստանը պետք է վարկային արտոնյալ միջոցներ տրամդրի գործարարներին, նվազագույնի հասցնի ռեպո ֆինանսավորման, վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Իմ գնահատմամբ` այս փուլում 2-3%-ով պետք է իջեցնել տոկոսադրույքը, որպեսզի տնտեսությունը կարողանա շնչել:

Վնասներն արդեն տեսնում ենք, «Լայքս» ընկերությունը արդեն փակվեց: Այսինքն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը մեզ մոտ գերակա է, այսօր արդեն շնչահեղձ է լինում: Մրցակցություն չեն կարող ապահովել, որովհետև արհեստականորեն արժեվորված դրամը վնաս է թե՛ ներքին և թե՛ արտաքին տնտեսական կապերին: Կառավարությունը պետք է հաշվի առնի, որ ճգնաժամի փուլում պետք է վերանայվի տնտեսական քաղաքականությունը: Մեզ մոտ անում են այն, ինչ սովորաբար զարգացած երկրներն անում են վերելքի փուլում:

-Ձեր դիտարկմամբ` կառավարությունը հիմա ի՞նչ է անում: 2009թ. բյուջեն ընդունվեց, կա՞ն այնտեղ «հակաճգնաժամային» գործիքներ:

-Չկան: Մի կարևոր հանգամանք ասեմ. բյուջեն ընդունվեց այն տեսքով, որ մշակվել էր ամռան ամիսներին: Նույնիսկ ծիծաղելի է: Սա շատ կարևոր փաստ է: Հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին բյուջե են մշակել, ներկայացրել ԱԺ, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերին ճգնաժամ է եղել: Բայց բյուջեում ոչինչ չարտացոլվեց: Եկամուտների, ծախսերի մասով` ինչպես մտավ, այդպես էլ հաստատվեց: Այդպես չի կարելի: Եթե իրականությունը հաշվի չի առնվում, ապա բոլորն էլ կարող են անլուրջ վերաբերել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Հետո` համահայկական բանկի ստեղծման ծրագիրը որևէ կերպ արտացոլված չի բյուջում: էլ որտե՞ղ այն պետք է արտացոլվի: Կառավարության գործունեության ծրագիրը, կոալիցիայի ծրագիրը նույնպես այնտեղ արտացոլված չեն:

-Կա՞ այստեղ քաղաքական խնդիր:

-Իհարկե, կա: Քաղաքական խնդիր կա` այն առումով, որ այսօր չունենք լուրջ ընդդիմություն: Տնտեսագիտական միտքը, կարծես, մահացել է, մանավանդ ընդդիմադիր ճամբարում չեմ տեսնում լուրջ փաստարկներով այլընտրանք, որ ասվի` այս բյուջեն դուք սխալ եք գրել, ճիշտը սա պետք է լինի:

-Բայց չէ՞ որ այդ թեմայով բանավեճ չկա:

-Կարծում եմ, որ շատ սխալ է անում այս ընդդիմությունը, երբ սահամանափակում է իր պահանջները միայն քաղբանտարկյալների մասով: Քաղբանտարկյալների հարցը բոլորիս խնդիրն է, բոլորն էլ ուզում են այդ հարցը լուծվի: Բայց դրանով կյանքը չի վերջանում: Կան այլ կենսական խնդիրներ:

-Մեր առօրյա կյանքում այսօր ճգնաժամի հետ կապված ի՞նչ խնդիրներ են արդեն նկատվում: Խոսքս վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, տրանսֆերտների ծավալի հնարավոր նվազմանը: Այս առումով` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հումքի գների անկումը մեր տնտեսության վրա:

-Հանքարդյունաբերության մեջ տեղ գտած այս ողջ աղմուկ-աղաղակը շատ անհիմն եմ համարում: Շահարկումներ են դրանք. Իբր` վնասներ են կրում, համաշխարհային շուկայում գներն իջել են, դրա համար էլ չեն կարող աշխատել: Շահարկումներ են, որովհետև այսօրվա վիճակով նրանց շահույթի միջին նորման 3000 դոլար է (1 տոննայի հաշվով), և դա պայմանգրում է ֆիքսված: Այդ մարդիկ չեն կարող ասել, որ շահույթ չունեն, որովհետև երբ նայում ենք պայամանագրում ֆիքսված թվերին և այսօրվա թվերին, արդեն տեսնում ենք, որ դրանք շահույթ են պարունակում: Խոսքն իրականում գերշահույթների մասին է: Սա արդեն կողոպուտ է` 1-ին` 100: Իսկ ինչու 8000-ի (պղնձի 1 տոննայի արժեքը` հաշված US$) դեպքում այդ մասին չէին խոսում, չէին ասում, որ գերշահույթ են ստանում, որ դրանից էլ հարկեր վճարեն:

-Լավ իսկ այս դեպքում ի՞նչ է սպասվում` մարդիկ գերշահույթներ չունեն, նախընտրում են չաշխատել:

-Պետք է ասեմ, որ մեր ապագան հանքարդյունաբերությունը չէ: Մեր ապագան գիտելիքային տնտեսությունն է, բայց այդ ուղղությամբ գործ չի արվում: Այս պայմաններում արտահանման լավագույն հոդվածներից մեկը կրթությունն ու գիտությունն է, ինչի մասին շատ խոսում ենք, բայց ոչինչ չենք անում: Տարածաշրջանից, Իրանից, Հնդկաստանից մարդիկ գալիս են սովորելու բժշկական ինստիտուտում: Ոչ ոք թող գլուխ չգովի, թե ինքն է դա կազմակերպել: Դա ինքնաբերաբար է ստացվել: Պետությունը, եթե ճիշտ մարքեթինգ անի, դա ևս արտահանում է: Բժշկական ինստիտուտը, պոլիտեխնիկ ինստիտուտը, կոնսերվատորիան մեր փոքր պետության համար բավարար են, որ գիտելիքի արտահանում իրականացնենք: Տեղեկատվական տեխնոլոգիաները ևս չպետք է բացառել: Նույնը վերաբերում է առողջապահական ծառայություններին, երբ Հրայր Հովակիմյան կա, ու այստեղ եկել են բուժվելու անգամ Ադրբեջանից: Օրինակ, Անգլիայից հիվանդներին ուղարկում են Հնդկաստան բուժվելու, որովհետև գոյություն ունի waiting list հասկացությունը, ու մարդիկ չեն կարող երկար սպասել մինչև իրենց հերթը հասնի: Այստեղ կարող ենք մի քանի ուղղություններ զարգացնել, օրինակ սրտանոթային ոլորտը, ակնաբուժությունը, ատամնաբուժությունը: Սա էլ Է արտահանում: Ես մի քանի կետ ասացի, կարելի է նշել նաև զբոսաշրջությունը, որի մրցունակությունը լրիվ ընկել է: Պետք է ուղակի դրսում ընտրել այն թիրախ խմբերին, որտեղ մեզ գոնե մի քիչ ճանաչում են: Մի խոսքով` կան ոլորտներ, բայց չկա պրոակտիվ քաղաքականություն:

-Ո՞վ պետք է նախաձեռնի, կոնկրետ ո՞ր գերատեսչությունը պետք է զբաղվի:

-Էկոնոմիկայի նախարարությունը:

-Տրանսֆերտների ծավալների վերաբերյալ ի՞նչ կասեք: Արդարացվա՞ծ են հնչող մտահոգությունները:

-Հիմա արդեն երևում է, որ դրամն արհեստական է արժևորվել, որովհետև, եթե նախկինում ասում են, որ տրանսֆերտները շատ են, ու այդ ֆոնին արտարժույթն արժեզրկվում է, այսօր արդեն զգացվում է, որ գոնե այդ ծավալները կրճատվում են, և տատանումները պետք է զգալի լինեն արժույթի կուրսի վրա, ինչը չի լինում, որովհետև մենք ունենք ոչ թե ազատ լողացող կուրսեր, այլ կառավարելի լողացող կուրսեր: Առաջինը սա պետք է ֆիքսենք:

Տրանֆերտների հետ կապված մյուս հանգամանքը գնողունակության, պահանջարկի անկումն է: Եթե գները համարժեք չփոխվեն, մենք շատ լուրջ խնդիր կունենանք: Որովհետև դրամական զանգվածը, որ պետք է սպասարկի շուկան, շատ է քչացել: Քանի որ հասարակության մեծ մասն ապրանքներ է սպառում անաշխատ եկամուտներով, և այդ անաշխատ եկամուտներն էլ քչացել են, հետևաբար` ապրանքները կարող են լճացում ունենալ: Տրանֆերտների առումով մեզ մոտ սուր քաղց կզգացվի հունվարի կեսերին` մինչև մարտ ամիս: Եթե մարտ-ապրիլ ամիսներին մենք կարողանանք դա հաղթահարել, ապա կնշանակի, որ հստակ մեխանիզմ է աշխատել, և հասարակությունը կգոյատեևի ու կգնա առաջ:

-Ի՞նչ գործոններով է դա պայմանավորված:

-Տրանսֆերների քաղցը` մի կողմից, գործարար աշխարհի դանդաղումը` մյուս: Ամբողջ աշխարհում վարկի տոկոսադրույքը անկում է ապրում, հարկերն էլ են կրճատվել: Մեզ մոտ հարկերը նույն մակարդակի վրա են: Առանց կրճատելու հնարավոր չի, որ տնտեսությունը շնչի:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}